Armenian PM to Post: Israel joins forces with the devil

jpost.com Israel has lined up with Turkey, terrorists and Syrian mercenaries in backing Azerbaijan in the current conflict with Armenia, and will eventually suffer the consequence of that unholy alliance, Armenian Prime Minister Nikol Pashinyan told The Jerusalem Post in an exclusive interview on Monday. Pashinyan, speaking from Yerevan through an interpreter via Zoom, blasted Jerusalem for arming Azerbaijan, which he said is intent on “carrying out genocide against Armenians in Nagorno-Karabakh.” Azerbaijan and Armenia are in the sixth week of fighting over the disputed region, with estimates of the fatalities on both sides ranging from 1,500 to 5,000. While…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելի իշխանություններին առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե Երեւանին, այլ Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկաններին, որոնց զինում է հրեական պետությունը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետն ասել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։ «Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն », – ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր…
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այսօր պանթյուրքիստական ծրագրի շարունակությունն են փորձում ապահովել: «Թուրքիայի պարագայում, ինչպես գիտենք, 1915 թվականի հայոց ցեղասպանության իրագործումն է, այնուհետև մշակութային եղեռնը: 2014 թվականի մարտին նույն ահաբեկչական խմբավորումների միջոցով իր տարածքից հարձակում գործեց հայաբնակ Քեսաբի վրա: Դա շատ խոսուն փաստ է՝ ապացուցելով, որ Թուրքիան ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է՝ նրանց ուղղորդելով հայ բնակչության դեմ: Այսօր էլ նույն ահաբեկիչներին տեղափոխում է Ադրբեջան՝ Արցախի դեմ…
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար: «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։ Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի…
«Այս պատերազմը, որը սանձազերծվել է Թուրքիայի կողմից, նախապատրաստվել է շատ վաղուց։ Այս պատերազմը կազմակերպվել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։ «Ծրագիրը կոչվում է «Գլադիո»։ 1980 թվականին Թուրքիայի միջոցով այս ծրագիրը մշակվել է, որի իրականացման կառույցը կոչվում էր СТК՝ հակապարտիզանական ուժերի շտաբ, որի մեջ մտնում են նաև ահաբեկչական խմբավորումներ։ Այդ ծրագրով նախատեսվում էր 3 էտապով Թուրքիայի միջոցով իրականացնել մի լուրջ գաղտնի ծրագիր, որը կոչվում է «խորացված պետություն»։ Առաջին էտապով Թուրքիան մինչև 2010 թվականը պետք է պարզապես տնտեսապես հզորանար, իսկ երկրորդ էտապով՝ 2010-2020…
Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված է հրապարակել և հերքել պաշտոնական Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր, ԼՂ հակամարտության գոտում վարձկաններ չեն օգտագործվում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հենց սկզբից հաղորդագրություններ էին ստացվում Ադրբեջանի կողմից մարտերում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ Օրինակ, այդ տեղեկությունը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանում ունեցած իր ելույթում։ Սակայն այդ մասին գրում էին ոչ միայն հայամետ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մղվում են լայնամաշտաբ ռազմական գործողություններ տանկերի, հրետանու, հրթիռների եւ օդուժի գործադրմամբ: Զոհվում է խաղաղ բնակչությունը, աճում են կողմերի կորուստները: Պատերազմը սպառնում է տարածվել նորանոր գոտիներում եւ դառնալ, իրավամբ, տարածաշրջանային: Սա չափազանցություն չէ: Սա ռազմական վերլուծաբանների սառը դատողություններն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ օբյեկտիվորեն հասունացել է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը դեպի հարեւան երկրներ ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով: Մեր այս վերլուծական մշակման մեջ կփորձենք հասկանալ, թե ի՞նչ աշխարհաքաղաքական, ռազմական եւ քաղաքակրթական հետեւանքների կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության գոտում այս…
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները. հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները: ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված է Կրեմլի հաղորդագրությունում: 1lurer.am
Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով ընթացող մարտերին մասնակցելու համար սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտել է հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը։Մեջբերելով ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքերն այն մասին, որ Թուրքիան հյուսիսային Սիրիայից մոտ 4000 գրոհային է ուղարկել Ադրբեջան՝ գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը հերքել է այդ հաղորդագրությունները, մինչդեռ իր հետ զրուցած երկու սիրացի վարձկանները հաստատում են լուրի իսկությունը։Ինչպես մանրամասնում է աղբյուրը, թուրքական վերահսկողության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի շրջաններում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումներից երկու զինյալներ հայտարարել են, որ իրենք Ադրբեջան են տեղափոխվում Անկարայի միջնորդությամբ։Գործակալության հաղորդմամբ՝ երկու վարձկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, խոսել են անանունության պայմանով։«Ես չէի…