Արխիվ Ապրիլի 2022 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Ուրբաթ, 29 Ապրիլի 2022 21:53

ՈՂՋՈՒՅՆ ՄԱՅԻՍԻ 1

                                                                                                                      ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԻՐԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՌԱՎԱՐԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատավորները և աշխատավարձ ստացողները ասում են, որ եթե մենք տնօրինենք մեր ճակատագիրը և կառավարենք հասարակությունը, ապա մեր ստեղծած հսկայական ռեսուրսներով և հարստությամբ կապահովենք այս մոլորակի բոլոր քաղաքացիների ազատությունը, հավասարությունը և հասարակական բարեկեցությունը: Եթե մենք ստանանք մեր աշխատանքի արդյունքը, հասարակության արտադրանքն ու հարստությունը, մենք կստեղծենք ավելի լավ աշխարհ և ավելի լավ կյանք: Եթե իշխանությունը աշխատողների ձեռքում լինի, նույն փողով ու հարստությամբ, որը ծախսվում է կառավարությունների, խորհրդարանների, բանակների, ռազմական ռեպրեսիվ ուժերի, պատերազմների, կրոնական, ազգային և ոչ կրոնական սնահավատության հաստատությունների ու ինստիտուտների պահպանման համար, մենք անհապաղ վերջ կտանք գոյություն ունեցող աղքատությանը, սովը, գործազրկությանը և հասարակության բոլոր քաղաքացիներին կապահովենք արժանապատիվ մարդկային կյանք։
Վերոհիշյալ փաստը նկատի առնելով իմպերիալիստական ու լիբերալական ուժերը իրենց տարբեր միջոցներով ձգտում են իշխանությունը չնկնի աշխատավորների ու աշխատավարձ ստացողների ձեռքը: Նրանք իրենց զանգվածային լրատվամիջոցներով, օգտվելով նացիոնալիստական զգացմունքներից ու փողով դժբախտաբար օգտագործում են հենց նույն աշխատողներին ու աշխատավարձ ստացողներին որպեսի գործեն իրենց դասակարգային շահերի դեմ:
Աշխարհում կապիտալիստական համակարգը իր գոյությունը պահպանելու նպատակով առաջացնում է տնտեսական ճգնաժամեր, ազգային բախումներ, որոնք բխում են առաջին հերթին կապիտալիստական համակարգի շահերից: Օրըստ օրե թանգացումը ավելի է խորանում, դեռ ազգամիջյան բախումները ավելի են խորանալու և զոհվելու են ավելի շուտ աշխատավորներն, իրենց երեխաներն ու հասարակ մարդիկ ու երիտասարդներ: Ուկրաինայի կոնֆլիկտը ու բոլոր ազգամիջյան պատերազմների հիմքը կապիտալիստական համակարգի նյութական շահերն են, պատմությունը սա փաստել է, որ այս համակարգը պատրաստ է իր շահերի համար ամեն ինչ զոհել՝ երկրի երիտասարդների կյանքը, երկրի հարստությունը, ժողովրդին մատնել սնանկացման, առաջացնել արտագաղթ և այլ մարդկային աղետներ առաջացնել, որոնք իբրև թե անհրաժեշտ են կապիտալիստական համակարգը կամ համաշխարհային իմպերիալիզմի շահերը ապահովելու նպատակով:
Ազգային զգացմունքներն ու նացիոնալիզմը միշտ հարմար մի գործոն է եղել չարաշահելու լիբերալների, կապիտալիստաների ու իմպերիալիստական ուժերի կողմից, որոնք առաջացնելով պատերազմներ ու ազգամիջյան բախումներ նպաստել են լիբերալիներին և չեն թողել աշխատավորների ու աշխատավարձ ստացողների մոտ դասակարգային գիտակցությունը զարգանա: Արևմուտքը և Ամերիկան իրենց ժողովրդի ապստամբության վախից արհեստականորեն առաջացնում են պատերազմներ, որպեսի լավ աշխատեն ռազմաարդյունաբերական գործարանները և ժողովրդի ուշադրությունը շեղեն իրենց երկրների ներքին հարցերից: Ուկրաինայի կոնֆլիկտը նաև բխում է նման մոտեցումներից՝ նրանք ամեն կերպ աշխատում են գործիք դարձնելով ուկրաինացի ժողովրդին, նրանց նացիոնալիստ ու ֆաշիստ ղեկավարների ձեռքով թուլացնել Ռուսաստանին, որը պայքարում է վերջ տալ Ամերիկայի աշխարհի տեր ու տիրական լինելուց և բոլորին իր կամքը թելադրելուց:
Աշխատողները նույն իրականությունները, կհայտարարեն մայիսի 1-ին. Մենք հայտարարում ենք, որ ներկայիս աշխարհի շրջադարձի պատճառը անմարդկային կարգերն ու հարաբերություններն են, որոնք պատանդ են վերցրել բոլոր աշխատավորների, աշխատավարձ ստացողների ու նրանց ընտանիքների կյանքը օրավարձու աշխատանքի և կապիտալիստների երևակայական շահույթի համար։
Հայաստանում արևմուտքի ու Ամերիկայի ռիակցիոն ուժերը մեծ աշխատանքներ են տարել ու տանում աշխատավորական գաղափարները տարածելու և սոցիալական արդարության դեմ: Սովետական Հայաստանի ձեռքբերումներից անտեղյակ է նոր սերունդը և այդ ռիակցիոն և հակաբանվորական ուժերը իրենց ձեռքում ունենալով բոլոր զանգվածային լրատվամիջոցներն ու հնարավորությունները ոչ մի կերպ չեն թողում նոր սերունդը իմանա, որ Սովետական Հայաստանում ժողովուրդը աշխատանքի, բնակարանի, առողջաբժշկական ու կրթություն ստանալու հարց չուներ, որովհետև դրանք պետության պարտականությունն էր ապահովել իր ժողովրդի համար ու անվճար էին: Նրանք հենվելով ազգայնամոլական ու կեղծ հայրենասիրական հիմունքների վրա ժխտում են անցյալի բոլոր դրական կողմերը և Հայաստանի վերջին իշխանությունները ունենալով լիբերալական բնույթ միշտ ուղղակի կամ անուղղակի պայքարել են աշխատավորների շահերի դեմ, դրա վառ օրինակը Հայաստանում իրական աշխատավորների ու աշխատավարձ ստացողների արհմիությունների բացակայությունն է:
Վերոհիշյալ փաստերի մասին աշխատավորներին ու ժողովրդին տեղեկացնելու պարտականությունը առաջին հերթին ձախ, դեմոկրատ և առողջ ու առաջադեմ մտավորականների պարտականությունն է: Ուզենք թե չուզենք ժողովուրդը շոշափում է այս իրականությունները և աստիճանաբար դրա տեսական կողմը կձևավորվի նրանց մոտ, որը կառաջացնի նրանց ապստամբությունը ոչ մարդկային՝ կապիտալիստական համակարգերի, կապիտալիստների երևակայական եկամուտների և մարդուն շահագործելու դեմ: Իրական ազատությունը աշխատանքի ազատումն է կապիտալի գերիությունից և մարդկային նոր հասարակական համակարգի ստեղծումը, որը իր դրսևորումը կգնի աշխատանքի միջավայրում:
Կապիատալիստական համակարգը ամեն կերպ իրենց ինստիտուտներն է կազմակերպել բանվորների ու աշխատավարձ ստացողների դեմ, մենք էլ պետք է ստեղծենք մեր կազմակերպված միավորները և բոլոր ձախակողմյա և դեմոկրատիկ ուժերը համախմբվելով կը կարողանան թելադրել աշխատողների շահերը պաշտպանող համակարգ:
Ապագայում սպասվում է ավելի վատ օրեր աշխատավորների համար, այդ իսկ պատճառով բոլոր երկրների բանվոր դասակարգը պետք է շփման մեջ մտնեն միմյանց հետ և պատրաստ լինեն բողոքելու իրենց երկրների կապիտալիստական հետադիմական մոտեցումների դեմ:
Մայիսի մեկը շնորհավորելով բոլոր բանվորներին, աշխատավարձ ստացողներին ու ժողովրդին մաղթում ենք նորանոր հաջողություններ նրանց պայքարում հանուն արդար հասարակության:
«ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱՑԵՔ»
Հայ Ձախ Ֆորում, 29 Ապրիլի, 2022 թ.

Բաժին՝ Աշխարհում
Ուրբաթ, 15 Ապրիլի 2022 15:21

ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ԲԱՇԽՈՒՄԸ

ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ԲԱՇԽՈՒՄԸ

https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA

Բաժին՝ Աշխարհում
Պուտին. Ուկրաինայում նացիստները գործում են ահաբեկիչների պես, հրթիռային համակարգեր են տեղադրել Կիևում և Խարկովում:
Ամենադժվար որոշումը, թերեւս, զինվորականների՝ ներգրավվելու որոշումն է։
Իրականում Ռուսաստանը տարիներ շարունակ սպասել է, որպեսզի տեսնի, թե արդյոք հնարավոր է քաղաքական լուծում գտնել իրավիճակին, բայց ի վերջո եկել է այն եզրակացության, որ ատամը թուլացնելու համար պետք է լուրջ վիրահատության ենթարկվի:
Սխալ չէ կարծել, թե ոմանց թվում է, թե Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով։
Ամերիկացիները տարիներ շարունակ տարբեր պատրվակներով փորձում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, և եթե համացանցում որոնեք «Հյուսիսային հոսք 2» գազատարի պատմությունը, կտեսնեք, թե որքան են ամերիկացիները ճնշում գործադրել եվրոպացիների վրա՝ բոյկոտելու գազատարը։
Հիմնական պատճառը ԱՄՆ-ի շահերն են, այլ ոչ թե Եվրոպայի։
Այս խողովակաշարով Եվրոպան կարող է էժան գազ ստանալ Ռուսաստանից և մեծ տրանսպորտային ծախսեր չկրել, մինչդեռ եվրոպացիների համար ամերիկյան գազը կարժենա գրեթե կրկնակի թանկ, և տրամաբանություն չկա, որ եվրոպացիները ուզենան ամերիկյան գազ, գնեն։
Եթե նայեք պատժամիջոցների բնույթին, ապա կտեսնեք, որ դրանք ավելի արդարացի են ԱՄՆ տնտեսական պատերազմի նպատակներին հասնելու համար, և ոչ ավելին։
Իհարկե, եթե հետևեք լուրերին, կտեսնեք, որ Ռուսաստանը ամիսներ շարունակ դուրս է բերում իր բոլոր հիմնական արտարժութային ակտիվները ԱՄՆ-ից և արևմտյան այլ երկրներից, իսկ այսօր ամերիկացիները գործնականում բոյկոտել են դատարկ ֆոնդերը կամ ամերիկացու փողերը։ Եվ եվրոպացիների, ռուսական բանկերում ավանդներն արգելափակվել են, ոչ թե ռուսական փողերը, բացառությամբ փոքր մասի։
Պատրաստեց՝ Հայ Ձախ Ֆորումը
Բաժին՝ Աշխարհում