Հայաստանը որպես ապահով դարպաս դեպի Եվրոպա

01 Օգոստոսի 2017

Վերջերս Իրանի ամենատարածված ու ընթերցելի օրաթերթ՝ «Շարղ»-ը, իր գրողներից, վերլուծաբաներից ու տարածաշրջանային ու ազգային հետազոտողներից մեկին՝ պրն. Էհսան Հուշմանդին ուղղորդել է Երևան: Քանի որ շուտով Իրանի նախագահ Ռոհանիի նախագահական պաշտոնական երդման արարողությունը պետք է տեղի ունենա և Հայաստանի նախագահ պրն. Սերժ Սարգսյանն էլ մասնակցելու է այդ արարողությանը, պրն. Հուշմանդը մի հարցազրույց է անցկացրել պրն. Սարգսյանի հետ, որը լույս է տեսել Իրանի «Շարղ» օրաթերթում՝ հուլիսի 31-ին: Դրա կարևոր մասերը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը՝

 

Հարց.-Ինչպես եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները:

 

Պատ.- Այս հարաբերությունները ունեն խորը արմատներ և ամուր հիմքերի վրա են դրված: Մենք պետք է ավելի խորացնենք ու տարածենք այս հարաբերությունները:

 

Հարց.-Իրան Հայաստան խորը հարաբերությունները ինչպիսի դերակատարություն  կարող են ունենալ տարածաշրջանային ու աշխարհի խաղաղության հարցում:

 

Պատ.- Հայաստանը և Իրանը գտնվում են աշխարհագնդի վրա ամենաանկայուն ու ոչ հանգիստ երկրների հարևանությամբ: Մեր երկու երկրների բոլոր ջանքերը ուղղված են շրջանում կայունության, անվտանգության ու խաղաղության հաստատման ուղղությանը: Մեր երկու երկրների արտաքին քաղաքականությունը հենված է արդարության վրա, որը կարևոր է բազմաթիվ հարցերի խաղաղ լուծման համար:

 

Հարց.- Հռոմի պապի հետ ձեր անցյալ տարվա հանդիպման ժամանակ, Դուք բարձր գնահատելով Իրան Հայաստան եղբայրական հարաբերությունները նշեցիք, որ այս հարաբերություները լավ օրինակ են երկու մուսուլման և քրիստոնյա երկրների միջև, Ձեր կարծիքով ո՞ր բնագավառներում կարող ենք հույս ունենալ, որ այս հարաբերությունները առավել ևս կզարգանան:

 

Պատ.-Բոլոր բնագավառներում երկու երկրների միջև  կարելի է  օգտավետ հարաբերություններ զարգացնել:

 

Հարց.- Տուրիզմի բնագավառում մենք ականատեսը եղանք, որ երկու երկրների միջև վիզայի ռեժիմը վերացվեց, դա ի՞նչպիսի ձեռքբերումներ կարող է ունենալ: Երկու երկրների միջև տուրիզմը զարգացնելու նպատակաով արդյո՞ք դրա անհրաժեշտ հիմնաքարերի ստեղծելու ուղղությամբ նախատեսումներ կատարվել են, օրինակ երկաթգիծ, գետնի և օդային ճանապարհները, հյուրանոցները և այլ ծառայությունները այդ բաժնում: 

Պատ.- Մենք շատ ենք կարևորում վիզայի ռեժիմի վերացումը, որը դրական ազդեցություն է թողնում առևտրի, ներդրումների և տուրիզմի բնագավառում: Ինչպես իմ գործընկեր պրն. Ռուհանին է ասում այսօր մենք պետք է պատերի փոխարեն կամուրջներ կառուցենք և վիզայից ազատումը այդ կամուրջներից մեկն է երկու երկրների միջև:

 

Հարց.- Ի՞նչպիսին է Ձեր գնահատականը Իրանի և Հայաստանի համագործակցությունը էներգիայի փոխադրման՝ հատկապես էլեկտրական էներգիայի և գազի մասին: Ինչո՞ւ անհաջող մնաց Իրանի գազի փոխադրումը Հայաստանի և Վրաստանի միջոցով դեպի Եվրոպա: Արդյո՞ք այս կապակցությամբ կարող ենք հույս ունենալ, որ շուտով նոր քայլեր կձեռնարկվեն այդ կապակցությամբ:

 

Պատ.- Հայաստանի և Իրանի համագործակցությունը էներգիայի բնագավառում երկու երկրների հարաբերությունների կարևոր կողմերից են եղել: Մոտ 10 տարի է, որ աշխատում է «Գազ, էներգիայի դիմաց» ծրագիրը: Երրորդ գծի ստեղծումը, որը ավելի կզարգացնի դրա ծավալը հատուկ կարևորություն ունի: Եվրոպա հասցնելու գազի ծրագիրը Հայաստանի և Վրաստանի միջոցով ուսումնասիրվում է երկու կողմերի մասնագետների կողմից: Հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել տնտեսական մեծ ծրագրերին իր մասնակցության մասին: 

 

Հարց.-Ավելի քան մեկ ու կես տարի է անցել Հայաստանի անդամակցությունից Եվրասիական ընկերությունում, անդամակցության ձեռքբերումներն ու մարտահրավերները ի՞նչ ազդեցություն ունեն Հայաստան Իրան հարաբերություններում: Այս ժամանակահատվածում, որոնք են առևտրի բնագավառում ձեր ձեռք բերած փորձառությունները: 

 

Պատ.-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք օգնել Իրանի և Եվրասիայի տնտեսական հարաբերություններում: Այս կապակցությամբ բանակցությունները ընթացքի մեջ են: Վստահ եմ, որ այս համագործակցությունը բոլոր կողմերի համար շահավետ կլինեն, որովհետև 180 միլիոն բնակչություն ունեցող շուկայի դռները բացվելու են Իրանի առջև: Եվրասիական  երկրները նաև կարող են իրենց ապրանքները ներկայացնել Իրանական շուկա: Մենք այս հարաբերությունները հակասության մեջ չենք տեսնում Եվրոխորհրդի հետ հարաբերություններում: Հայաստանը ամենակարճ և ապահով ճանապարհն է Իրանի համար դեպի Եվրոպա: Հայաստանը տնտեսական լավ հարաբերությունների մեջ է նաև Եվրոխորհրդի հետ, մենք պատրաստ ենք տնտեսական համագործակցության հարմար հող պատրաստել երկու երկրների համար՝ շահավետ համագործակցությունների նպատակով:

 

Հարց.- Մշակութային բնագավառում նաև Իրանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ծավալ են ունենցել քան այն, ինչ գոյություն ունի ներկայումս: Արդյո՞ք այդ ուղղությամբ նոր ծրագրեր են մշակվել:

 

Պատ.- Այս համագործակցությունը բոլոր բնագավառներում է, օրինակ արվեստ, կինո, թատրոն, երաժշտություն, գրքերի հրատարակում և այլն: Յուրաքանչյուր կողմը բովանդակալի շատ ծրագերեր են իրականացրել: Կինոարվեստի ուղղությամբ այս շաբաթ Իրանում Հայաստանի ֆիլմերի շաբաթ է անց կացվում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել այս բնագավառում նաև համագործակցությունները զարգացնելու:

 

Հարց.- Գիտական և համալսարանական հարաբերությունների զարգացումը նաև երկու կողմերի պոտենցիալ ուժերից է, որոնք այնքան էլ զարգացում չեն ունեցել մինչ այսօր: Այս կապակցությամբ որև՞է հատուկ ծրագրեր նկատի են առնվել թէ՞ ոչ:

 

Պատ.- Այս բնագավառում էլ լավ զարգացումներ են եղել: Սակայն մեծ պոտենցիալներ գոյություն ունեն, որոնք դեռ չեն օգտագործվել: Հայաստանը կարող է իրանցի ուսանողների համար լավ կրթություն ապահովել այն ճյուղերում, որտեղ Հայաստանը այդ բնագավառում լավ փորձ ունի:

 

Հարց.-Վերջում եթե՞ դուք որևէ պատգամ ունեք Իրանի ժողովրդին, խնդրեմ հաղորդեք:

 

Պատ.-Ցանկանում եմ խոսքս ուղղել Իրանի և Հայաստանի ժողովրդներին: Հայերի ու իրանցիների բարեկամությունը ձևավորվել ու ամրացել է դարերի ու հազարավոր տարիների ընթացքում ու այսօրվա բովանդակալի վիճակին է հասել: Վստահ եմ, որ մենք որպես այս տարածքների բնիկ բնակիչներ, մեր խաղաղ ու կայուն պատմությունը կշարունակվի նաև հազարավոր նոր տարիների ընթացքում և միշտ կպաշտպանենք ու կհարստացնենք երկկողմ հարաբերությունները:

 

Պատրաստեց Անահիտ Հակոբյանը, հատուկ «Դեմոկրատական Սոցիալիզմ» կայք էջի համար

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ