Այդ օրը Վ. Սաֆարյանից մայիսմեկյան շքերթի ընթացքում հարցազրույց է վերցրել "Հրապարակ" թերթի թղթակիցը, որը ներկայացնում ենք ստորև: Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած երթին մասնակցում էին նաեւ դպրոցականներ։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե դա չի՞ նշանակում արդյոք, որ դպրոցականները կուսակցականացվում են, որն արգելված է օրենքով։ «Նրանք մեր կոմունիստների երեխաներն են, ես եկել եմ իմ թոռների հետ։ Որեւէ մեկը չի կարող այս տոնական օրը իր թոռներին մասնակից չդարձնել ավանդական շքերթին, որը մեր մեջ առաջացնում է մեր մանկության հուշերը։ Օրինակ, ինձ հետ քայլում էր իմ թոռը։ Կանցնեն տարիներ և նա հպարտությամբ կհիշի,որ իր…

Տեր կանգնենք մեր ճակատագրին

Հարցազրույց Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի՝ նախկինում ՀՀ և ԼՂՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր Համլետ Գրիգորյանի հետ -Պարոն Գրիգորյան, 1994 թ. զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից, ԵԱՀԿ Մինսկի խմբի տևական միջնորդական ջանքերից հետո կանխատեսելի՞ էր ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում: -Եթե չի կանխատեսվել, նշանակում է մենք ոչ քաղաքականություն ունենք, ոչ էլ արտաքին հետախուզություն: Իհարկե, կանխատեսելի էր: Բայց ովքե՞ր էին կայծակնային պատերազմ հրահրողները. կասեի` նրանք, ովքեր այդ արյունահեղ իրադարձությունները կարողացել են արագ կանգնեցնել` չթողնելով, որ իրականանա Ադրբեջանի անվերապահ պարտությունը, ովքեր 1994 թ. դադարեցրել են պատերազմը, ովքեր կասեցրել են այս քառօրյա պատերազմում մեր Պաշտպանության բանակի հզոր հակահարձակումը: Նույն ձեռագիրն է, ոչինչ չի փոխվել: 1994-ին…

Երիտթուրքերը և մասոնները

Զրույց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Յուրի Հովսեփյանի հետ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Սալոնիկը դարձել էր Օսմանյան կայսրության (ՕԿ) հրեականության կենտրոն: Ինչպես վկայում են փաստերը, քաղաքի բնակչության շուրջ 80 տոկոսը հրեա էր կամ ծպտյալ հրեա: Այստեղ ստեղծվել էր մասոնական խիտ ցանց, որն իր սարդոստայնն էր առել նաև երիտթուրք պարագլուխներին: Հրեա-մասոնական շրջանակներին չհաջողվեց գործարքի մեջ մտնել Աբդուլ Համիդ Բ սուլթանի հետ, իսկ «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները մկրտվեցին նրանց ծոցում: – Այս օրերին լրանում է 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջման 100-րդ տարելիցը, իրադարձություն, որին մեծագույնս նպաստել են հրեաներն ու մասոնները: Ե՞րբ է մասոնությունն սկսվել տարածվել Թուրքիայում…
Ընթերցողի սեղանին է ճանաչված լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս Հասմիկ Գուլակյանի հերթական ուշագրավ՝ «Չյուրացված դասեր» ժողովածուն: Հայ հասարակության մեջ ազգային խնդիրներով մտահոգ հանրությունը քաջատեղյակ է Գուլակյանի բազմաթիվ գրքերին, հոդվածներին ու ռադիոհաղորդումներին: Որպես կանոն՝ դրանք հիմնականում արծարծում են մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Տարիների ընթացքում փորձառու լրագրողն իր շուրջը համախմբել է ազգային հոգսերով ապրող հայ մտավորականների մի ուրույն շրջանակ, որը մշտապես արձագանքել է մեր երկրի առջև ծառացած ամենատարբեր խնդիրներին՝ ընդվզել է անարդարությունների, ապազգային կեցվածք դրսևորած պաշտոնյաների ու «մտավորականների» դեմ, պայքարել ընդդեմ հոռի բարքերի, գործադրած ջանքերի շնորհիվ ճանապարհ հարթել այն ամենի համար, ինչն ազգային է, հայեցի ու, միաժամանակ, համամարդկային (Ա․Մելքոնյան): Պարբերաբար հատվածներ…
Շուրջ 50 տարի բանագետ, բանահավաք, բան. գիտ. դոկտոր Վերժինե Սվազլյանն զբաղվում է բանահավաքչական և գիտական գործունեությամբ: Տասնամյակներ շարունակ նա գրառել, ձայնագրել ու տեսագրել է ավելի քան 10 հազար միավոր ժողովրդագրական, բանահյուսական և սոցիոլոգիական նյութ` կորցրած Երկրի մեր ժողովրդական բառ ու բանի արժեքավոր նմուշներ: Նրա գրառած ու տեսագրած նյութերի մեջ առավել կարևորվում են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես վերապրողների վկայությունները, հուշերը, խոհերը, անլուր վիրավորանքը: Զրուցել Եղեռնից վերապրածի հետ՝ նշանակում է կրկին նրա հետ վերապրել այն ամեն անմարդկայինը, որ կարող էր և իրագործեց, Թումանյանի բառերով ասած՝ «Բերանն արնոտ մարդակերը էն անբան»: Արյան կա՞նչ էր դա թե պատգամ, այդ նշխարները կորստից փրկելու առաքելությո՞ւն,…

Հավատանք մեր ժողովրդի հավերժությանը

Դարից դար, սերնդից սերունդ փոխանցվող հոգևոր արժեքների, մեր նվաճումների ու բացթողումների մասին է մեր զրույցը ՀՍՍՀ վերջին Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին երկու գումարման պատգամավոր Ջեմմա Անանյանի հետ - Տիկին Անանյան, այսօր, երբ մուտք ենք գործել նոր հազարամյակ, խոսենք մեր հոգևոր արժեհամակարգի մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն է մեր հոգևոր ամենահզոր զենքը, ինչի՞ վրա ենք այն «սրել»։ - Ամենահզոր հոգևոր զենքը մեր լեզուն է՝ մեսրոպատառ իր այբուբենով, որը չի թողել, որ «ցամաքենք, ինչպես հեղեղն ավազի մեջ», այլ հասցրել է մեզ 21-րդ դար, 3-րդ հազարամյակ։ Իսկ մեր ազգային և հոգևոր կյանքի համար մղած դարավոր պայքարն էլ հենց դրա հեսանաքարն է եղել։…
Զրուցում են երկու տարբեր սերնդի քաղաքական գործիչները՝ «Հայաստանի կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր, կոմունիստ Նորիկ Պետրոսյանն ու «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանը։ Նորիկ Պետրոսյան - Դուք որոշակի հստակությամբ առանձնանում եք Հայաստանի քաղաքական գործիչների շարքում։ Պարբերաբար հանդես գալով հեռուստատեսությամբ, մամուլով՝ անթաքույց հանրությանն եք ներկայացնում ձեր քաղաքական սկզբունքները, աշխարհայացքային խնդիրների լուծման մոտեցումները, Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի փոխհարաբերությունների նոր որակների անհրաժեշտությունն ու հեռանկարները։ Հատկապես ուշագրավ են ձեր քաղաքական մտորումների հստակությունը, թափանցիկությունը և քաղաքական շրջանակներում ինչ-ինչ կուսակցությունների ու անձանց դուր գալու երեսպաշտության բացակայությունը։ Ձեզ հետ զրույցի ընթացքում պարզ է…
2001 թ․ տեղի ունեցած այս հարցազրույցը նույնիսկ այսօր շատ արդիական է, քանի որ ոչ մեր պաշտոնյաների վերաբերմունքն է փոխվել սեփական երկրի գիտության ու գիտնականի նկատմամբ, հետևաբար, ոչ էլ հայրենի գիտության ու գիտնականի վիճակն է փոխվել։ Ի՞նչ է պետք անել, որ հայ նորօրյա պաշտոնյան ի վերջո գիտակցի, որ պետությունը պարտավոր է հոգ տանել գիտության զարգացման մասին (խմբ․)։ Զրույց ՀՀ ԳԱԱ նախագահության նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ - Յուրաքանչյուր հասարակության մեջ առաջընթացի միակ գրավականը գիտությունն է: Գիտությունը երաշխիքներ է ապահովում պետականության և ազգային անվտանգության համար: Նշանակում է, որ պետությունն իր հերթին պետք է որոշակի պատասխանատվություն կրի գիտության և գիտնականների համար: Գիտնականն ու գիտությունը,…

Ազատագրված տարածքներ

Արդիական հնչողություն ունեցող այս հարցազրույցը հետաքրքիր է և բոլորիս հուզող շատ հարցերի պատասխաններ է տալիս։ Այդ է պատճառը, որ որոշեցինք ներկայացնել մեր ընթերցողներին տարիներ առաջ կայացած այս հարցազրույցը։ Ընթերցողի մտքով չի էլ անցնի, թե հեղինակի հարցերն ու քաղաքագետի պատասխանները վաղուց են կայացել, քանի որ դրանք նույն հրատապությամբ ծառացած են այսօր մեր ժողովրդի առջև, ոչինչ չի փոխվել ո՛չ մեր քաղաքականության և մեզ սպառնացող վտանգների հարթությունում, ո՛չ աշխարհի գերտերությունների միջնորդական «խաղաղասիրական», բայց շահույթ հետապնդող ձևականությունների քաղաքականության մեջ։ Խմբագիր Ամենաչնչին զիջումը մոտեցնելու է պատերազմը մեր շեմին։ 1980-ական թվականների վերջին սկսված Արցախյան ազատագրական պայքարը մասամբ պսակվեց հաջողությամբ: 1920-ական թվականների սկզբից մեր պատմական բնօրրանի այս…

Այլախոհական շարժումը Խորհրդային Հայաստանում

1967 թ. հուլիսին ԽՍՀՄ ՊԱԿ-ում ստեղծվեց «Հինգերորդ վարչությունը» գաղափարական դիվերսիաների դեմ պայքարելու նպատակով: «Գաղափարական պատերազմ» էր, որն Արևմուտքում անվանում էին «հոգեբանական պատերազմ»: Պայքարն իրականում քաղաքական համոզմունքների դեմ էր, քաղաքական այլախոհության դեմ: Այդ համոզմունքներն ընդգրկել էին հասարակության տարբեր խավեր: Պայքարն անողոք էր, որովհետև «քաղաքական հակառակորդի» դեմ էր: Այլախոհական շարժումը ԽՍՀՄ-ում ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այն ունեցավ մի քանի փուլ: Մեր հանրապետությունն անմասն չէր այդ ամենից, և «հայաստանյան այլախոհությունը» զարգանում էր կենտրոնից կտրված, ընդգծված ազգային երանգ ուներ և սկզբնական շրջանում գրեթե կապ չուներ միութենական մյուս հանրապետությունների նմանատիպ կամ այլ բնույթի ազգայնական շարժումների հետ: Մասնավորապես այս կարծիքն է հայտնել նաև պատմ.…

Հայերուն տեղը քիւրտերը առած են

Պատմաբան և լրագրող Վիգեն Չըթըրյանի «Բաց Վէրքեր։ Հայեր, Թուրքեր եւ դար մը ցեղասպանութիւն» նոր գրքի համար ծավալուն նյութ են դարձել հարյուր տարվա համաշխարհային քաղաքականությունը, քրդական հարցը, թուրք և հայ հասարակությունները, հեղինակը կատարել է ակադեմիական հետազոտություններ։ Գրքում վերլուծվում է Ցեղասպանությունից հետո հարյուր տարվա ընթացքում իրականացվող խուսափողական քաղաքականությունը, իսկ Հրանտ Դինքի սպանությանը հեղինակն անդրադառնում է որպես կարևոր շրջադարձ։ ԹՈՒՂՊԱ ԷՍԷՆ ԹՈՒՂՊԱ ԷՍԷՆ - Հայկական ցեղասպանութեան մինչեւ օրս երկարող ընթացքին մասին ձեր գրած գիրքին մէջ, Հրանդ Տինքի սպանութեան կանդրադառնաք որպէս կարեւոր անկիւնադարձ մը, ինչո՞ւ։ ՎԻԳԷՆ ՉԸԹԸՐԵԱՆ- Այս գիրքին մէջ փորձած եմ հասկնալ, թէ ինչու ցեղասպանութեան նիւթը Թուրքիոյ մէջ վերջին շրջանին աւելի լայն հետաքրքրութեան…
Էջ 2, 2-ից