ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ուսանողների շրջանում Չինաստանի պատմության, մշակույթի և ավանդույթների նկատմամբ մեծ հետաքրքրություն է տեսնում: ՀՌՀ-ի հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն դա նկատել է ուսումնական գործընթացների կազմակերպման մեջ իր ունեցած փորձով: «Հայ-ռուսական համալսարանը պատրաստում է ոչ միայն չինարեն լեզվի մասնագետներ, այլ նաև չինագետներ: Երբ 2009 թվականին բացեցին այդ ուղղությունը, ընդունվողների թիվը շատ փոքր էր, բայց այսօր արդեն կա մեծ հետաքրքրություն և ուսանողների թիվը օր օրի աճում է: Նրանք ցանկանում են ոչ միայն լավ տիրապետել չինարենին, այլև ծանոթ լինել Չինաստանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, ինչպես նաև իրենց դերակատարումն ունենալ երկու երկրների քաղաքական և…
Հարց. Շնորհակալություն ենք հայտնում, որ ժամանակ եք տրամադրել այս հարցազրույցի համար: Խնդրում ենք համառոտ ներկայացնել ձեր կուսակցությանը և նրա ընդհանուր նպատակները: Պատասխան. Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը ձևավորվել է 1991 թվականին նախկին Կոմունիստական Կուսակցության մի հատվածի հիման վրա: Մտավորականների առաջնորդությամբ ձևավորվեց նոր քաղաքական սոցիալ դեմոկրատական կուսակցություն: Դեմոկրատական այն պատճառով, որ, քանի որ Հնչակյան կուսակցությունը հանդես էր գալիս սոցիալ դեմոկրատական, մենք համարեցինք, որ նույն անունով հանդես գալը անհարմար է և դրա համար ընտրեցինք դեմոկրատական անունը: Բայց գաղափարախոսությամբ մենք սոցիալիստական, սոցիալ դեմոկրատական կուսակցություն ենք: Մենք կողմնակից ենք շուկայական հարաբերություններին: Սակայն դեմ ենք բացարձակ ազատականությանը, դա համարելով նեոլիբերալիզմի հնարքներից մեկը, ինչն արդարացնում է սոցիալական բևեռացումը,…

Սպառողի ժամ. Թեմա՝ Ինչպե՞ս ստեղծել արհմիություններ

Ինչպե՞ս ստեղծել արհմիություններ։ Ինչպե՞ս ազատվել անգործներից և իրապես պաշտպանել աշխատավորների իրավունքները։ Հյուր՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի ղեկավար Միքայել Փիլիպոսյան:
Հեղափոխության շարժիչ ուժերն ու քաղաքական հենարանը Ո՞րն է Հայաստանում ընթացող հեղափոխական շարժման քաղաքական հենարանը և ո՞ր սոցիալական խմբերն են եղել դրա շարժիչ ուժը։ Արդյո՞ք այն ունի գաղափարախոսական ուղղություն, արժեքներ կամ որոշակի տրամաբանություն։ Այս հարցերի պատասխաններից է կախված այն, թե ինչպիսին կլինի նոր քաղաքական մեծամասնության ձևն ու բովանդակային գիծը և արդյոք այն կկարողանա փոխել նախորդ կառավարություններին հատուկ տնտեսական քաղաքականությունը։ Փորձենք այս կարճ վերլուծության մեջ ի մի բերել մի քանի կարևոր տվյալներ ու միտումներ և անդրադառնալ որոշ մարտահրավերների։Ելակետ ընդունելով պետության մասին հույն քաղաքագետ Նիկոս Պուլանձասի սահմանումը` արձանագրենք, որ պետությունը հասարակութունից անջատ մի բան չէ, այլ «եղած հասարակական ուժերի հարաբերակցության նյութական խտացումն է»։…
Ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը, իշխանությունը որդեգրել է չտեսնելու, չնկատելու, չարձագանքելու քաղաքականությունը, և ցուցարարները մնացել են ոստիկանների «հույսին»: Վերջիններս երկու տասնյակից ավելի հայտարարություններ են տարածել արդեն, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ ցուցարարները համոզում են ոստիկաններին իրենց միանալ ու զենքը վայր դնել, ոստիկաններն էլ պարբերաբար հայտարարում են, որ հավաքը պետք է ցրել: Առայժմ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը գործնական քայլերի չեն դիմում: Ներքաղաքական լարվածության շուրջ զրուցում ենք ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: -Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, ընդդիմությանը չհաջողվեց կասեցնել այդ գործընթացը, բայց շարունակվում են բողոքի ակցիաները, փողոցներ են փակվում, պետական կառույցներ են շրջափակվում: Այս քաղտեխնոլոգիաներով մինչև ու՞ր կարող է հասնել հասարակական…

ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ՝ «ԹԵՀՐԱՆ 43»-Ի ՀԱՅԱԶԳԻ ՀԵՐՈՍԸ

Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս, կենդանի լեգենդ Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին` Դոնի-Ռոստովում: 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան: Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ, եւ հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում եւ այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Վարդանյանը անլեգալ աշխատանք է կատարել 45 տարի։ Լայնորեն հայտնի է դարձել Վարդանյանի միայն մեկ գործը՝ «թեհրանյանը»։ Նրա խումբը 1943 թ.-ին կանխեց «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ իրականացվելիք մահափորձը,…
Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից ասպարեզ են նետվում աղմկահարույց նախագծեր, որոշումներ, որոնք հասարակության շրջանում մեծ իրարանցում են առաջացնում: Նախ` հանրությանը ցնցեց ընտանեկան բռնության մասին նախագիծը, հետո պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլի» պատվաստումը, օրերս էլ հայտարարվեց, որ գյուղատնտեսություն է փորձում ներխուժել ԳՄՕ-ի օգտագործմամբ հայտնի «Մոնսանտո» ընկերությունը: Ի՞նչ է կատարվում, ու՞մ են պետք այսքան հակասական որոշումները և ի՞նչ նպատակով են հասարակությանը մշտապես տագնապների մեջ պահում: Այս հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ: -Ինչու՞ են հորդառատ անձրևի նման այսքան հակասական որոշումներ մեր գլխին թափվում:-Իրողությունը երկու հանգամանքների զուգորդման հետևանք է: Մեկն այն է, որ Հայաստանն արտաքին կառավարման ներքո է: Եթե մեզնով լիներ,…
Խորհրդային Հայաստանի բարձրագույն ղեկավարները, լինելով կոմունստական գաղափարախոսության նվիրյալներ, միաժամանակ ջերմ հայրենասերներ և ազգային մեծ գործիչներ էին։ Մարքսիզմ-լենինիզմի ուսմունքի հիմնական, ելակետային դրույթներից մեկը բոլոր ազգերի ու ժողովուրդների իրավահավասարությունն է, եղբայրությունն ու փոխօգնությունը, բոլոր ազգերի ինքնուրույնությունը և ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ սեփական անկախ պետության կազմավորումը։ Կոմունիստները եղել են նաև ինտերնացիոնալիստներ, բոլոր ազգերի ու ժողովուրդների միասնության և համերաշխության գաղափարի նվիրյալներ։ Նրանք դեմ են եղել միայն ազգայնամոլական բիրտ դրսևորումներին, երբ ոմանք չընդունելով բոլոր ազգերի իրավահավասարության գաղափարը, սեփական ազգին վեր են դասել այլ ժողովուրդներից և դարձել են մոլի, կույր ազգայնամոլներ։ Այդ «կծու», «թունդ» նացիոնալիզմը, որի վատթարագույն տեսակը ֆաշիզմն է, միշտ էլ մեծագույն չարիք է եղել բոլոր…
Հարցազրույց «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանի hետ: - Պարոն Մեհրաբյան, շաբաթներ առաջ Ձեր հրատարակչությունը 50 տոկոս զեղչ հայտարարեց գրքերի ողջ տեսականու վրա, որից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ «Փրինթինֆո» հրատարակչությունը փակվում է։ Ի՞նչ կասեք սրա մասին։- Ընդհանրապես հետաքրքիր է, թե հասարակությունն ինչ տրամաբանական կապ է տեսնում՝ 50 տոկոս զեղչի եւ փակվել-չփակվելու մեջ։ Գրքերը 50 տոկոս զեղչով վաճառելու ծրագիրը մեզ համար հետաքրքիր էր այնքանով, որպեսզի բացահայտենք գրքի հանդեպ այսօր եղած վերաբերմունքը։ Մյուս շաբաթ կունենանք արդյունքները, եւ հետո միայն կկարողանամ խոսել ամբողջական պատկերի մասին, որովհետեւ այստեղ առկա են տարբեր բաղադրիչներ։ Պետք է որոշարկել տարիքային խմբերը, թեմատիկ հետաքրքրությունները, թե ինչ հետադարձ կապ կա…

Հայաստանը որպես ապահով դարպաս դեպի Եվրոպա

Վերջերս Իրանի ամենատարածված ու ընթերցելի օրաթերթ՝ «Շարղ»-ը, իր գրողներից, վերլուծաբաներից ու տարածաշրջանային ու ազգային հետազոտողներից մեկին՝ պրն. Էհսան Հուշմանդին ուղղորդել է Երևան: Քանի որ շուտով Իրանի նախագահ Ռոհանիի նախագահական պաշտոնական երդման արարողությունը պետք է տեղի ունենա և Հայաստանի նախագահ պրն. Սերժ Սարգսյանն էլ մասնակցելու է այդ արարողությանը, պրն. Հուշմանդը մի հարցազրույց է անցկացրել պրն. Սարգսյանի հետ, որը լույս է տեսել Իրանի «Շարղ» օրաթերթում՝ հուլիսի 31-ին: Դրա կարևոր մասերը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը՝ Հարց.-Ինչպես եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները: Պատ.- Այս հարաբերությունները ունեն խորը արմատներ և ամուր հիմքերի վրա են դրված: Մենք պետք է ավելի խորացնենք ու տարածենք այս հարաբերությունները: Հարց.-Իրան Հայաստան…
Էջ 1, 2-ից