Ընդհանուր առմամբ, մոտավորապես 10 միլիոն նամակ գրվեց և տարածվեց թերթերի, ռադիոկայանների, եկեղեցիների, Ամերիկյան լեգեոնի, հարուստ անհատների և այլնի կողմից: Բիզնեսի և առևտրական գովազդներում հայտարարվեց, որ եթե նրանք նույնիսկ իրենց գնորդն էլ չլինեն նրանց նամակները անվճար օդային փոստով կուղարկեն Իտալիա: Այս բոլոր գործողությունները պարզապես իրագործվում և հաստատվում էր ԱՄՆ-ի արտգործնախարարության և փոստային համակրգի կողմից, որոնք հիմք էին դրել հատուկ «Freedom Flights»-ը (Ազատության թռիչքներ), որոնք նպաստում էին նամակների առաքմանը ավելի մեծ հրապարակայնություն հաղորդելու համար դեպի Իտալիա։ Ձևաթղթերը պարունակում էին այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են. «Կոմունիստների հաղթանակը կկործանի Իտալիան. Միացյալ Նահանգները այլևս չի օգնելու Իտալիային և հավանաբար համաշխարհային պատերազմ կսկսվի» ... «Մենք խնդրում ենք, որ մի նետեք մեր գեղեցիկ Իտալիան՝ այդ դաժան դեսպոտ կոմունիզմի գիրկը: Ամերիկան կոմունիզմի դեմ չի Ռուսաստանում (Սուտ), բայց ինչու են ուզում այն պարտադրել ուրիշ մարդկանց, այլ հողերի վրա և մարելով ազատության ջահը՞... «Եթե իսկական ժողովրդավարության ուժերը պարտվեն Իտալիայի ընտրություններում, ապա ամերիկյան Կառավարությունն այլևս գումար չի ուղարկի Իտալիա, և մենք այլևս փող չենք ուղարկելու մեր հարազատներին Իտալիայում»: Սրանք հաղորդագրություններից ամենևին էլ ամենանվազագույնը չէին: Մյուս ընդգծված թեմաներն էին ըստ հետևյալի՝ Ռուսաստանի տիրապետությունը Իտալիային, կրոնի և եկեղեցու կորուստ, ընտանեկան կյանքի կորուստ, տան և հողի կորուստ: Ավագ լրագրող Հովարդ Ք. Սմիթը հենց նույն ժամանակ նշել է «Իտալացի գյուղացու համար հեռագիր ստանալը աշխարհի ցանկացած ծայրից զարմանալի բան է, ինչ մնաց այդ հեռագիրը լինի աշխարհի դրախտավայր Ամերիկայից»: Մեծ հավանականությամբ նվերները կտրելու սպառնացող նամակները կարող են նույն վախեցնող ազդեցությունը թողած լինեն: Մի Քրիստոնյա Դեմոկրատ պաշտոնյա իտալական մի օրաթերթում գրել է «Այդպիսի նամակները կայծակի նման հարվածեց Իտալիայի հարավային եւ Սիցիլյան գյուղերի բնակիչների վրա»: 1949-ի հանրաքվեն ցույց տվեց, որ իտալացիների 16 տոկոսը ունեն հարազատներ Միացյալ Նահանգներում, որոնց հետ կապի մեջ էին, այդ տոկոսին ավելանում են նրանց ընկերները ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հայտարարում է, որ «Եթե կոմունիստները հաղթեն ...այլևս Միացյալ Նահանգների կողմից օգնության այլ հարց չի լինելու»: Իտալիայի ձախը պարտավոր էր պարբերաբար վստահեցնի ընտրողներին, որ նման բան չի լինելու, սա իր հերթին ստիպում էր ամերիկացի պաշտոնյաներին, հատկապես ԱՄՆ-ի արտգործնախարար Մարշալ Ջորջին (George Marshall) անընդհատ կրկնել իր սպառնալիքը: (1953 թվականին Մարշալը պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով): Կարճ ալիքների ուղիղ հեռարձակումների ամենօրյա շարք դեպի Իտալիա սկսվեց, որը աջակցվում էր ԱՄՆ-ի արտգործնախարարության և հայտնի ամերիկացիների կողմից: (ԱՄՆ-ի արտգործնախարարության գնահատմամբ 1946 թվականին կար 1.2 միլիոն կարճ ալիքի ընդունիչ Իտալիայում): ԱՄՆ-ի գլխավոր դատախազը եթեր դուրս գալով իտալացի ժողովրդին վստահեցրեց, որ ընտրությունները ընտրություն է «ժողովրդավարության և կոմունիզմի, Աստծու և անաստվածության և կարգի ու քաոս»-ի միջև: Ուիլյամ Դոնովանը (William Donovan), պատերազմի ժամանակաշրջանի OSS-ի ղեկավարը (ԿՀՎ-ի նախկին ղեկավարը) նախազգուշացրել է, որ «համաձայն.
կոմունիստական դիկտատուրայի Իտալիայում», «ազգի արդյունաբերական գործարաններից շատերը ապամոնտաժվելու և առաքվելու են դեպի Ռուսաստան, և Իտալիայի միլիոնավոր աշխատողներ կարտաքսվեին Ռուսաստան՝ հարկադիր աշխատանքի համար»: Եթե դա բավարար չէին նկատում իտալացի ունկնդիրների վրա լավ տպավորություն թողնելու համար, Արևելյան Եվրոպայից անհայտ, բայց կրքոտ փախստականների բերում էին խոսափողի մոտ պատմելու «Երկաթե վարագույրի» հետևում կյանքի սարսափելի պատմությունները։ Մի քանի կոմերցիոն ռադիոկայաններ հեռարձակում էին Իտալիայի հատուկ ծրագրեր, որոնք անցկացվում էին ամերիկյան կաթոլիկ եկեղեցիներում աղոթել Հռոմի պապի համար «այս՝ նրա ամենակրիտիկական ժամանակներին»: Այս կայաներից մեկում, մի ամբողջ շաբաթվա ընթացքում, հարյուրավոր Իտալացի ամերիկացիները տարբեր խավերից մեկ րոպեանոց հաղորդագրություններ են փոխանցել Իտալիա, որոնք փոխանցվել են կարճ ալիքի կայանի միջոցով: WOV կայարանը Նյու Յորքում հրավիրեց իտալացի պատերազմի հարսնացուներին ձայնագրելու անձնական ուղերձ իրենց ընտանիքներին հայրենիքում: Այնուհետև կայանը ձայնագրություններն ուղարկել է Իտալիա: Շարունակելի...