1948-ի փետրվարին, այն բանից հետո, երբ Չեխոսլովակիայում ոչ կոմունիստ նախարարները բոյկոտեցին կառավարության նիստերը՝ ոստիկանության աշխատանքի պրակտիկայի հարցերի հետ կապված վեճի հետ, Կոմունիստական կառավարությունը ցրեց կոալիցիոն կաբինետը և ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքում։ Ամերիկայի Ձայնը բազմիցս մատնանշել է այս իրադարձությունը՝ որպես նախազգուշացում իտալացի ժողովրդին թե ինչ ճակատագիր է սպասում նրանց, եթե Իտալիան «դառնա կոմունիստ» (Նման պրոպագանդան տասնամյակներ օգտագործվում էր նաև հակակոմունիստների կողմից): Այնուամենայնիվ, ըստ ամենայնի, բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Իտալիայի քրիստոնյա-դեմոկրատների ու ամերիկյան կառավարությունները մեկ տարի առաջ ինչպիսի դավադրություն էին կազմակերպել իշխանությունը յուրացնելու ուղղությամբ։ 1947 թվականի հունվարին, երբ Իտալիայի վարչապետ Ալսիդե դե Գասպերին այցելեց Վաշինգտոն Միացեալ Նահանգների հրավերով, նրա գլխավոր մտահոգությունն էր՝ անմիջական նյութական օգնություններ ստանալ պատերազմից ավերված ու աղքատացած իր երկրին: Սակայն կարծես Ամերիկացի պաշտոնյաները ուրիշ առաջնահերթություն ունեին: Իտալիա վերադառնալուց երեք օր անց դե Գասպերին անսպասելիորեն լուծարեց իր կաբինետը, որը ներառում էր տասնյակ կոմունիստներ և սոցիալիստներ։ Մամուլը հայտնել է, որ Իտալիացիներից շատերը այն կարծիքին են, որ դե Գասպերիի արարքը կապված է նրա այցի հետ Միացյալ Նահանգներ և նպատակ ուներ նվազեցնել ձախակողմյան, հատկապես կոմունիստների ազդեցությունը կառավարությունում։ Երկշաբաթյա ոլորապտույտ ուշացումից հետո դե Գասպերիի կողմից կենտրոնամերձ կամ աջ կենտրոնամերձ կառավարության ձևավորումը անիրագործելի էր: Նոր կաբինետում դեռ ներառված էին Կոմունիստներն ու սոցիալիստները, թեև ձախերը կորցրել էին առանցքային դիրքերը, մասնավորապես արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները։ Այս պահից մինչև մայիս, երբ դե Գասպերիի տեղակալ Իվան Լոմբարդոն գլխավորությամբ մի պատվիրակություն մեկնեց Վաշինգտոն օգնություն խնդրելու առաքելությամբ, անհայտ պատճառներով խոստացված վարկերը «սառեցվեցին»: Այս ընթացքում մի քանի անգամ Իտալական ձախերը պնդում էին իրենց այն համոզմունքը, որ օգնության կասեցումը պայմանավորել են կաբինետից ձախերի հեռացման հետ. The New York Times-ը այն կարծիքը հայտնեց, որ «Որոշ դիտորդներ այստեղ այն կարծիքին են, որ Իտալիայի հակումը դեպի ձախ այս օգնության կասեցմնա պատճառ է դարձել»: Այն օրը, երբ Լոմբարդոն ժամանեց Վաշինգտոն, դե Գասպերին կրկին ցրեց իր ողջ կաբինետը և իր նոր կաբինետում ոչ մի ձախակողմյա անձնավորություն չընդգրկելով հայտնեց, որ կաբինետը առանց ձախերի էլ կարող է իր աշխատանքը շարունակել: Սա իսկապես տեղի ունեցավ, և հաջորդող մի քանի ամիսների ընթացքում, ԱՄՆ-ի չափազանց առատաձեռն ֆինանսական օգնությունը հոսեց Իտալիա և ԱՄՆ-ը ներեց Իտալիային իր մեկ միլիարդ դոլարանոց պարտքը: Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, որը նույնպես մեծապես կախված էր Ամերիկյան ֆինանսական օգնությանը պաշտոնանկ արեց նաև իր բոլոր կոմունիստ նախարարներին: Այս դեպքում կոմունիստ նախարարների կողմից կիրառվեց տրամաբանական մոտեցում և նրանք հրաժարվեցին Ֆրանսիայի վարչապետ Ռամադիերին (Ramadier) պաշտպանելուց աշխատավարձերի հաստատման հարցում: Չնայած դրան, Ֆրանսիայում կոմունիստների հեռացումը համարվում էր «անակնկալ» և «ոչ խելամիտ» քայլ, և հանրային այն կարծիքը տարածվեց, որ ամերիկյան վարկերն օգտագործվում են կամ օգտագործվելու են Ֆրանսիային ստիպելու ԱՄՆ-ի հետ դաշնակից դառնալու համար: Ռամադիերն ասաց, որ «Ամեն մի վարկ ստանալով մի փոքր հեռանում ենք մեր անկախությունից»: Երբ սկսվեց 1948 թվականի նախընտրական քարոզարշավի վերջին ամիսը, Time ամսագիրը հայտարարեց, որ ձախերի հնարավոր հաղթանակը կըհամարվի «աղետի սկիզբ»: ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլյամ Քոլբին ասում էր .«Դա առաջին հերթին վախն էր, որ պատճառ դարձավ քաղաքականության համակարգման գրասենյակի ձևավորմանը, որը ԿՀՎ-ին իրավունք էր տալիս ծավալել գաղտնի, քարոզչական և կիսառազմական օպերացիաներ»: Սակայն ինչքանով մեզ հայտնի է իտալական ձախերի թիկունքը կոտրելու Ամերիկայի գաղտնի գործողությունները խաղացել են համեմատաբար աննշան դերակատարություն: Հիմնական ջանքերը գործադրվեցին բացահայտորեն առանց որևէ ակնհայտ ամաչելու և ամբողջ բանը գոռգոռոցով դրոշմում էր յուրահատկությամբ և ամբարտավանությամբ: Ժողովրդական Դեմոկրատական Ճակատի բախտը զարմանալիորեն արագ տեմպով բարձրացավ հետևյալ ռեսուրսների մոբիլիզացիայի պատճառով՝ Իտալացի ամերիկացիների կողմից զանգվածային գրավոր պրոպագանդա ուղղված Իտալիայում բնակվող իրենց հարազատներին և ընկերներին: Նման նամակների ու գրությունների օրինակները հրատարակվում էին Ամերիկյան օրաթերթերում, շատ չանցած զանգվածային ձևով սկսեցին պատրաստել նախորոք գրված նամակներ՝ փոստային ծախսերը մուծված և տելեգրամներ, «ուսուցողական շրջաբերականներ», որոնք պահանջում էին միայն Իտալիայում հասցեներ ու ստորագրություններ: Պատրասվեցին կես միլիոն նկարներով բացիկներ, որոնք ցույց են տալիս սարսափելի ճակատագիրը, որը սպասվում է Իտալիային, եթե նրանք քվեարկեն «բռնապետության» կամ «օտար դիկտատուրայի» օգտին։ Այս գործողությունները կատարվում էր մի կոմիտեի կողմից, որը իրեն անվանում էր «իտալիայում դեմոկրատիայի օգտին կոմիտե»: Շարունակելի...