1954-ին Պեկինը հայտարարեց, որ տասնմեկ ամերիկացի օդաչուներ 1953 թվականի հունվարին, խփվել ու գերի էին վերցնվել, երբ Չինաստանի օդային տարածքում առաքելություն էին կատարում, որի նպատակն էր «հատուկ գործակալներին օդից իջեցնել Չինաստան և Խորհրդային Միություն»: Այս գործակալները բախտավոր էին և 2.5 տարի հետո ազատ արձակվեցին: Չինացիներն ասում են, որ նրանք սպանել են 106 ամերիկացի և թայվանցի գործակալների, ովքեր պարաշյուտով թռել էին Չինաստան 1951-1954 թվականներին և գերի էին վերցրել ևս 124-ին: Թեև ԿՀՎ-ն որևէ բան չեր բացահայտում իր պարտիզանական գործողությունների մասին, ըստ հավաստի տեղեկությունների, նա ծավալեց իր ռազամական գործողությունը մինչև 1960 թվական: ԿՀՎ-ի բազմաթիվ այլ թռիչքներ Չինաստանի վրայով զուտ լրտեսական նպատակներով, իրականացվում էին մեծ բարձրության U-2 ինքնաթիռներով, անօդաչու սարքերով և այլ ինքնաթիռներով։ Այս թռիչքները սկսվեցին մոտ 1950-ականների վերջին և դադարեցվեցին մինչև 1971 թվականը, որը համընկավ Հենրի Քիսինջերի Պեկին կատարած առաջին այցի հետ: Գործողությունները առանց միջադեպերի չեն անցել. Մի քանի U-2 ինքնաթիռներ են խոցվել և նույնիսկ ավելի շատ անօդաչու թռչող սարքեր, որոնցից 19-ը չինացիների կողմից 1964-1969 թվականներին ընկած ժամանակահատվածում: Չինաստանը հարյուրավոր «լուրջ նախազգուշացումներ» է գրանցել իր օդային տարածքի խախտումների մասին, և առնվազն մեկ անգամ ամերիկյան ռազմական ինքնաթիռները հատել է Չինաստանի սահմանը և խոցել է մեկ հատ Միգ-17 ինքնաթիռ: Թվում էր, թե ձախողման ոչ մի աստիճան կամ արդյունքի սղությունը բավարար չէր զսպելու համար ԿՀՎ-ին չինացիներին շեղելու նրանց ընտրած նոր հեղափոխության տասնամյակի ուղղիներից: Տիբեթը մեկ այլ դեպք էր այս կապակցությամբ: Պեկինի կառավարությունը պնդում էր, որ Տիբեթը Չինաստանի մի մասն է, ինչպես նախկին չինական կառավարությունները էին պնդում մոտ ավելի քան երկու դար, չնայած շատ տիբեթցիներ դեռ իրենց համարում էին ինքնավար կամ անկախ: Միացյալ Նահանգները պատերազմի ժամանակ հստակ ճշտեց իր դիրքորոշումը. Միացյալ Նահանգների կառավարությունը նկատի է ունեցել այն փաստը, որ չինաստանի կառավարությունը երկար ժամանակ պնդում է, որ Տիբեթը իր անբաժանելի մասն է և Չինաստանի Սահմանադրության մեջ Տիբեթը նշված է որպես Հանրապետության մի տարածքը կազմող մյուս տարածքների շարքում: Ամերիկան երբեք այս կապակցությամբ հարց չի բարձրացրել ու որևէ կասկած չի հարուցել: Կոմունիստական հեղափոխությունից հետո Վաշինգտոնի պաշտոնյաները հակված էին ավելի շատ երկիմաստ ձևով անդրադառնալ այդ հարցին: Սակայն ԱՄՆ գործողությունները Տիբեթի դեմ ոչ մի կապ չունեին միջազգային իրավունքների հետ: 1950-ականների կեսերին ԿՀՎ-ն սկսեց հավաքագրել տիբեթցի փախստականներին և աքսորյալներին Չինաստանի հարևան երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը և Նեպալը: Նրանց թվում էին Դալայ Լամայի պահակախմբի անդամները, որոնց հաճախ անվանում են «վախենալի Խամբայի ձիավորներ», և ուրիշներ, ովքեր արդեն մասնակցել էին որոշ պարտիզանական գործունեությանը ընդդեմ Պեկինի իշխանության կամ հեղափոխության կողմից հաստատված խորը սոցիալական փոփոխությունների: (Ճորտատիրությունն ու ստրկությունը, բառիս բուն իմաստով, դեռ տարածված էին Տիբեթում): Հմուտներին ընտրում էին ու տանում էին Միացյալ Նահանգներ, Կոլորադոյի լեռների բարձրության վրա գտնվող չօգտագործված ռազմաբազաներում, որը նման էին իրենց լեռնային հայրենիքին: Այնտեղ, թաքնված և հեռու էին տեղաբնակներից և կիսառազմական պատրաստակամություններ էին անցկացնում: Ուսուցումը ավարտելուց հետո տիբեթցիների յուրաքանչյուր խումբ թռչում էր Թայվան կամ մեկ այլ բարեկամ ասիական երկիր, որտեղից ներթափանցում էին Տիբեթ կամ Չինաստանի մեկ այլ վայր, որտեղ նրանք զբաղվում էին այնպիսի գործողություններով, ինչպիսիք են դիվերսիաները, ճանապարհների և հաղորդակցության կապերի ոչնչացում և հարձակումներ կոմունիստական փոքր ուժերի վրա։ Նրանց գործողություններին աջակցում էին ԿՀՎ օդանավերը և երբեմն գլխավորում էին այդ գործողությունները: Հյուսիսարևելյան Հնդկաստանում կառուցվել են լայնածավալ ռազմաինջեներական կառույցներ: Շարունակելի․․․