Կոմունիստների հաջողությունից հետո չինագետ Ֆելիքս Գրինը նկատել է. «Ամերիկացիները պարզապես չէին կարող հավատալ, որ չինացիները, որքան էլ կոռուպացված լինի իրենց ղեկավարությունը, կընախընտրեն կոմունիստական պետություն»: Դա պետք է որ դավադրության ձեռքի գործը լիներ, միջազգային դավադրություն, որի կառավարման կենտրոնում է անպայման Խորհրդային Միությունը։ Սակայն այս կապակցությամբ ոչ մի ապացույց գոյություն չուներ: Իրոք, այն պահից, երբ 1920-ականներին Ստալինի «սոցիալիզմը մեկ երկրում» հավատը հաղթեց Տրոցկու ինտերնացիոնալիզմին, ռուսներն ավելի շատ անցան Չիանգի, քան Մաոյի կողմը՝ խորհուրդ տալով վերջինիս ցրել բանակը և միանալ Չիանգի կառավարությանը: Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Խորհրդային Միությունը բախվեց վերակառուցման իր ապշեցուցիչ ճգնաժամի հետ, ուշադրություն չեր դարձնում կամ չեր կարող օգնել աշխարհի ամենաբազմամարդ երկրի զարգանալու կամ ժամանակակից դառնալու ուղղությամբ: 1947-ին գեներալ Մարշալը հրապարակավ հայտարարեց, որ ինքը որևէ ապացույց չունի այն կապակցությամբ, որ չինացի կոմունիստներին աջակցում է ԽՍՀՄ-ը: Բայց Միացյալ Նահանգներում ապացույցի բացակայությունը իրենց չխանգարեց մի ամբողջ դիցաբանության առաջացմանը, թե ինչպես է ԱՄՆ-ը «կորցրել» Չինաստանը, Խորհրդային միջամտություն, Պետդեպարտամենտի կոմունիստներ, Սպիտակ տան վախկոտներ, զինվորական և դիվանագիտական հիմարություն, կոմունիստական գործակալներ ու նրանց ծառաները լրատվամիջոցներում… դավաճանություն ամենուր… Բնորոշ հմայքով սենատոր Ջոզեֆ Մաքքարթին ասում էր, Թրումենի վարչակազմը կազմված էր «ձու ծծող կեղծ լիբերալներից», ովքեր պաշտպանում էին «կոմունիստներին և տարօրինակներին», ովքեր «Չինաստանին որպես ստրուկներ վաճառել էին աթեիստներին»: ԱՄՆ-ի մեծ թվով զորքերի հարձակումից բացի, դժվար է պատկերացնել, թե ուրիշ ինչ կարող էր անել ԱՄՆ-ի կառավարությունը Չիանգի անկումը կանխելու համար: Նույնիսկ այն բանից հետո, երբ Չիանգը փախավ Թայվան, Միացյալ Նահանգները շարունակեց անողոք հարձակումների արշավը կոմունիստական կառավարության դեմ՝ չնայած Չոու Էն Լայի օգնության և բարեկամության խնդրանքին: Կարմիր առաջնորդը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններում գործնական կամ գաղափարական որևէ արգելք չեր տեսնում, սակայն ի հակառակն դրան Ամերիկան քանի անգամ փորձեց ահաբեկության ենթարկել կարմիր առաջնորդին: Բազմաթիվ ազգայնական զինվորներ ապաստան էին գտել հյուսիսային Բիրմայում՝ 1949թ.-ի մեծ արտագաղթի ժամանակ, ինչը հարուցեց Բիրմայի կառավարության դժգոհությունը: Այնտեղ ԿՀՎ-ն սկսեց վերախմբավորել այս քաղաքացիություն չունեցող բանակը մարտական ուժի մեջ, և 1950-ականների սկզբին մի շարք խոշոր և փոքր ներխուժումներ իրականացվեցին Չինաստան: Մի դեպքում՝ 1951 թվականի ապրիլին, մի քանի հազար զինվորականներ՝ ԿՀՎ խորհրդականների ուղեկցությամբ և ամերիկյան C46-ից և C47-ից օդային ռմբակոծություններով, հատեցին սահմանը և մտան Չինաստանի Յունան նահանգ, բայց կոմունիստները մեկ շաբաթվա ընթացքում հետ քշեցին նրանց: Զոհերը մեծ էին և ներառում էին ԿՀՎ-ի մի քանի խորհրդականներ, ովքեր կորցրեցին իրենց կյանքը: Մեկ այլ արշավանք տեղի ունեցավ նույն ամռանը, որտեղ զավթիչները 65 կիլոմետր ներխուժեցին Չինաստանի տարածք և գրավեցին 100 մղոն երկարությամբ տարածք։ Մինչ հարձակումները շարունակվում էին ընդհատումներով, ԿՀՎ-ն շարունակեց զարգացնել ուժերի կարողությունները. ամերիկացի ինժեներները ժամանեցին օգնելու կառուցել և ընդլայնել օդանավակայանները Բիրմայում, Թայվանից նոր զորքեր տեղափոխեցին, նոր ուժեր վարձվեցին բիրմայական լեռնային շրջանների ցեղերից, ԿՀՎ-ն օդային ջոկատները բերել տվեց պաշտպանողական ֆունկցիաների համար, և ահռելի քանակությամբ ամերիկյան ծանր սպառազինություն բերվեց Բիրմա: Մեծ քանակությամբ մարդ ուժ և սարքավորումներ բերվել տվեցին մոտակա Թաիլանդով: Շարունակելի․․․