Փառք ու պատիվ Հայոց Բանակին

27 Ապրիլի 2016

Ադրբեջանցիները տարհանում են Եվլախի, Թարթառի, Ախջաբերդի եւ Բարդայի բնակչությանը:

Հայկական զինուժը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը կորցրած դիրքերը հետ է վերադարձրել, այս մասին տեղեկությունը ստացվել է մի քանի աղբյուրներից:

Մերոնք ազատագրել են ապրիլի սկզբին կորցրած դիրքերի մեծ մասը ներառյալ Թալիշի դիրքերը, հրետակոծել Թարթառից մինչև Ժդանովկա, որի արդյունքում  հակառակորդի բնակչությունը խուճապի մատնված լքել է բնակավայրերը, իսկ ամենակարևորը՝ մերոնք շատ լուրջ հարված են հասցրել ոչ միայն դրանց դիրքերին, այլև կարևոր նշանակության ռազմական կայանների, որտեղ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ էր ծախսել ... Փառք ու պատիվ Հայոց Բանակին

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կեսգիշերին հայտարարեց, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրել:

Կրթության և գիտության նախարարի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերոնք մամաները լացացնում են, խուճապ է, առավոտ հստակ կլինի, բայց կարծես թե քաղաքներ են տարհանում, ավելի ճիշտ մարդիկ խուճապահար փախնում են: Հային սպանողը չպետք է մարսի...Աստված մեր տղաների հետ»:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ