Սահմանին հարաբերական անդորր է հաստատվել

05 Ապրիլի 2016

Սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասսիվ բնույթ են ստացել, տեղեկացնում է artsakhpress.am – ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,– գրում է  artsakhpress.am  գործակալությունը ժամը 14․50-ին:

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:

 

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ