Ինչ են գրում․․․

04 Ապրիլի 2016

Հայ մտավորական, բանասիրական գիտությունների դոկտոր, հայագիտական բազում գրքերի հեղինակ Արթուր Արմին․  

«ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

Արդյո՞ք գերտերություններն իսկապես շահագրգիռ են Արցախյան ճակատում խաղաղություն հաստատելու առումով:

1․ ԱՄՆ-ի պետ դեպարտամենտի քարտուղարի մակարդակով միայն մեկ բանավոր զգուշացումը՝ նախադասությունը Ալիևին․ «Դադարեցրեք, այլապես ԱՄՆ-ն կճանաչի Արցախի անկախությունը», լիովին բավարար կլիներ Ալիև կոչված համբակին անմիջապես հետ քաշվելու համար:

2․ Ռուսաստանի Կրեմլից մեկ հեռախոսազանգը Ալիևին հետևյալ նախադասությամբ․ «24 ժամ ձեզ մտորելու համար, այլապես գործ կունենաք ռուսական ուժի հետ», նույնպես հերիք էր Կիլդիմ Ալիևին խելքի գալու համար:

Սակայն, հավանաբար, գերտերությունների ադմինիստրացիաների կողմից նման մոտեցումներ չեն եղել: Ավելին, վերջին մեկ տարվա ընթացքում գերտերությունների կողմից եթե նման տրամադրություններ-դիրքորոշում լիներ, ապա Ալիևը նման ավանտյուրիայի մասին նույնիսկ չէր էլ մտածի:

Ուրեմն.........................

Հ.Գ. Մեր սահմանապահ 18-20 տարեկան զինվորը խառնեց ու լուծարեց ինչ-որ տեղում, ինչ-որ «մեծ» հորջորջվող տկարամիտների ողջ ծրագրերը՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում:

Կեցցե՛ հայ զիվորը»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան․«Ադրբեջանը պետք է իմանա, որ անկախ ամեն ինչից իրենց համար մենք բոլորս մեկ բռունցք ենք, որի հարվածը միշտ միասնական է լինելու: Իսկ մենք աշխարհում առնվազն տաս միլիոն ենք...Սա նաև ի լուր աշխարհի»:

Թորոս Սեֆիլյան․ «Ճիշտ պահն է, ճիշտ ժամանակն է այսօր Արցախը միացնել Հայաստանին եւ բոլորս միասին մէկ բռունցքի նման մէկ անուան տակ վճռական գործի անցնելով՝ վայրագ ու վախկոտ թշնամիին բերնին դասը տալ եւ վե՛րջ»:

Էդիկ Բաղդասարյան, «ՀԵՏՔ»-ի խմբագիր, Արցախից․ «Գրեթե հնարավոր չէ նկարագրել պատերազմը...

Պատերազմը միայն հերոսականություն չէ, պատերազմը նախ կորուստներ են, որոնց մասին չես կարողանում ոչինչ գրել։ Դու պատմություններ էլ չես կարողանում պատմել, որովհետեւ քո պատմությունները հերոսականության մասին ճշմարտության հետ աղերս չեն կարող ունենալ։ Պատերազմը մտնում է քո մեջ ու դուրս չի գալիս երբեք, նա դարձնում է իր պատանդը ու մսխում քեզ ժամանակի բոլոր հատվածներում։ Պատերազմի մասին հնարավոր չէ ճշմարտություն գրել, գրեթե հնարավոր չէ նկարագրել պատերազմը»։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ