Ոչնչացվել են ադրբեջանական ստորաբաժանումներ

04 Ապրիլի 2016

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են»:

Փաստորեն, այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ինչպես տեղեկացնում է ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ:

Առավոտյան շուտ Ա․ Հովհաննիսյանը ի լուր բոլորիս հայտնել էր․ «Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ