Ադրբեջանական կողմը որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով դադարեցնել ռազմական գործողությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վահիֆ Դյարգահլի հայտարարության համաձայն, Ադրբեջանը, հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների խաղաղասիրական կոչերը, որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները։ Ժամեր առաջ այս մասին գրել էր ria.ru գործակալությունը։
Սակայն ինչպես միշտ, նույնիսկ այսօրվա ճակատագրական իրավիճակում ազերիները ստում և կեղծում են։
Ադրբեջանական կողմի հայտարարությանը որոշ ժամանակ անց հետևեց ԼՂՀ ՊՆ հայտարարությունը․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:
Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումն ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:
ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն