Համահայկական խաղերի ջահն օրհնվել է Իրանում

27 Հուլիսի 2015

Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցում եռօրյա ուխտագնացության ավարտին հազարավոր ուխտավորների մասնակցությամբ օրհնվել է Հայաստանում օգոստոսին անցկացվելիք Համահայկական ամառային խաղերի ջահը: Ինչպես հաղորդում է «Ալիք» թերթը, ջահը վառելու եւ օրհնելու արարողությանը մասնակցել են Հայաստանի եւ Իրանի պետական այրեր, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանությունների ներկայացուցիչներ:

Իրանահայերն ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Ատրպատականի Սուրբ Թադեի եկեղեցի՝ ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի: Այս տարվա ուխտագնացությունն իրանահայերը նվիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եռօրյա ուխտագնացության ժամանակ եկեղեցում ցուցադրվել է «Սասունցի Դավիթ» երաժշտական թատերական ներկայացումը:

Ուխտագնացության շրջանակում հուլիսի 24-ին մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ