Թշնամին շարունակում է ռազմական գործողությունները

03 Ապրիլի 2016

Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին, ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային  միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողություններ վարել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,-հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ