Արդարադատության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

03 Փետրվարի 2016

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:

Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն ու հակակոռուպցիոն քաղաքականությանը:

Նախարարը բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վերահաստատել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ