Այսօր Հայոց բանակի տոնն է․․․ Բանակ՝ նշանակում է կայուն պետություն, բանակ՝ նշանակում է ապահով հայրենիք, բանակ՝ նշանակում է հերոս այրերի հպարտ գոյություն, բանակ՝ նշանակում է ապագայի հանդեպ հավատ ու ապահովության զգացում, բանակ՝ նշանակում է ամենօրյա տոն՝ ազգի համար։
Սիրելի հայ այրեր, շնորհավորում ենք բոլորիդ՝ այս հիանալի տոնի առթիվ։ Եղեք անպարտելի, ինչպես որ կա՛ք, եղե՛լ եք։ Միայն հիշե՛ք, որ բանակում ծառայում են ամենա-ամենաուժեղ, ամենա-ամենանվիրյալ, ամենա-ամենանախանձելի ու հոգով արի այրերը։ Վախկոտն ու թույլը բանակում չի հայտնվում։ Մենք հպարտ ենք մեր զինվորներով։
Հա՛յ զինվոր, եղի՛ր արժանի մեր նախնիներին, ովքեր միայն հաղթել են, երբ կռվել են, մերժել են թալանն ու բռնությունը նույնիսկ պարտված թշնամու հանդեպ։
Եղի՛ր հպարտ ու հայրենասեր, քանզի յուրաքանչյուր մարդու միակ և գերագույն արժեքը Հայրենիքն է, որն էլ տալիս է ուժ և զորություն։
Եղի՛ր վճռական և մի ընկրկիր, առաջ մղվիր մարտի, երբ թշնամին քեզ ընկճել է ուզում։ Ոչ մի թշնամի չի հաղթել կռվող հայ զինվորին։