ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:
Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու կառույցների առկա փոխգործակցությունը և այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն հայտնել:
Արարատ Դանիելյանը ՀՀ արդարադատության նախարարի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակներն ու հետագա անելիքները, հաղորդում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։