Այսօր առավոտյան հայկական մամուլում ուրախալի լուրեր են տարածվել այն մասին, որ այս գիշեր ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ մեր զինված ուժերը գրավել են թշնամու երկու բարձրադիր հենակետ: Թեև չի նշվում աղբյուրը, սակայն հավատում ենք, որ իրականությունն է ասվում, քանի որ մենք ճանաչում ենք հայ արիի ոգին, բացի այդ հեղինակը պնդում է տեղի ունեցածի հավաստիությունը։
Մեր պաշտպան-զինվորները գրավել են այն հենեկետերից երկուսը, որոնցից թշնամին պարբերաբար կրակում էր Տավուշի մարզի գյուղերի վրա: Աղբյուրը նշում է թշնամու առնվազն 5 զոհի մասին: Կան նաև վիրավորներ: Նշվում է նաև, որ հակառակորդը թողել է զենք-զինամթերք ու փախել իր տարածքի խորքը:
Այնուհետև հեղինակն ավելացնում է․ «Հավաստիությունը կասկածի ենթակա չէ: Կարծում եմ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի ուշանա»: