Նոյեմբերի 29-ը, Հայաստանի երկրորդ հանրապետության և Սովետական Հայաստանի հիմնադրման 100 ամյակի տարեդարձի օրը մի այնպիսի ցավալի պայմաններում ենք նշում, որտեղ անհարժեշտ է շատ ուսանելի դասեր քաղել տեղի ունեցած երևույթներից:
Կապիտալիստական համակարգը տնտեսաքաղաքական և կառուցվածքային ճգնաժամից իրեն փրկելու և Անդրկովկասում իր շահերը պահպանելու նպատակով իրենց դաշնակից՝ ՆԱՏՈ-ի անդամ՝ Թուրքիայի միջոցով և նրան ենթարկված Ադերբեջանի և ահաբեկչական ջիհադիստ խմբավորումների վարձակալությամբ սկսեցին ահռելի և անհավասար պատերազմը Հայայստանի դեմ: Այդ պատերազմը հայկական և ադերբեջանական ժողովուրդներից տասնյակ հազարավոր զոհեր խլեց ու վիրավորների առաջացման պատճառ դարձավ:
Պատերազմի բուն պատճառներն դեռ ուսումնասիրության կարիք ունեն, սակայն Թուրքիայի պանթուրքիստական ու Ադրբեջանի ռեվանժի ու Ալիևի կլանի իշխանության երկարաձգման գործոնները մեծ դերակատարություն ունեցան պատերազմը սկսելու գործում:
Ընդհանուր առմամաբ կապիտալիստական համակարգերը հենց իրենք կապիտալիստական ու իմպերիալիստական շահերը նկատի ունենալով առաջացնում կամ դրդում են պատերազմներ կամ պատերազմական օջախներ են առաջացնում՝ զենքեր վաճառելու նպատակով և նրանք երբեք չեն ձգտում ու մեծ շահագռգռվածություն չեն ցուցաբերում լուծումներ գտնել ժողովրդների ու ազգերի միջև եղած կոնֆլիկտները խաղաղ ձևով լուծելու ուղղությամբ:
1920 թվականի Նոյեմբերի 29-ին, Հայաստանում իրականացավ և սկիզբ առավ սոցիալիստական համակարգը, որը երկար ճամբա ուներ գնալու որպեսզի հաստատեր սոցիալիստական տնտեսական ու քաղաքական համակարգեր: Դա մի սկիզբ էր, որը դժբախտաբար տարբեր հանգամանքների բերումով չկարողացավ իրագործվել, կայացնել ու հաստատել սոցիալիստական կարգերը, սակայն մեծ դաս եղավ ձախերի համար ճիշտ գնահատելով անհաջողությունները գտնեն ճիշտ ուղղիները արդար հասարակություն ստեղծելու ուղղությամբ:
Սովետական Հայաստանը ընդունելով ինտերնացիոնալիստական գաղափարախոսությունը և իր կողքին ունենալով Ռուսաստանին ու Սովետական հզոր Միությանը իրեն միշտ հզոր էր զգում՝ մյուս ազգերի հետ համատեղ ապրելով և ստեղծագործելով: Այդ տարիներին մեր հայ ազգաբնակչության թիվը անցավ 4 միլիոն հոգուց, զարգացում ապրեց գիտական, մշակութային ու կյանքի այլ ասպարեզները, կայացան մեծ քաղաքաներ ու արդյունաբերության ձեռնարկություններ և եղան այլ ձեռքբերումներ, որոնց մասին կարելի է երկար խոսել:
Հակասոցիալիստական ուժերը և Ամերիկան ու Եվրոպական իմպերիալիստական ուժերը ամեն գնով ու մեծ գումարներ ծախսելով ամեն կերպ աշխատեցին ու աշխատում են նսեմացնել սոցիալիստական արդար ու մարդկային գաղափարախոսությունը հայ բնակչության մեջ: Իշխանությունները գտնվելով այդ օտարերկրյա գործակալների հակասոցիալիստական պրոպագանդայի ազդեցության ներքո միշտ խուսափել են նշելու 29 Նոյեմբերի տոնը կամ անդրադառնալու Սովետական Հայաստանի ձեռքբերումներին:
Ինքնիշխան արդար, Դեմոկրատիկ Հայաստանը պետք է կառուցել հարևան երկրների հետ հաշտ ու խաղաղ ապրելու սկզբունքներով՝ գիտակցելով, որ չենք կարող մեր հարևանների հետ հավիտենական ձևով թշնամիներ լինել:
Հայաստանում ներկայիս առաջացած իրավիճակում հորդորում ենք հայ ժողովուրդին համախմբվեն իշխանության շուրջ և միասնաբար դուրս բերել երկիրը այս ցավալի վիճակից: Եթե որոշները այն կարծիքին են, որ այլևս իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, պետք է կայուն վիճակ ստեղծելուց հետո Ազգային Ժողովի նոր ընտրությունների հնարավորություն ստեղծել, որտեղ ժողովուրդը կրկին կընտրի ազգային ժողով, որը իր հերթին կնտրի վարչապետ:
Կոչ ենք անում բոլոր ողջամիտ ուժերին թույլ չտալ նախկին օլիգարխներին ու աջակողմյա և օտարերկրյա գործակալ հակառուսական ուժերին իրականացնեն իրենց իշխանությունը վերականգնելու և սեպ խրելու Հայ Ռուսական հարաբերություններում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՑՈՂՆԵՐԻՆ
ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԼԱՅՆ ՄԱՍՍԱՆԵՐԻՆ
ԿԵՑՑԵ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 100 ԱՄՅԱԿԸ
ՔԱՅԼԵՆՔ ԴԵՊԻ ԱՐԴԱՐ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայ Ձախ Ֆորում, 29 Նոյեմբերի 2020 թ. Երևան,