ԱՐՅՈՒՆՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ «Խաղ-աղ-ության» «խաղ»-ն է միայն Ճոճվում տեսքով յաթաղանի. Նորից ընկանք ոտքերի տակ Էս աշխարհի մեծ խաղերի: «խաղաղություն» բառը հիմի Մահաբեր թույն ասես լինի, Որ կանգնել է մեր կոկորդին, Կաթիլ-կաթիլ կուլ ենք տալի: «Խաղ-աղ-ությու՜ ն...»՝ պարզում են մեզ Այս էլ արդեն քանի՜ տարի... Թե կաս, Աստված, ինչո՞ւ թողիր, Որ համտեսենք մեր արցունքի «աղ»-ը էլի: «Խաղ-աղ-ություն»՝ անտես ական, Պայթելու է մի օր էլի, Թե ազգովի չենք ըմպելու Սթափության գավաթը լի Ու փշրելով չենք բանալու Գոցված դուռը Մեծ Մհերի: ՍԱՆՆԱ