ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻ ՊՂԾԵՔ ՀԱՏՎԱԾԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՇՎԻՆ

09 Մայիսի 2024

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը տուրք տալով համայքի որոշակի հատվածի, օգտագործելով Համբարձման տոնի առիթով մատուցվող Սուրբ Պատարագի «հարմարագույն առիթը», մայիսի 9-ին, Ս. Սարգիս եկեղեցում, կազմակերպել է հակահայաստանյան համահավաք:  Այսպիսով, փաստորեն, ԹՀԹ Թեմական խորհուրդը բացահայտ կերպով ապականում է եկեղեցին, քանի որ համաքրիստոնեական տոնի առիթով եկեղեցի այցելող պետականամետ հանրությունը պետք է օգտագործվի չար նպատակների համար և ներկայացվի որպես հակապետական զանգված:  Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, որպես համահայկական կառույցի, նվիրական պարտքն է համերաշխություն և միասնություն քարոզել և իր բոլոր զավակներին վերաբերվել հավասարապես ու չենթարկվել որևէ հատվածի քմահաճույքի: Իսկ Թեհրանի Թեմական խորհրդի լիազորությունը սահմանափակվում է հայ համայնքով, այնպես որ նա անելիք չունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում: Ուստի.  ԹՀԹ Թեմական խորհրդին հորդորում ենք մնալ թեմի կանոնադրությամբ գծված իր առաքելության սահմաններում, համայնքի անունը չարատավորել նման քայլերով՝ չենթարկվել ՀՅԴ կուսակցության արկածախնդրական և անպատասխանատու հրամաններին, որոնք իրենց տաքուկ տներում նստած Հայաստանին պատերազմի մեջ մտնելու կոչ են անում, խաթարելով նրա այսօրն ու ապագան:  ՀՄՄ «Րաֆֆի» համալիր Իրանահայ ազգային և մշակութային միություն Աշխարհատեսների հայկական կենտրոն, Մաջիդիե քաղաքամաս Միասնության Դաշինք «Արաքս» շաբաթաթերթ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ