ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ

30 Ապրիլի 2024

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում  Մայիսի մեկը մի աշխարհագրական պայմաններում է տոնվում, որտեղ պատերազմի սպառնալիքի ներքո հնարավոր չէ լիակատար խանդավառությամբ նշել այս կարևոր օրը:  Թուրքա – Ադրբեջանական և անգլո սակսոնական   նկրտումների շարունակությունը մի կողմից և Հայաստանի իշխանության սխալ արտաքին քաղաքականության հետևանքները մյուս կողմից խլել է մեր  ժողովուրդից լավ ապագայի հանդեպ հույսը:  Աշխատավորները իրենց ստեղծած հավելյալ արժեքի օգտվելու զրկվելուց բացի, ամենաշատն են տուժում  ներկա տնտեսական ինֆլյացիայից: Հայ Ձախ Ֆորումի  խորը համոզմամբ, Հայաստանի իշխանությունները  ոչ հեռու ապագայում անգամ ցանկության դեպքում չեն կարողանալու իրականացնել այն բարեփոխումներն, որը խոստացել են ժողովրդին իրենց ապագայի մասին:   Բանն այն է որ Արևմուտքի թելադրանքի ներքո Իշխանությունների Արտաքին քաղաքականության կոպիտ  դեվերսիֆիկացումն խոչնդոտներ է առաջացնելու Հայաստանի տնտեսության զարգացման շարունակությանը: Հայաստանի արտաքին պարտքի սրընթաց ձևով ավելացումը ու պարտքի տոկոսի (Տարեկան հսկա գումար) վճարումն, բերելու  է հարկերի ավելացմանը, որը դրա տուժողներն էլի լինելու են աշխատավարձ ստացողողներն ու հասարակ ժողովուրդը: Թշնամու ագրեսիայի դեպքում, նվազելու է երկրի ներուժն և բնականաբար դիմադրության մակարդակը: Շնորհավորելով Մայիսի Մեկի տոնը միաժամանակ կոչ ենք անում աշխատավորներին ու աշխատավարձ ստացողներին ծանոթանալ ձախակողմյա տնտեսական ու քաղաքական մոտեցումների հետ ու համախմբվել  և ստեղծել ձախակողմյան ճակատ, որը իրական  պաշտպանն է լինելու աշխատավորների շահերի և իրավունքների: Հառաջ դեպի Ձախակողմյան Ճակատի ստեղծմանը: Հայ Ձախ Ֆորում, 01/05/2024

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ