Աշխարհաքաղաքական հակասությունների բախման կենտրոն դարձած Ուկրաինայի պատերազմում ՆԱՏՈ ի դաշինքի և ռազմական և քաղաքական անհաջողությունների ֆոնին, Արևմուտքը գործի է դնում բոլոր այն դավադրությունները,որոնք կարող են խոչընդոտել Ռուսաստանի Դաշնության առաջխաղացումը Ուկրաինայի պատերազմում: Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի հանդիպումների ընթացքում Արևմուտքը Փաշինյանից պահանջեց հարավային Կովկասից Ռուսաստանի Դաշնության հեռացման ծրագրի իրականացումը և ուզեց էլ ավելի լուրջ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները բաց չեն թողնում ամեն մի առիթ, որը էլ ավելի է վատթարացնելու Հայաստանի և Ռուսաստանի այնքան էլ ոչ բաենպաստ հարաբերություններն: Հայաստանի իշխանություններն իրենց «Դիվերսիֆիկացման» քաղաքականության քողի տակ, Ռւսաստանի Դաշնության սահմանապահնների հեռացման ցանկություն են հայտնում և որոշում են կայացրել Զվարթնոց օդանավակայանից : Մեր համոզմամբ դա սկիզբ է դառնալու ոչ հեռու ապագայում Ռուսաստանից պահանջել բոլոր ռուս սահմանպահների և Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի հեռացումն Հայաստանից: Ռուսաստանի սահմանապահների հեռացումն Հայաստանի սահմաններից, շատ բարենպաստ պայմաններ են ստեղծելու թշնամու համար, վերջապես իրականացնել Զանգեզուրի գրավման ծրագիրը : Մի ծրագիր, որը ծրագրված է Արևմուտքի, ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, որտեղ Կասպից ծովը վերահսկվելու է նրանց միջոցով և կենտրոնական Ասիան: Դրանով հնարավորություն է ստեղծվելու միավորել Պանթուրքիզմին Միջին Ասիայում գտնվող թուրքալեզու երկրները: ՆԱՏՈ ի գլխավոր քարտուղարի այցն տարածաշրջան այդ նպատակն էր հետապնդում: Այդպիսով Ամերկյան իմպերիալիզմին հաջողվելու է անկայունացնել Իրանի Հյուսիսն և Հյուսիս արևմուտքը, նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանը ու Չինաստանի ժողովրդական հանրապետության սահմանները՝ գռգռելով Ոյգուներին անկայունացնել Չինաստանը: Այդ ծրագիրը միևնույն ժամանակ հետապնդում է քանի այլ նպատակներ՝ Միջին Ասիայի գազի փոխանցումը դեպի Եվրոպա: Հայաստանի իշխանություններին հորդորում ենք Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի անվտանգությունը, չվստահեն Արևմուտքի խաբուսիկ խոստումներին: Մերժել արևմուտքի ոչ հայենպաստ ծրագրերը : Քանի դեռ չի ուշացել, նորմալացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Չինաստանի հանրապետությունների օգնությամբ ամրապնդել Հայաստանի անվտանգությունը Կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին և համայն հայությանը դիմադրեն Հայաստանի իշխանությունների այս շատ վտանգավոր քաղաքականությանը: Հայ Ձախ Ֆորում, Երևան 03/27/2024