ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

27 Դեկտեմբերի 2023

 Հայ Ձախ Ֆորումը Շնորհավորում է Համայն հայության Ամանորը   և ցանկանում է ձեզ ամենայն բարիքն ՆՈՐ ՏԱՐՈՒՄ: Հարգելի Հայ ժողովուրդ Տարին ավարտվում է  իր բոլոր դրական և բացասական ձերքբերումներով, Հայ ժողովրդին առնչվող ամենա բացասական իրողությունը այս տարում Արցախի ժամանակավոր կորուստն և Ադրբեջանի կողմից  Արցախահայության  էթնիկ զտումն և բռնի տեղահանումն  կարելի է համարել : Արցախի ժամանակավոր կորուստն չի կարելի զատել  տարածաշրջանի և  աշխարհաքաղաքական հակասությունների թատերաբեմ դարձած  Ուկրաինայի զարգացումներից : Կառուցվածքային Ճգնաժամում հայտնված Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ բոլոր անմարդկայն միջոցներով աշխատում է աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ և ռազմավարական նշանակություն ունեցող այլ ռեսուրսները գրավել կամ հնարավորինս  դեռ իր հսկողության տակ պահել:  Այդպիսով իր քայքայված տնտեսությունը փրկելուվ ու,ներքին դժգոհությունները խռովությունների վերածվելու դեմն առնելով, հետաձգել իր համակարգի փլուզումը:   Թե Ուկրաինայում  թե Գազայում և թե Արցախում տեղի ունեցածն այդ քաղաքականության արդյունքը պետք է համարել:  Սովետի փլուզումից հետո ստեղծված միաբեվեռ համակարգը մի կողմից իր ներքին  առարկայական ( օբյեկտիվ) հակասությունների բերոմով ու մյուս կողմից ժողովուրդների հակա ամերիկյան ու արևմուտքի շահագործական պայքարի շնորհիվ  ստեղծվում է բազմաբեվեռ  մի նոր համակարգ: Աշխարհում տեղի է ունենում շատ կարևոր փոփոխություններ և որ իր հերթին դրական արդյունք է ունենալու և նպաստելու է Հայաստանի    պատմափուլային զարգացմանը և  նպատակների իրականացմանը: Ողջունելով   Հայաստանի Իշխանությունների ներքին կառուցողական քաղաքականությունը , իր որդեգրած արտաքին քաղաքանությունը ոչ հայանպաստ կարելի է համարել և հույս ենք հայտնում, որ այս ուղղությամբ անպայման կլինեն փոփոխություններ: Արևմուտքի թելադրանքով   այդպես դեմոստրատիվ ոճով Ռուսաստանի Դաշնություննից հեռանալը, և թեքվել   դեպի տիտանիկում գտնվող Արևմուտք, մեղմ ասած կոպիտ սխալ կլինի կործանվող արևմտյան անվտանգային   ճամբարից բարի ակնկալիքներն ունենալ:  Այդ անվտանգության ոչ ունակության ապացույցն է Ուկրաինայի և Գազայի անվտանգության ներկա իրավիճակը: ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄԸ կոչ է անում հայությանը աչալուրջ հետևենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Մի կողմից պաշտպանենք իշխանության Հայաստանի զարգացմանն նպաստող ճիշտ քայլերը, իսկ մյուս կողմից պայքարել  Իշխանությունների  ոչ Հայաստանանպաստ որդեգրած Արտաքին քաղաքականության դեմ :  Արևմուտքի կողմից Ռուսաստանի Դաշնությանը  պարդադրած պատերազմն Ուկրաինայում , ըստ մեր համոզմամբ շատ է վնասել Հայ Ռուսական հարաբերություններին և առիթ է ստեղծել թե Ռուսաստանի իշխանություններին և թե Հայաստանի իշխանություններին կից գտնվող թաքնված արևմտամետ և սորոսական  մութ ուժերն ամեն կերպ աշխատել են էլ ավելի խորացնել Հայ Ռուսական հարաբերությունների ճգնաժաը: Հայ Ձախ Ֆորումը Շնորհավորում է Համայն հայության Ամանորը   և ցանկանում է ամենայն բարիքն Նոր ՏԱՐՈՒՄ: 24 Դեկտեմբերի, 2023

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ