ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՉԸՆԿՆԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԽԱՓՈՒՍԻԿ ԹԱԿԱՐԴԸ

25 Սեպտեմբերի 2023

 Արդեն բոլորս տեղյակ ենք թե ինչպես է Ամերիկան ու արևմուտքը սիրաշահում են Հայաստանի իշխանությանը՝ ձևական միասնական ռազմական վարժություններ անցկացնելով, Արցախի հանդեպ Լաչինի ճանապարհը բացելու կոչեր հնչեցնելով, Հայստանում Եվրոպական խաղաղապահ ուժերի տեղադրումով, եռակողմ հանդիպումներ կազմակերպելով՝ արևմուտքի, Փաշինյանի և Ալիևի միջև, նյութական օգնություններ ցուցադրելով, Ուկրաինայում առաջին տիկնոջ Աննա Հակոբյանին լավ ընդունելիություն կազմակերպելով և այլն: Արդյո՞ք իրոք Ամերիկան ու իր դաշնակիցները մտադիր են Հայաստանի դիմաց Ադրբեջանի կողմից ագրեսիա կամ հարձակում ցուցաբերելու դեպքում օգնել Հայստանին: Արդյո՞ք Ամերիկան ու իր դաշնակիցները պատրաստ են զենք տրամադրել Հայաստանին, արդյո՞ք արևմուտքը պատրաստ է Հայաստանին ապահովի հացահատիկով, գազով և այլ կենսական բաներով, որնք անհրաժեշտ են մի երկրի գոյատևման համար: Եթե մեկը դրական է պատասխանելու վերոհիշյալ հարցերին կամ շատ միամիտ պետք է լինի կամ էլ ուժեղ համաեվրոպական ազդեցության տակ է գտնվում: Իհարկե Հայաստանում մի գուցե շատերը ուժեղ պրոարևմտյան ու հակառուսական ազդեցության ներքո անկեղծորեն չափից ավել հավատան Արևմուտքին ու Ամերիկային ու չկարողանան տեսնել իրականությունը: Ներկայիս իրավճակը ճիշտ գնահատելու և լուծման ուղղիներ փնտռելու համար հարկ ենք համարում նկատի առնեն հետևյալ կետերը: 1-Արևմուտքի հիմնական նպատակը Կովկազում ռուսների դուրս հանումն է տարածաշրջանից և Ամերիկայի, ՆԱՏՈ-ի և արևմուտքի համար ոտքի տեղ բացելն է: Այս հարցի շուրջ արդեն Ամերիկացիները թափանցիկ ձևով և ուղղակի են խոսում: 2-Յուրաքանչյուր երկիր իր քաղաքականությունը մշակում է ըստ իր երկրի շահերի: Ամերիկայի և արևմուտքի շահերը ավելի շուտ համընկնում են Ադրբեջանի հետ քան թե Հայաստանի: Բոլոր դեպքերում արևմուտքը և Ամերիկան երբեք ռազմական գործողություններ չեն ծավալելու Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Արդեն Անգլիան, Իսրայելը և Եվրոպան մեծ ծրագրեր են մշակել Ադրբեջանի գազի ու նաֆտի համար և հույս ունեն դա ինչ որ մասամբ փոխարինելու է Ռուսաստանից ստացվող գազին ու նաֆտին: 3-Մինչ օրս Հայաստանը որևէ զենք ու զինամթերք չեն կարողացել ստանալ Ամերիկայից ու արևմուտքից: Զենք չտրամադրելը նրանց ձեռքում մի զենք է, որ ասեն դուք կտրվեք Ռուսաստանից հետո կմտածենք այդ կապակցությամբ: 4-Զորավարժությունները ցուցադրական և Ռուսաստանի դեմ մի ակտ է: Եթե Ամերիկան ու արևմուտքը շատ են մտահոգված Հայաստանի ու Արցախի համար թող իրենց բերած զենքերը զորավարժությունից հետո թողնեն հայերին: 5-Ռուսաստանը սխալներ է թույլ տվել Հայաստանի նկատմամբ՝ չի կատարել իր ռազմավարական դաշնակցի պայմանագիրը Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ, չի տրամադրել անհրաժեշտ զենքեր Հայաստանը իրեն պաշտպանելու գործում, թեկուզ դիվանագիտականորեն չի դատապարտել Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի տարածքի նկատմամբ, պաշտպանել է կոռուպացված ու ժողովրդի զզվանքին արժանացած նախկին իշխանավորներին, որը հեղինակազրկում է Ռուսաստանին հայերի մոտ, Լաչինի միջացքի և այլ հարցերում միշտ պահպանողական դիրք է բռնել ու նկատի է առել Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը և մոտեցումները, հասկանալի է, որ նրանք կատարել են դա ըստ իրենց շահերի՝ չեն ուզեցել կորցնել Թուրքիայի և Ադրբեջանի հովանավորությունը կամ օգնությունը Ուկրաինայի պատերազմում: 6-ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում ունենալով տասնյակ հարյուրավոր պաշտոնական աշխատողներ աշխատում է իրականացնել իրենց հատուկ հակառուսական, Հայաստանը արևմտամերձ դարձնելու, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, Հայաստանի հարևան երկրների մասին լրտեսական ակտեր կազմակերպելու ծրագիրը: Նա այս ծրագիրը իրագործում է ՀՀ իշխանությունում տեղադրած իր գործակալների, ֆինանսավորված հայկական NGO (Ոչ Պետական Կազմակերպությունների) միջոցով: 7-Եթե Հայաստանի իշխանության սիրախաղերը Ամերիկայի հետ տակտիկա լինի, դա ինչ որ տեղ հասկանալի կդառնա, որպեսզի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ թեկուզ նրա պատերազմի մեջ լինելու պայմաններում զբաղվեն նաև Հայաստանի անվտանգության հարցերով: 8-Պետք է հասկանալ, որ մեր հացահատիկը, գազը, երկաթուղագիծը և այլ կենսական ֆակտորները մի երկիր ունենալու համար կապված է Ռուսաստանի հետ, չնայած Ռուսաստանը խելացիորեն հայտարարում է, որ Հայաստանը երբեք մեր թշնամին չի եղել և մենք էլ երբեք Հայաստանի դեմ թշնամական վերաբերմունք չենք ցուցաբերելու: Այդ իսկ պատճառով ճիշտ թե սխալ գործնականում աշխարհը Հայաստանին Ռուսաստանի ազդեցության գոտի է ճանաչում և մենք սիրենք թե չսիրենք պետք է ընդունենք դա: Եթե ուզում ենք ինքնիշխան լինենք պետք է աստիճանաբար դրա ենթակառույցները և հողը ստեղծել ու գիտակցենք, որ ինքնիշխանությունը մի ընթացք է, որի ժամկետը դժվար է նախագուշակել: 9-Միբաևեռ աշխարհը դառնում է բազմաբևեռ: Աշխարհում միաբևեռ աշխարհի փլուզումը ընդունված է որպես մի իրականություն: Ամերիկայի աշխարհի վրա մենատիության հեգեմոնիան սկսել է փլուզվել Աֆղանեստանում նրա պարտությունից հետո: Ապադոլարիզացման պրոցեսը սկսել է աշխատել: Չինաստանի եուանը և շատ երկրների ազգային փողը սկսել է միջազգային տնտեսական և առևտրական գործընթացներում վալյուտայի արժեք գտնելով աշխատել՝ թեկուզ 50 – 60 տոկոսով: Ամերիկայի «Բրումեր» լրատվամիջոցը քանի ամիս առաջ հաղորդեց, որ Ամերիկայի դոլարային մասնաբաժինը աշխարհի տարբեր երկրներում 73 տոկոսից 2021 թվականին նվազել է 53 տոկոսի 2023 թվականին: Ամերիկայի ռազմավարական սխալներից մեկը այն էր, որ դոլարը չարաշահում է երկրներին սպառնալու և սանկցիաներ կիրառելու համար, այդ իսկ պատճառով ինքիշխան երկրները արդեն սկսել են ապադոլարիզացիայի գործընթացը: Չինաստանը, Սաուդիա Արաբիան, Եգիպտոսը, Պակիստանը, Իրանը և այլ երկրներ որոշեցին դոլարից իրենց կախվածությունը նվազեցնելու նպատակով համագործակցություն ստեղեն իրենց ֆինանսական համակարգերի միջև: Ներկայումս Չինաստանի ու Ռուսաստանի միջև առևտուրի ավելի քան 60 տոկոսը կատարվում է եուանի և ռուբլի միջոցով: Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ապադոլարիզացիայի աշխատանքների ծավալումը մի մեծ ալիք է ստեղծել շատ երկրների մոտ ապադոլաիզացիայի ուղղությամբ: Այդ երկրների բանկերի մեծ մասը աշխատում են իրենց վալուտայի մեծ մասը վերածեն ոսկու՝ ապադոլարիզացիայի պատճառով: Այսօր աշխարհում մոտ 60 երկիր դոլարի փոխարեն օգտվում են իրենց ազգային փողից: Մենք երբ խոսում ենք Ամերիկայի հեգեմոնիայի փլուզման մասին դա նշանակում է նաև դոլարի փլուզում: 10- 2023 թվականի Օգոստոս ամսին, Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Յուհանսբուրգում տեղի ունեցավ համագումար, որը ճանաչված է, որպես BRICS: Այդտեղ որոշեցին մի վալյուտա ընտրել փոխարինելու դոլարին: Այս որոշումը հաստատվեց համագումարի բոլոր մասնակիցների կողմից: Սա միջազգային կամ համաշխարհային մի երևույթ է: BRICS-ի հինգ մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան տիրապետում են աշխարհի ավելի քան 30 տոկոսը: Այս կազմակերպությունը ուրիշ 30 երկրների հատկապես Սաուդիա Արաբիայի, Իրանի, Ինդոնեզիայի, Եգիպտոսի և այլ երկրների անդամակցությունը արդեն ընդունել է, որի հետևանքով սպասվում է ավելի մեծ աճ: Ներկայումս BRICS-ի համակարգերը աշխատում են Swift- ին փոխարինել մի ուրիշ համակրգով, նրանք հետևում են մի համակարգ գտնել փոխարինելու Համաշխարհային Բանկին և Միջազգային Արժույթի հիմնադրամին (Այս երկու ինստիտուտները երկրների չարաշհման ու Ամերիկայի մենատիրությունը ապահովելու գործոններ են, որտեղ ինքիշխան լինելու համար պետք է կախված չլինել դրանցից): Այդ ուղղությամբ BRICS-ում ակտիվացել է մի նոր բանկ, որը կոչվում է «Նոր Զարգացում Բանկ»: 11-Արևմուտքը և Ամերիկան պատերազմում են Ռուսաստանի ինքիշխանության դեմ, նրանց թվում էր թե Ուկրաինային ՆԱՏՈ-ի անդամ դարձնելով կը կարողանան Ռուսաստանի վրա ազդեցություն գործել ու իրենց ենթակա մի երկիր դարձնել: Փաստերը խոսում են այն մասին, որ Ուկրայինիան փլուզման եզրում է հատկապես վերջին ամիսների իրենց անհաջող հակահարձախողումի հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը Չինաստան կատարած իր այցելության ժամանակ խնդրեց նախագահ Ս Ցզինպինից, որ թույլ չտա Ուկրաինիան որպես երկիր վերանա: Մակրոնը այդտեղ ասել էր, որ մեր դժվարություններից մեկը այն է, որ չենք կարողանում համոզել Ուկրաինայի նախագա Զելինսկինի, որ ընդունի իր պարտությունը: Նման պայմաններում ինչքանով է ճիշտ մեր հայ քաղաքագետների ու կուսակցությունների մեծ հույսերի փայփայումը Ամերիկայից ու Արևմուտքից: Պետք է մտածել այս ուղղությամբ: 12-Ներկա պայմաններում պատերազմի զսպվածությունը և խաղաղության երաշխիքը կարող է լինել երկրների ռազմական ուժի հավասարակշռությունը: Մինչև այն ժամանակ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական ուժի միջև հավասարակշռություն չլինի, Հայաստանը միշտ կանգնած կլինի պատերազմի վտանգի առջև: Հայաստանի իշխանությունը այդ իրականությունը լավ է հասկանում, սակայն դրան հասնելու համար ժամանակ է պետք: Օտարերկրյա պետությունները հատկապես Ամերիկան կամ Ռուսաստանը և Եվրոպական երկրները եթե իրոք շահագռգռված են խաղաղությամբ, պետք է Հայաստանին ռազմամթերքներով ապահովեն: Առայժմ Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմի հետևանքով չի կարողանում այդ գործը կատարել, չնայած եթե ցանկանա կարող է օգնել գոնե մի շարք զենքեր արտադրվեն Հայաստանում ու տրամադրի տվյալ տեխնոլոգիան, Ռուսաստանը առաջին երկիրն է, որ նման պարտականություն կամ աշխատանք կարող է կատարել հատկապես որպես ռազմավարական դաշնակից: Ամերիկան ու եվրոպան բավարարվում են միայն կոչերով ու հեռախոազրույցներով, Ֆրանսիան, որ մեծ մասամբ կարծում ենք համակրում է ու պաշտպանում է հայերին դերասանություն է անում ու ոչ մի զենք չի տրամադրում Հայաստանին: Այսպիսով Հայաստանը պետք է բոլոր հնարավորություններից օգտվելով զենք գնի և ռազմաարդյունաբերությունը արագ տեմպերով զարգացնի: Ոչ մի իշխանություն հավիտենական չէ, մեր պետություն ու երկիրն է մնայուն ու դրան պահպանելու նպատակով պատերազմական նախաշեմին բոլորս պետք է համախմբվենք ու զերծ մնանք մեկս մյուսին պիտակավորելով: Մենք մի ընտանիք ենք, որ կարող ենք երբ ապահով մթնոլորտ ստեղվի մեր ընտանիքում աշխատենք մեր ներդրումները ունենալ զարգ տալու մեր երկրին: Պառակտումը բոլորիս վնասին է ու պետք է համախմբված ձևով պատրատսվենք ամեն տեսակ սպառնալիքների հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Մեր բանակը ամենակարևոր ֆակտորն է այդ սպառնալիքները զսպելու համար ուրեմն բոլոր հնարավորությունները պետք է տրամադրել բանակին: Հայ Ձախ Ֆորում, Երևան, 22 Սեպտեմբերի 2023 թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ