Արցախի գործակալներն ու Երևանի իրենց պապաները թող երգեն, որ համաձայնել են Աղդամով ապրանք բերել

09 Սեպտեմբերի 2023

Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո մարդիկ ավանտյուրայով են զբաղված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Բաբայանի խոսքով` ՖՍԲ-ն է որոշում Արայիկը գնա, մյուսը գա. այստեղ կամակատարներ են. «Արցախում ներդրված խումբ կա, ոչ ոք չի ուզում ընդունի եղածը նրանց մեղքով է: Արցախում ներդրված խմբի առաջարկած թեկնածուն մեծ խնդրի է հանգեցնելու: Գործարքը տանում ենք սառեցման, ոչ թե խնդրի լուծման: Հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Այս մարդկանց համոզել են` լավ գործակալներ եք, պետք է ծառայեք: Ժողովուրդը մեղք է, պիպետկով հաց են տալիս, ասում` յոլա գնացեք: Այս գործիչները հանցագործներ են, գործակալներ, որոնցով պետք է զբաղվել: Արցախում գործակալները և Երևանում իրենց պապաները թող երգեն, որ համաձայնվել են Աղդամով ապրանք բերել»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ