ԱՐՑԱԽԸ ՉԻ ԵՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:

11 Օգոստոսի 2023

Հարավային կովկասում իրադարձությունների զարգացումը չի կարելի զատել աշխարհաքաղաքական առկա հակասություններից, մանավանդ` Ռուս Ուկրաինական պատերազմի պատճառներով: Բանն այն է, որ Արևմուտքն աշխատում է ուրիշ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ երկրորդ, երրորդ պատերազմների ճակատ հրահրել` դրանով թուլացնելով Ռուսաստանի դաշնության ներուժը: Տարբեր եղանակներով օգտագործում է բոլոր միջոցները, որը բերելու է սեպ խրել Ռուսաստանի Դաշնության և իր բարեկամների հարաբերությունների միջև` նպատակ ունենալով հեռացնել նրանց Ռուսաստանից և այդպիսով թուլացնել պատերազմի թիկունքում Ռուսաստանի ռազմատնտեսական հնարավորությունները: Իսկ Արևմուտքի ծրագրերին համաձայն` ենթարկվող երկրներին սպառնալիքների դիմելով, կամ «քաղցր բլիթ» խոստումներով թելադրել նրանց, որ չօգնել Ռուսաստանին և բոլոր հնարավոր կերպով աջակցեն Ուկրաինային: Հարավային Կովկասի հարցին, Եթե պատմականորեն դիտենք պետք է արձանագրվել, որ թե Թուրքիան և թե Ադրբեջանը և նրանց հովանավորող իմպերալիստական ճամբարի քաղաքականությունը հայության նկատմամբ, կտեսնենք, որ Հայաստանը և Արցախը խոչընդոտ են հանդիսացել նրանց պանթուրքական և իմպերիալիստական շահերին : 1988 թվականի երկրաշարժից հետո հայ ժողովուրդը կորցրեց իր հսկայական մարդկային և տնտեսական ներուժը: Դրանով հանդերձ համայն հայության և մանավանդ հայոց բանակի պայքարի շնորհիվ վերջին տարիների ընթացքում հաջողվեց իր պատմական հողերն ազատագրել: Արցախի առաջին պատերազմում զոհվեցին հազարավոր հայ որդիներ և ծախսվեց հայկական աշխարհից հսկայական ռեսուրսներ: Քանդուքար եղավ Արցախն և նրա ենթակառուցվածքները: Տասնյակ հազարների հասնող նահատակված և վիրավորված հայորդիների արյան գնով ազատագրվեց Արցախը: Հաղթանակից հետո Արցախի քաղաքական էլիտան պետք է զարգացնեին, ամրապնդեին, դիմադրությունը ուժեղացնեին, ժողովուրդի կենսամակարդակը բարելավեին,Սփյուռքի ուղարկած ֆինանսական և այլ օգնություններով Արցախի բանակը ուժեղացնեին, նոր քաղաքամասեր ստեղծեին, ադրբեջանահայերին տուն ու տեղ տային և գրավեին Սփյուռքի հայությանը ներուժը: Հաղթանակից քանի տարի հետո, Արցախի քաղաքական էլիտան իրենց անձնական շահերի և Հայաստանում քաղաքական ամբիցիաները իրականացնելու նպատակով լքեցին Արցախը ու հաստատվեցին Հայաստանում: Զրո ունեցվածքի տեր Ռոբերտ-սերժական թայֆան քանի տարիների ընթացքում` իրենց զինակից Դաշնակցության հետ հոկտեմբերի 27 -ի արյունալի ահաբեկչությունից հետո, գրավեցին Հայաստանի ամբողջ իշխանությունը: Իրենց իշխանության տարիների ընթացքում թալանեցին երկրի հարստությունը, թալանեցին բանակի բյուջեն և արդյունքում թուլացրին երկրի պաշտպանությունը: Թալանեցին Հայսատանի ժողովրդի ստեղծած հարստությունը ու սփյուռքից ուղարկած օգնությունները: Իրենց ոչ բարվոք իշխանությունների տարինների ընթացքում դարձան դոլարային միլիարդների հարստության տեր օլիգարխներ: Հայաստանի ժողովուրդը գնալով մի կողմից աղքատանում, իսկ մյուս կողմից` իշխանականները ավելի հարստանում էին: Օլիգարխ կողուպտող իշխանությունների դեմ ժողովրդի արդար պայքարը պարբերաբար արյունի մեջ տապալվեցին: Ժողովրդի զգալի մասը գերադասեցին օտարության ճամփան ու լքեցին անարդար և ոստիկանական իշխանության ներքո Հայաստանից: Այսպիսով թուլացավ Հայաստանի ժողովրդագրական, տնտեսական, ու բանակի ներուժը: Ռոբերտ-Սերժ-Դաշնակցական իշխանությունների տարիններին ոչ միայն Արցախը չզարգացրին, այլև Արցախի հիմնական հովանու Հայաստանին թշնաբար թուլացրին: Ժողովուրդը պայքարում էր շարունակ այդ ազգակործան իշխանությունների դեմ: Մինչև 2018 թվականում ժողովրդի պայքարի շնորհիվ ու քաղաքական հեղափոխության արդյունքում հեռացան իշխանությունից: Արևմուտքն վաղուց է պահանջել «Զանգեզուրի միջանցք»-ը: Եթե պատմականորեն դիտենք Հարավային Կովկասի անցյալին, կտեսնենք թե ինչպես Թուրքիան և թե Ադրբեջանը և նրանց հովանավորող իմպերիալիստական ճամբարի քաղաքականությունը հայության նկատմամբ հանգեցնում է մեզ այն եզրակացության, որ Հայաստանը և Արցախը խոչնըդոտ են նրանց պանթուրքիստական և իմպերիալիստական ծրագրերին: Սովետական Միության փլուզումից անմիջապես հետո իմպերիալիստների միջոցով և որոշ ռուս նախկին «կոմոնիստների» համագործակցության շնորհիվ հսկայական Ռուսաստանն թշնամաբար քարուքանդի ենթարկվեց և լայնածավալ թալանը սկսվեց: Թալանվեց երկրի հարստությունը, և բանակը անտերության մատնվեց, Վարշավայի Ռազմական դաշինքը քայքայվեց: Ստեղծված միաբեվեռ աշխարհում Արևմուտքն թելադրում էր ում որ կուզեր և ոնց որ կցանկանար: 1991 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ հայրի և Թուրքիայի նախագահ Թորգոթ Օզալի միջև խոսակցություն է գնացել Զանգեզուրի «միջանցքի» մասին: Դա նշանակում է, որ վաղուց ամերիկյան իմպերիալիզմը և ՆԱՏՈ-ի անդամ երկրները Թուրքիայի հետ միասին հատուկ քաղաքականություն են մշակել այդ կապակցությամբ։ 1997-ին Քի Վեստում Քոչարյանի հետ բանակցություններում այս թեման կրկին արծարծվել է, ընդ որում, ըստ հայտնի տեղեկությունների, Քոչարյանը ընդունում է Մեղրին հանձնել Ադրբեջանին և փոխարենը ստանալ հայ ժողովուրդի կողմից ազատագրված Արցախը, որին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են կանգնում: Այդ դիմադրության պատճառով առաջանում է Ազգային ժողովում 1999 թվականին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը: Ինպես Ռուսաստանում, այնպես էլ նոր անկախ Հայաստանում թալանվեց երկրի հարստությունը: Մանավանդ Հոկտեմբերի 27-ից հետոէ Ռոբերտ-Սերժական- Դաշնակցական իշխանությունների տարիներին, Հիմնադրվեցին Ջորջ Սորոսի բաց-հասարակական կառույցները 2007 թվականներից: Արևմուտքն էլ ավելի շատ հաստատեց իր կառույցները Հայաստանում: Արևմուտքը ցանցեր ստեղծեց տարբեր պետական և ոչ պետական կառույցներում և կազմակերպություններում: Այդպիսով պատրաստեցին այն կադրերին, որոնք իրենց օգնությանը եկան 2018 թվականին` ժողովրդի հեղափոխության ընթացքում: Ցավոք, ձախակողմյա ուժերի անգործնեության պատճառով ժողովուրդի հեղափոխության ղեկավարությանը հասան բացի որոշ բացառությունների արևմտամետ և նախկինների ժամանակներից պատրաստված մեծամասամբ սորոսական կադրերը: ՀԱՄԱՌՈՏ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՆ Դեռ Սովետի գոյության ժամանակ, Սովետական Միության կանոնադրության համաձայն Արցախն իր ինքնորոշման իրավունքից օգտվելով ժողովուրդի հանրաքվեի արդյունքում հռչակեց, Արցախն Հայաստանին միանալու փաստաթուղթը: 1994 թվականի հրադադարից իվեր առաջին պատերազմում հաղթած Հայկական կողմն փոխարեն պաշտպաներ Արցաքի ժողովուրդի արդարացի պահանջը, այսպես կոչված «Միջազգային Հանրության» ճնշումների ներքո, Հայկական դիվանագիտությանը քայլ առ քայլ զիճումներ պարտադրեց : Ադրբեջանի նաֆտի շահույթից խանդավառ Արևմուտքը իրեն դեռ ենթարկած Ռուսաստանի Դաշնության լռության ներքո, 2007 թվականին Մադրիդում հայկական կողմին թելադրեց Մադրիդյան խայտառակ սկզբունքներն, ընդ որում գործնականում Հայաստանը Արցախին ճանաչում է Ադրբեջանի կազմում: Մինչև 2018 թվականը հեղափոխությունը բոլոր բանակցությունները հայկական կողմի վնասին է ընթացել: Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ժառանգը եղավ բանակցությունների ոչ բարենպաստ արդյունքների: Տասնյակ տարիներ թե Ռուսաստանի Դաշնության և թե Արևմուտքի միջոցով, մինչև ատամները զինված Ադրբեջանը նոր իշխանությունների հետ բանակցություններում ուժի դիրքերից պարտադրում էր իր ցանկություններն: Ադրբեջանի կողմից 2016 թվականին հարձակումն թեստ էր 2020 թվականիի լայնածավալ պատերազմի նախապատրաստմանը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի միջոցով զենքի վաճառքը Հայաստանի թշնամի Ադրբեջանին և մյուս կողմից ՀԱՊԿ-ի ոչ հայանպաստ քաղաքականությունը Հայաստանի և Արցախի 2020 թվականի պատերազմի ընթացքում, հայ ժողովուրդի զգալի մասի մոտ, ատելության հասած, դժգուհություն առաջացրեց Ռուսաստանի նկատմամբ: Հարկ ենք համարում շեշտել որ մեծ հարված էր նաև Հայ-Ռուսական հարաբերություններին: Ռուսաստանի Դաշնության այդ պահվածքը պատրվակ և առիթ ստեղծեց Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը էլ համահունչ դարձնել արևմուտքի քաղաքականությանը: Ցավոք, Ռուսաստանի Դաշնությունն ակամա Հայաստանի իշխանություններին Արևմուտքի գիրկն նետեց: Հելսինքյան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն: Արևմուտքը, Ադրբեջանի շահերից ելնելով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման պայմանագիր է թելադրում Հայաստանին: Վերջի մեր 150 տարվա պատմությունը ահազանգում է հայությանը` որքան էլ որ հայկական կողմը զիճումների գնա, նրանք տարբեր սադրանքների միջոցով կրկին զիճումներ են պարտադրելու մեզ ու նոր պահանջներ են ներկայեցնելու: Ադրպեջանը այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը չի ստորգրելու: Իսկ ստորագրության դեպքում, տարբեր սադրանքների միջոցով տապալելու է այդ պայմանագիրն : Արցախի ժողովուրդի կողմից անցկացրած հանրաքվեի արդյունքում ինքնորոշման իրավունքի փաստաթուղթն ճանաչելու փոխարենը, Հայաստանը ենթարկվելով Արևմուտք- Ադրբեջան ճնշումներին, ընդունել է նրանց խաղի կանոնները: Պրահայում Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախն Ադրբեջանի կազմում բանավոր ճանաչումն Փաշինյանի կողմից, ողբերգական սխալ ու արհամարհանք է` Արցախի և դրա ազատագրման նահատակների թափված արյան նկատմամբ: Այն տեսակետը, որն փորձում է համոզել, որ Արցախին ընդունելով Ադրբեջանի կազմում, այդ դեպքում Հայաստանը զերծ է մնալու Ադրբեջանի սադրանքներից ու հարձակումներից, այդ կարծիքին կամ տեղյակ չէ աշխարհաքաղաքական առկա հակասությունների «աշխարհի փլուզման» էությունն: Կամ ինքնախաբեություն է, եթե չասենք հասարակությանը մոլորեցման նպատակ է հետապնդում: Խաղաղության պայմանագրի դեռ բանավոր համաձայնություն դեպքում, Ադրբեջանը, ստանալով իր իրավական պատրվակը, տեղադրեց անցակետ ու փակվեց Լաչինի միջանցքը: Դրանով Արցախցիներին մատնելով սովի, որն սկիզբ է իր էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությանը: Անցակետում կարմիր խաչի մեքենայից դուրս բերված տեղի ունեցած վերջի առեվանգման միջադեպը ահազանգ է ոչ հեռու ապագայում Ադրբեջանի կողմից արցախի Ռազմական, քաղաքական գործիչների ձերբակալման մտադրություններին: Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արևմուտքի և թուրքական Ադրբեջանական կողմից, պահանջելու է ռուս խաղաղապահների հեռացումը Արցախից: Այդպիսով Արևմուտքի և Ադրբեջանի ձեռքերը բաց են լինելու` վարվեն Արցախի հետ, ինչպես որ կցանկանան: Այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» դեռ չստորագրած դեպքում Ադրբեջանի սադրանքների և միջազգային հանրության խաբուսիկ հորդորների ներքո Արցախն հայտնվել է այս վիճակում, որի ականատեսն ենք: Խստիվ դատապարտում ենք նախկինների իշխանափոխության և իշխանության գալու ամբիցիաները: Նախկինների ամբիցիաները պառակտելու է ժողովրդին և բանակին, անկայունացնելու է Հայաստանին, որը ձեռնտու է միայն թշնամիներին: Մեզ հայտնի ընդդիմադիր նախկին ուժերն իշխանության գալու դեպքում կանեն համարյա նույնը, որը անում են այս օրվա իշխանություններն: Այդ ընդդիմադիր ուժերի հիմնական նպատակն իրենց առնչությամբ դատարաններում ապօրինի ունեցվածքի դատական գործընթացը խոչընդոտելն ու թալանը պաշտպանելու նպատակով իշխանափոխությունն է: Այսօրվա իշխանությունների հեռանալու դեպքում դադարեցվելու է պետական ու ժողովրդից գողացած գումարների դատական գործընթացը: Չի շարունակվելու և բացահայտվելու 1999 Հոկտեմբերի 27-ի իսկական պատվեր տվողները: Քառասունչորս օրվա պատերազմի քննիչ հանձնախմբի աշխատանքները կասեցվելու են: Պարզ է, որ այդ դավաճանական դեպքերի չբացահայտման դեպքում հնարավոր է լինում նրանց կրկնվելը: Հայ Ձախ Ֆորումը գտնում է, որ մեզ անհրաժեշտ է պատրաստվել ամեն տեսակ սադրանքների: Մեր պետականությունը միակ միջազգայնորեն ճանաչված ուժն է, որ կարող է դիվանագիտական պայքար մղի Արցախի համար: Կոչ ենք անում համայն հայությանը օրհասական համարել Արցախի իրավիճակը։ Պետականության գործադիր մարմինը մեր ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է, որից պետք է պահանջենք և աջակցենք, որպեսզի կարողանա առաջին հերթին դիվանագիտականորեն լուծի հարցերը, իսկ հարկ եղած պարագայում ստիպված ենք դիմադրել յուրաքանչյուր դեպրեսիայի Ադրբեջանի, Թուրքիայի կամ այլ իմպերիալիստական ուժերի կողմից: Արցախը չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում և չի էլ կարող լինել: Հայ Ձախ Ֆորում, 10/08/2023

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ