Արդեն բոլորս և աշխարհը տեղյակ է, որ մոտ 400 տոննա մարդասիրական օգնություններ ՀՀ իշխանությունը ուղարկել է՝ ուտեստեղեններ ու դեղորայք երկու տասնյակ բեռնատարներով, որոնք հասել են Արցախի մարզ և սպասում են սահմանը անցնել ու օգնությունները հասցնել մեր Արցախի հայրենակիցներին: Շատ ճիշտ և ողջունելի քայլ է ՀՀ իշխանության կողմից և պետք է տեղին ու ճիշտ քաղաքականություն համարել: