Ալեքսանդր Մյասնիկյանի գեղեցիկ արձանը կանգուն է Երևան քաղաքի կենտրոններից մեկում: Դեռ հակասովետական ու հակառուսական ուժերին չի հաջողվել նրա արձանը հանել տալ և դա ի շնորհիվ նրա մեծ ներդրումների է, որ ունեցել է Հայաստանի համար երկրի ամենաճգնաժամ տարիներին երբ ժողովուրդը մատնված էին սովի և ոչնչացման: Բարեբախտաբար Հայաստանի ժողովուրդը այդ երևույթը գիտակցելով միշտ շատ բարձր է գնահատում նրա գործունեությունը: Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում[1]։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել էր Բելոռուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելոռուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։ Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։ Հայ ժողովրդի համար ծանր տարիներին ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉ ԼԵՆԻՆԻ կարգադրությամբ նա եկավ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: Նրա առաջին գործը եղավ լիկվիդացնել Զանգեզուրում գտնվող բանդիտների, մախնոյական տզրուկների ինչպես ինքն էր անվանում հակահեղափոխությունը, որոնք հանցավոր կապերի մեջ էին մտել թուրքերի և անտանտի հետ ցանկանալով տապալել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ կարգերը Հայաստանում այնուհետև անդրկովկասում, որոնց պարագլուխն էր նժդեհը: Մաքրելով Զանգեզուրը բանդիտներից անցավ երկրի շինարարությանը: Սիրեց մեծն ղեկավարին հայ ժողովուրդը: 1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։ Հավերժ փառք մեր ղեկավարին , նա սիրելի մնաց և կմնա հայ ժողովրդի հիշողություններում: