Կայուն Ղազախստանը վերջին շաբաթվա ընթացքում ցնցվել է խոշոր բողոքի ցույցերով և բռնություններով: Արտաքին ուժերը հատկապես Թուրքիան, իսլամական ֆանատիկ ուժերը և Եվրոպան ու Ամերիկան շատ էին ցանկանում Ղազախստանում օգտվելով տարբեր առիթներից ուժեղացնել հակապետական ու հակառուսական հանրային կարծիքը: Թվում է թե նրանք դրա համար երկար ուսումնսասիրություններ ու նախապատրաստական աշխատանքներ են կատարել, գազի գնի բարձրացումը պատրվակ դառավ, որպեսզի նրանք սկսեն իրականացնել իրենց պանթուրքիստական ու պանթուրանական, հակառուսական նպատակները: Այս բոլորը չեր կարող Ղազախստանի ու Ռուսաստանի հետախուզական կազմակերպության աչքից հեռու լիներ ու նրանք լավ գիտակցելով մատնանշեցին օտարերկրյա ուժերի ջանքերը այս ուղղությամբ և այդ պատճառով ՀԱՊԿ-ը իրեն պարտական զգաց Ղազախստանին պաշտպանել արտաքին ուժերի դավադրությունից:
նախագահ Տոկաևը իջեցրեց գազի գինը և սկսեց բանակցել խռովարարների ու բողոքողների հետ, սակայն ցուցարարները սկսեցին ավելի կոշտ վարքեր ցուցադրել, վիզ կտրել, ավտոմեքենաներ և պետական շենքներ հրկիզել և այլ վայրագություններ, որոնք բնորոշ չեն մաքուր հեղափոխականներին:
Ղազախստանի կոմունիստական կուսակցության սոցիալիստական շարժումը հայտարարություն էր տարածել և նշել մի շարք արդար պահանջներ, որոնցից կարելի է նշել՝ անցյալ տարի դեկտեմբերին Tengizchevroil-ի նավթի կենտրոնից 40 հազար աշխատողի ազատման դատապարտումը աշխատանքից, աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակային տարիքի նվազեցում, սեփական արհմիությունների ու գործադուլների իրավունքի սահմանափակում և այլն:
Նազարբաևի նեոլիբերալ ու տոտալիտար իշխանությունը մեծ վնասներ է հասցրել Ղազախստանի զարգացման ընթացքին, նրա արևմտամետ ուղությունը արգելեց կոմոնիստական կուսակցության և ճնշման ենթարկեց ձախակողմյան գաղափարախոսությանը:Նազարբաևի մի այլ սխալ քայլերից մեկն այն էր, որ մայրաքաղաք Աստանան վերանվանվել է 2019 թվականին և անվանակոչվել է Նուրսուլթան Նազարբաևի անունով, ով մինչև անվան փոփոխության նախորդ օրը Ղազախստանի նախագահն էր 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո: Մեծ բողոքի արդարացի ցույցեր են եղել նրա դեմ, և 81-ամյա Նազարբաևը շարունակել է ղեկավարել Ղազախստանի Անվտանգության խորհուրդը և անվտանգության ուժերը։ Ցուցարարների պահանջներից մեկն այն էր, որ «ծերունին»՝ Նազարբաևը պետք է հեռանա, ևս մեկ պահանջ, որը Տոկաևը բավարարեց, երբ Նազարբաևին ազատեցին Անվտանգության խորհրդում իր պաշտոնից։
Ղազախստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանը աշխարհում երկրորդն է ամենաերկարությամբ, և, իհարկե, Մոսկվան չի ցանկանում տեսնել ապակայունացված Ղազախստան որպես հարևան՝ գրեթե 700 կմ երկարությամբ սահմանից հարավ: Ուստի զարմանալի չէ, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն անմիջապես օգնության հասան Տոկաևին և խաղաղապահ ուժեր ուղարկեցին Ղազախստան, երբ խնդրանքը եկավ։ Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի հերթական նախագահող երկիր կարողացավ ճիշտ ժամանակին կողմնորոշվել ու ՀԱՊԿ-ի մյուս երկրների ղեկավարների հետ խորհրդակցելով իր բաժին ընկած զորամասը ուղարկեց Ղազախստան: Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խելացի դիրքորոշումը անհրաժեշտ էր ու հեռանկարային, հատկապես, որ կասկածներ կային պանթուրքիստական ծրագրված նկրտումների փաստերի առկայության մասին: ՀԱՊԿ-ի աշխուժացումը նպաստավոր կլինի նաև Հայաստանի համար ապագա սպսվելիք որևէ անցուդարձերի ժամանակ:
Լրատվամիջոցներում Ղազախստանը լայնորեն բնութագրվում է որպես Ռուսաստանի մերձավոր դաշնակից, սակայն Նազարբաևն ու Ղազախստանը նույնպես եղել են Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցը: Ամերիկյան ընկերությունները նույնպես մեծ շահեր ունեն Ղազախստանում, օրինակ՝ նախկինում նշված Tengizchevroil-ը, այսպես կոչված, համատեղ ձեռնարկություն է, որի 50 տոկոսը պատկանում է Chevron-ին, իսկ 25 տոկոսը՝ Exxon Mobil-ին։ Բացի այդ, ծայրահեղ ռազմավարական դիրք ունեցող Ղազախստանը առանցքային երկիր է Չինաստանի հսկայական BRI նախագծի՝ «նոր Մետաքսի ճանապարհի» համար, և Պեկինը նույնպես մտահոգված է կայուն Ղազախստանով: ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել իր ղազախ գործընկերոջ հետ և վստահեցրել, որ ԱՄՆ-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում Ղազախստանի ինստիտուտներին: Միևնույն ժամանակ, երկրում կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, և տխրահռչակ USAID-ը, որը հաշվետու է ԱՄՆ Պետդեպարտամենտին, և որը ունի Կենտրոնական Ասիայի իր գրասենյակը Ալմաթիում:
Մեկ այլ ասպեկտը էթնիկական է։ Նազարբաևն ու Տոկաևը դիմել են ազգայնական հոսանքներին՝ Ղազախստանն ավելի «ղազախական» և ավելի քիչ ռուս դարձնելու համար։ Ի թիվս այլ բաների, Նազարբաևը 2017 թվականին կարգադրել է ղազախական գրավոր լեզվի կիրիլիցա այբուբենը փոխարինել լատինատառին։ Տեղեկություններ կան նաև, որ կատաղի ցույցերի շարժիչ ուժը ազգայնականներն են եղել, և պահանջ է ներկայացվել, որ Ռուսաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները խզվեն։ Ղազախստանի նոսր բնակեցված 19 միլիոն բնակչից գրեթե չորս միլիոնը ռուսներ են, իսկ ռուսերենը պաշտոնական լեզուն է, որով խոսում է բնակչության 50 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Ղազախստանում աշխատողների և աղքատների համար բողոքի պատճառների պակաս չկա: Երկրի հսկայական հարստությունը պատկանում է երկրի օլիգարխներին ու օտարերկրյա ընկերություններին, մինչդեռ աշխատողների աշխատավարձը ցածր է, իսկ ժողովրդավարական թերությունները՝ մեծ։ Արգելված են և՛ Ղազախստանի սոցիալիստական շարժումը, և՛ Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը։ Միևնույն ժամանակ, դա հարցեր է առաջացնում, երբ բողոքի ցույցերն այդքան լավ համակարգված են տարածվում և այդքան արագ դառնում այդքան կատաղի։ Առաջիկա մի քանի օրերի և շաբաթների ընթացքում կպարզի ավելի շատ ինֆորմացիա ստանալ, թե արդյոք բռնության հետևում այլ ստվերային դերակատարներ կան՝ ներքին, թե արտասահմանյան, և ովքեր են նրանք այդ դեպքում:
Հայ Ձախ Ֆորումը գտնում է, խռովությունների ամենակարեւոր և վերջնական պատճառը լիովին դեռ պարզ չէ։ Սակայն այն ինչ պարզ է այն է, որ Ղազախստանը հսկայական եկամտի աղբյուր ունի՝ էներգիայից, որը 2021 թ.-ին կազմում էր ավելի քան 30 միլիարդ դոլար: Այդ հարստությունից հիմնականում օգտվում է երկրի էլիտաների խավը, որը նրանց հսկայական հարստության պատճառ է դարձել: իսկ միևնույն ժամանակ բնակչության մեծ զանգվածը աղքատության մեջ է գտնվում։ Անցած տարի ժողովրդի հսկա զանգվածի ընտանեկան տարեկան միջին եկամուտը կազմել է ընդամենը 3200 դոլար։
Միացյալ Նահանգների՝ Ղազախստանում անկարգություններին աջակցելու գայթակղությունը բխում է երկու աղբյուրներից՝ Առաջին հերթին Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու ցանկությունն է: Երկրորդ շարժառիթը Չինաստանի համար նաև խնդիրներ առաջացնելու ցանկությունն է։ Չինաստանի գոտու եւ ճանապարհի ցանցի կարեւոր մասերից մեկը նախատեսված է Ղազախստանի միջով անցնելու համար: Չինաստանը մեծ ներդրումներ է կատարել Ղազախստանի ենթակառուցվածքներում եւ Ղազախստանի հետ սահմանին գտնվող Խորգոսում ստեղծել ազատ առեւտրի գոտի եւ տրանսպորտային հանգույց:
Ղազախստանը սահմանակից է Չինաստանի Ժինչիանգ ինքնավար ռեգիոնին։ Ժինչիանգ ինքնավար ռեգիոնի բնակչության մեծ մասը էթնիկական ղազախներ են։ Եթե Ղազախական կառավարությունը փլուզվի կամ լուրջ թուլանա, ապա վստահ Վաշինգտոնը կօգտագործեր Ղազախստանը Ժինչիանգ ինքնավար ռեգիոնը չինական իշխանությունը քայքայելու համար, նույնիսկ հնարավոր էր դաշինք կնքեր իսլամական ծայրահեղական ուժերի հետ, ինչպես դա արել է Սիրիայում և այլ երկրներում:
Պետք է ամեն մի խելացի մարդ հասկանա և պատկերացնի Ղազախստանի աշխարհագրական դիրքը, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանը և Չինաստանը այնտեղ են, իսկ Ղազախստանը՝ այդ երկուսի մեջտեղում: Այսպիսով Ամերիկան այդ քարտեզի ոչ մի տեղում չի կարող հայտնվել:
Հայ Ձախ Ֆորումը դատապարտում է արտաքին ուժերի հատկապես Թուրքիայի միջամտությունը Ղազախստանում և բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը որպես ՀԱՊԿ-ի հերթական ղեկավար երկրի, ռազմական ուժեր ուղարկելու Ղազախստան, որը կատարելով իրենց առաքելությունը, հաջողությամբ արդեն վերադարձել են Հայաստան: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի շահերը ապահոված կարող է լինել միայն Ռուսաստանի հետ ամուր դաշնակցի դիրքորոշում ունենալով և մեր երկիրը միայն կարող է լինել ՀԱՊԿ-ի բլոկի երկրների շարքում:
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 14 Հունվար, 2022 թ