Հայ Ձախ Ֆորումը իր խորին հարգանքն է մատուցում Սովետական Հայաստանի կամ ժամանակակից Հայաստան Աշխարհի կերտողներին, որոնք իրականացրեցին 1920 թվականից հետո։ Նոյեմբերի 29-ը համարվում է մեր ժամանակակից Հայաստանի հիմնադրման օրը։ Այդ օրը հայ կոմունիստները և ձախ ուժերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում՝ ծաղիկներ դնելով Շահումյանի ու Միասնիկյանի արձանների առջև։
Դեպի սոցիալիզմ գնացող մեր նոր երկրի պետությունը հենց սկզբից ձեռնամուխ եղավ քայքայված երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ Երկրում տիրում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացած էր գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։ Նման ծանր պայմաններում նորաստեղծ ժողովրդական իշխանությունը պլանավորեց իր աշխատանքները ըստ իր գիտական գաղափարախոսության հիման վրա, որը հեռու էր կապիտալիստական շահադիտական կառավարումից։ Նրանց հաջողվեց փրկել հայ ժողովրդին սովից, որից հետո իրենց տարբեր հինգամյա պլաններով կարողացան Հայաստանը դարձնել ժամանակակից մի երկիր Սովետական Միության կազմում։ Հայաստանի բնակչությունը հասավ ավելի քան չորս միլիոնի, որին հասնելուն երազում են վերջին իշխանությունները։ Զարգացում եղավ կյանքի բոլոր բնագավառներում, վերացավ անգրագիտությունը, ժողովուրդին ապահովվեցին բնակարանով ու աշխատանքով, անվճար առողջաբշժշկական ծառայություններով, հայերը տարբեր երկրներից հայրենադարձվեցին, հաստավեց կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքները։
Դժբախտաբար մեր նոր սերունդը լավածանոթ չէ Սովետական Հայաստանի ձեռքբերումներին և թվում է թե հենց ինքնուրույն են առաջացել դրանք, Մետրոն, ատոմակայանը, Արփա Սևան թունելը, այս բոլոր բնակելի շենքերը, որոնք առանց որևէ գումարի տրվում էր բոլոր ընտանիքներին, մշակութային ու մարզական կենտրոնները և այլն։ Մենք այն կարծիքին ենք, որ մեր նոր սերունդը և ապագա սերունդները պետք է իմանան Սովետական Հայաստանի ձեռքբերումների մասին և մեր պարտքն ենք համարում այս ուղղությամբ ևս աշխատել։ Ազգայնամոլական ու կապիտալիստների շահերը պշտպանող ուժերն, համագործակցելով Եվրոպական ու հատկապես Ամերիկյան իմպերիալիզմի հետ աշխատել են հակասովետական ու հակասոցիալիստական տրամադրություն ու հանրային կարծիք ստեղծել Հայաստանում։ Ինչ որ չափով նրանց հաջողվել է այս քայլը, սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ այս գաղափարախոսթյունը միջազգային բնույթ ունի և միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Աշխարհի գրեթե բոլր երկրներում աշխատում են կոմունիստական, սոցիալիստական, Մարքսիստական ու տարբեր անվանումներով առաջադիմական ձախ քաղաքական ուժեր, որոնցից մոտ քսանը հասել է իշխանության և վարում են իրենց ժողովրդավարական պետության քաղաքականությունը։ Ռուսաստանում է կոմունիստական կուսակցությունը Ռուսաստանի քաղաքական երկրորդ ուժն է ու խորհրդարանում ունի իր մեծ կշիռը։
Հայաստանի Հանրապետության կայացման հիմքը դրվել է 1920 թվականի Նոյեմբերի 29-ին և տրամաբանական է ու իշխանության պարտականությունն է, որ այդ օրը հայտարարել պետական տոնական մի օր։
Մարդկության ապագան արդարությունն է, ժողովրդները ձգտում են քաղաքական ու տնտեսական արդարությանը և այդ արդարությունը չեն գտնում կապիտալիստական համակարգում և անխուսափելիորեն աշխարհը պատկանում է մեծ մասսաների շահերը և իրավունքները պաշտպանող և իրականացնող համակարգին՝ Սոցիալիստական Համակարգին։ Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարցերը ամբողջովին միայն կարող են լուծվել այդ համակարգում և այլ ընտրանք չկա։
Կեցցե Ազատ, Անկախ և Արդար Հայաստանը
Հպարտ ենք Սովետական Հայաստանի ձեռքբերումներով
Բոլորս միասին կերտենք մարդկային արդար համակարգ
Հայ Ձախ Ֆորում, Երևան,
29 Նոյեմբեր, 2021 թ․