ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ՑՈՒՅՑԸ

08 Նոյեմբերի 2021

Հոկտեմբերի 27-ի սպանություններից հետո իշխանությունը գրաված ուժերը տասնյակ տարիների ընթացքում թալանեցին հայ ժողովրդին, Հայաստանի պետական գանձարանը և հայոց բանակը, որի հետևանքվ Հայաստանը տկարացավ շատ առումներով։ Թալանչիները իրենց ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով երկիրը թուլացրին այնպես, որ վերջին 44 օրյա պատերազմի ընթացքում չկարողացավ համապատասխան դիմադրություն ցուցաբերել ու պարտության մատնվեց մեր երկիրը ունենալով իր բոլոր բացասական հետևանքները։ Իհարկե պետք է ընդունել, որ շատ դժվար էր դիմադրելը Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի բոլոր ռազմական ու ոչ ռազմական օժանդակությամբ կռվող Ադրբեջանական ուժերի դեմ, հատկապես լավ չնախատեսված մեծաքանակ անօդաչու սարքերի դեմ։
Նախկին թալանչի իշխանավորները և ռիակցիոն ուժերը 2019 թվականի քաղաքական հեղափոխությունից անմիջապես հետո մինչ օրս իրենց բոլոր ջանքներն են գործադրում ժողովրդի մեծամասնության կողմից վստահություն վայելող իշխանության տապալման ու իրենց թալանած հարստությունները պահպանելու ուղղությամբ։ Դժբախտաբար նրանց բոլոր քայլերը գիտակցաբար թե անգիտակցաբար ծառայում է թշնամու շահերի ուղղությամբ և նպաստում է երկրի անկայունությանը, նոյեմբերի 8-ի հանրավաքը նաև նրանց կողմից փորձ է տեսնելով թե արդյոք կարող են անօրինական ձևով իշխանությունը տապալել ու ոտնահարել օրինական ընտրությունների արդյունքը։
Օր ըստ օրե նրանց թալանը և անօրինական գործերը ավելի շատ է բացահայտվում և գիտակցում են, որ նրանցից շատերը ըստ օրենքի հայտնվելու են ճաղերի ետևում, այդ իսկ պատճառով գնում են ծայրահեղ քայլերի իրենց անօրինական հարստությունը պահպանելու համար՝ «երկիրը փրկելու» պատրվակով։ Հայաստանում և Սփյուռքում նրանց դեմքը արդեն պատռվել է ու բացահայտվել է նրանց ազգին չնպաստող արարքները, այդ իսկ պատճառով և սփյուռքում և Հայաստանում ժողովրդի մեծամասնությունը պաշտպանում է ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Նկատի ունենալով մեր տարածաշրջանի տարբեր կոնֆլիկտները, բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանը և Արցախը այս պարագային կարիք ունի կայունության ու տարբեր բնագավառներում վերականգմանը և հզորացմանը և յուրաքանչյուր դրդում ու անկայունության փորձ որոշ ընդիմադիրների ու թալանչիների կողմից գնահատվելու են ապազգային ու դավաճանական քայլ՝ գիտակցաբար թե անգիտակցաբար։ Պետք է գիտակցենք, որ մեր թշնամիներին ձեռնտու է անկայուն Հայաստան և թալանչիների նման քայլերը առաջին հերթին ուրախացնելու է մեր թշնամիներին։
Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը համախմբվել և միասնաբար հզորացնել Հայաստանը և Արցախը: Պարզ է, որ պետք է համախմբվենք գործող իշխանության շուրջ, որպեսզի նա կարողանա հզոր կերպով առաջ տանի իր ներքին ու միջազգային քաղաքականությունը, ընդիմադիրները պետք է աշխատեն իրենց տարաձայնությունները բարձրացնեն ՀՀ խորհրդարանում և ունեցած զանգվածային մեծամաս լրատվական միջոցներով։
Հայ Ձախ Ֆորումը դատապարտելով յուրաքանչյուր անկայունացնող փորձ, կոչ է անում լինել միասնական ու համախմբված, որպեսզի կարողանանք վեր հանել մեր թերությունները և գտնել ամենախելամիտ ելքերը։
Կեցցե Հայ Ժողովրդի միսնականությունը
Կեցցե Հայ Ժողովուրդը
Հայ Ձախ Ֆորում
7 Նոյեմբերի, 2021 թ․

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ