ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ

29 Մայիսի 2021


Իրանի «Շարղ» օրաթերթ, 26/05/2021 թ․ Դոկտ․ Միր Մեհրդադ Միրսանջարի՝ Գեոպոլոտիկական ու մշակութային գիտահետազոտող և համալսարանի դասախոս։
Ղարաբաղի 44 օրյա պատերազմից դեռ հինգ ամիս չանցած և վերջին օրերս ականատես ենք լինում, թե ինչպես Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները ոտնձգության են ենթարկվում Բաքվի ռազմական ուժերի կողմից, որոնք երեք ու կես կիլոմետր ներխուժել են Սյունիքի մարզ։ Այս գործողությունը, որը հակասում է ճանաչված օրենքներին ու միջազգային իրավունքներին, գնահատվում է ոչ միայն ագրեսիա ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկի նկատմամբ, այլ լուրջ ահազանգ է Իրանի համար, որն ուղղակի սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանն ու ազգային անվտանգությանը։ Իրանը 15 երկրների հետ ընդհանուր սահման ունենալով՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո, համարվում է երրորդ երկիրը այդ կապակցությամբ։ Իրանի ու Հայաստանի սահմանը 45 կիլոմետր է՝ Իրանի ամենակարճ ընդհանուր սահմանը, որը համարվում է ամենաապահովը և ճանաչված է որպես խաղաղության ու բարեկամության սահման։ Հայաստանի Սյունիքի մարզի հետ Իրանի սահմանը միակ սահմանն է, որը Հայաստանին միացնում է Կասպից Ծոցին և Ասիական աշխարհամասին ու Իրանի համար ճանաչվում է որպես մի ալտերնատիվ ելք Թուրքիայի միջոցով Իրանը Եվրոպային միացնելու համար: Իրանի ու Թուրքիայի սահմանից օգտվելը հաճախ կախված է լինում այդ երկու երկրների տատանվող ու անկայուն հարաբերություններից։ Հայաստանի սահմանը նաև համարվում է Իրանը Վրաստանին ու սև ծովին միացնելու միակ և ամենաապահով ճանապարհը, որի փակումը պատճառ կդառնա, որ Թուրքիայի կշիռը և գեոպոլոտիկական դիրքը Կովկասում ամրապնդվի և միևնույն ժամանակ Իրանը մշտապես մի կողմ դրվի Կովկասի անցուդարձերից, սա կհանգեցնի նրան, որ Իրանը միակողմանիորեն ստիպված կլինի կախման մեջ լինի Թուրքիայից ու կենթարկվի Թուրքիայի բոլոր ոչ բանական պահանջներին և անկանխատեսելի կլինի թուրքիայի ընդլայնվելու քաղաքականությունը։
Հինգ ամիս առաջ Բաքվում ռազմական ուժերի շքերթի ժամանակ Էրդողանի Արաքս գետի մասին կարդացած բանաստեղծությունը (Իրանի տարածքի մի մասը թուրքերինը համարելով), ըստ շատ վերլուծաբանների, թուրքիայի կողմից սպառնալիք է համարվում Իրանի ամբողջականության նկատմամբ, որն էլ չնայած հանդիպեց իրանական քաղաքական պաշտոնյաների ռիակցիաներին, սակայն ընդառաջվեց Իրանի հակաիրանական, պանթուրքիստական հետադեմ հոսանքների կողմից ։ Սյունիքի գրավումը կնշանակի Իրանի պատմական Ադրբեջանի շրջափակման ավարտը՝ Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերի միջոցով, որոնք ձգտում են նաև իրենց այս պանթուրքիստական գործողությունը տարբեր տրիբունաների միջոցով արդարացնել։
Բաքվի իշխանության նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 10-ին այդ ռազմական շքերթի իր ելույթում ուղղակի ասաց, որ . «Զանգեզուրը, Սևանա լիճը և Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատմական Ադրբեջանի տարածքներն են եղել»։ Մինչդեռ մինչև 102 տարի առաջ Ադրբեջան կոչվող որևէ երկիր գոյություն չի ունեցել, որ Բաքվի իշխանությունը ցանկանա այդ հիման վրա տարածքային պահանջներ ներկայացնի իր հարևանների նկատմամբ։ Ադրբեջանը,ձեռք դնելով իրանական պատմական Ադրբեջանին, 1918 թվականին Իրանի անարժան Ղաջարիեի պետության անկման ժամանակահատվածում, Արան և Շերվան տարածքներում հռչակեց իր գոյությունը։ Հենց նույն ժամանակ իր «երկրի» համար Ադրբեջան անվանում ընտրելը բողոքարկվեց իրանցիների կողմից՝ հատկապես հայտնի մտավորականներ Մալեք Օլ Շոարայե բահարի և Ալամե Դեհխոդաի կեղմից։ Մի հարց, որ դժբախտաբար շատ քիչ ուշադրության է արժանացել իրանական զանգվածային լրատվամիջոցների, էլիտար խավի ու պատասխանատուների կողմից, այն է, որ Բաքվի դասագրքերում պաշտոնապես ուսուցանվում է, որ գոյություն է ունեցել երևակայական՝ մեծ Սաֆավիների Ադրբեջան, որտեղ ընդգրկված է եղել ներկայիս Իրանը, Աֆղանստանը և Իրաքի մի մասը՝ մինչև Պարսից Ծոցի ափերը: Միաժամանակ պրոպագանդում են թե իբրև Սաֆավիների Իսմաիլ թագավորի խորհրդանիշ դրոշակը, առյուծն ու արևը պատկանում է իրենց ենթադրած Ադրբեջանական Սաֆավիական կասրությանը: Իրանական բոլոր դեմքերին, օրինակ՝ Բաբաք Խորամդինին, Սաֆավիների Իսմաիլ թագավորին, Նադեր շահ Աֆշար թագավորին և այլոց ներկայացնում են ոչ թե իրանցի, այլ՝ բաքվեցի: Ընդհանրապես պատմության մեջ չեն ընդունում Իրան անունով մի երկրի գոյությունը և հերքում են նենգ Թուքմենչայի ու Գոլեստանի պայմանագրերի հետևանքով Իրանից անջատված Բաքվի և Կովկասի 17 քաղաքների փաստը: Նրանք հավակնում են, պնդել, որ ռուսներն ու իրանցիները, ըստ այդ պայմանագրերի, իրենց երևակայած Ադրբեջան երկիրը բաժանել են միմյանց միջև: Այն մոլորությունը, թե իբր Բաքվին է պատկանում Երևանը, հնարավոր է գալիս է հենց այդ երևակայություններից և պատմության բացահայտ աղավաղումից, որը կատարվում է Բաքվի պաշտոնյաների կողմից:
Պետք է զգուշ լինել վերոհիշյալ նկրտումներից և Թուրքիայի ու Բաքվի պետությունների զարգացող պրոպագանդից, ազգային ու ցեղային դրդումներից և սպասել, որ Ղարաբաղի ու Սյունիքի գրավելուց հետո հաջորդ քայլը կլինի Իրանի ամբողջականության ու Իրանի Ադրբեջանի ու Թավրիզի հանդեպ հավակնությունների ներկայացումը, որի մասին Թուրքիան զանգվածային լրատվամիջոցներով բացահայտորեն մթնոլորտ է ստեղծում և նույնիսկ իրենց թուրքական սերիալներում պատմական դեմքերի լեզվով Թուրքիայի հույսերն ու նկրտումներն է հայտնում: Իսկ Ղարաբաղի վերջին պատերազմում Ալիևի ռազմական հագուստով ներկայությունը սահմանային կամրջի մոտ՝ կարող է համարվել սպառնացող մի փաստ Իրանի ամբողջականության դեմ:
Սյունիքի գրավումը Իրանի համար կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝ Իրանի և Հայաստանի ցամաքային ճանապարհի անջատում, Խանգարումներ կամ անկարգություններ առաջացնելը Իրանի գազի, էներգիայի արտահանման ուղղություններում և դրանց արտահանման դադարումից հետո հսկայական վնասների պարտադրմամբ, Բաքվի Կասպից Ծոցի, Նախիջևանի ու Թուքմենեստանի գազի ու նավթի խողովակաշարերի ուղղակի միացումը Թուրքիային:
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաներն ու պատասխանատոները պետք է Իրանի առաջնորդի խոսքերին մեծ ուշադրություն դարձնեն, որում ասվում է, որ . «Սահմանների անփոփոխությունը հիմք է մեզ համար և դեմ ենք որևէ միջազգային սահմանների փոփոխությանը՝ հատկապես Կովկասյան երկրներում» և ըստ սրա դատապարտված է Սյունիքի գրավումը և սահմանների փոփոխությունն ու Հայաստանի հետ Իրանի սահմանային մարզի ոչնչացումը:
Իլհամ Ալիևի վերջին օրերի խոսքերը շատ վտանգավոր են, որում բացահայտորեն ու պաշտոնապես խոսում է Սյունիքի գրավման մասին և շեշտում, որ . «Անկախ նրանից, որ այս ծրագիրը մեր որոշ հարևանների համար (նպատակը Իրանն է) հաճելի չէ, սակայն մենք քայլ առ քայլ կիրագործենք»: Իրանը իր ազգային շահերից ելնելով պետք է ուշադրություն դարձնի Իրանի առաջնորդի խոսքերին՝ Կովկասում բախումների վերաբերյալ, որում շեշտվում է, որ . «Միջազգային սահմանների նկատմամբ չպետք է ոտնձգություններ տեղի ունենան և ոտնձգողները իրավունք չունեն մեր սահմաններին մոտենան, իսկ եթե մոտենան՝ մենք վստահորեն կարձագանքենք»:
Անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շուտ Հայաստանի հետ կնքել ռազմական պայմանագիր, որպեսզի Իրանի ռազմական ուժերը կարողանան տեղակայվել Սյունիքում և Հայաստանի ռազմական ուժերի կողքին կարողանան ապահովել ու պահպանել Կովկասի, Սև ծովի և Եվրոպայի հետ Իրանի միացման միակ խաչմերուկը և չեզոքացնել ու վերացնել Բաքվի պետության կողմից ռազմական գրավման ու սահմանների փոփոխության վտանգը:

Թարգմանությունը՝ Հայ Ձախ Ֆորումի

آخرین خبر | اشغال سیونیک محکوم و مردود است (akharinkhabar.ir)

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ