Շատ ծանր տարի ենք ունեցել ու դժվարանում ենք Մարտի 8-ը շնորհավորելու և ուրախանալու համար: Այս տարի կանայք այնպիսի պայմաներում են հիշում իրենց համերաշխության օրը՝ Մարտի 8-ը, որը միջազգային մասշտաբով մի կողմից համաճարակը խլել է միլիոնավոր մարդկանց կյանքը և դեռ կյանք է խլում և մյուս կողմից հայ կանայք ունեցել են ծանր կորուստներ վերջին պատերազմում :
Կանայք այնպիսի մի աշխարհում են տոնում իրենց տոնը, որտեղ կապիտալիստական համակարգում առաջացած կառուցվածքային ճգնաժամը դեռ ավելացնում է աղքատների թիվը կանանց ճամբարում: Միայն արդար սոցիալիստական համակարգում հնարավոր կլինի կանաց և տղամարդկանց իսկական հավասարություն հաստատել:
Այս ծանր պայմաններում աշխարհի առաջադեմ կանայք հավատալով իրենց հաղթանակին պայքարում են ամենրուեք:
Այսօր Հայաստանում կանայք այնպիսի պայմաներում են նշում Մարտի 8-ը, որտեղ համաշխարհային կանանց խնդիրներից բացի, կրում են թրքա-ադերբեջանական պարտադրված պատերազմի հետևանքով, իրենց հազարավոր զոհվածների, հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զավակների, ամուսիների ու հարազատների ցավը:
Հայ Ձախ Ֆորումը իր ցավակցությունն է հայտնում զավակ և ամուսին կորցրած մայրերին ու այրի կանանց, ու ցանկանում է համբերություն: Բացի պատերազմի հետևանքով ստեղծված բազմաթիվ խնդիրներից, ցավոք Հայաստանում Հայ կանայք ինչպես նախկին ռեժիմի ժամանակ, այնպես էլ ներկա իշխանությունների օրոք իրենց խնդիրների մեծ մասը մնում են չլուծված:
2018-թվի ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխության հիմնասյունն եղել են հայ կանայք ու երիտասարդ աղջիկները: Կանանց պայքարը անուրանալի է հասարակության զարգացման գործում:
Հայ ձախ ֆորումը կոչ է անում հայ աշխատաավոր կանանց շարունակել իրենց պայքարը հակահեղափոխական նախկին թալանչիների ու այսպես կոչված 17 հետադեմ կուսակցությունների դեմ: Մենք հավատացած ենք որ տնտեսական հեղափոխության հաջողության դեպքում հնարավոր կլինի միայն մասամբ լուծել կանանց խնդիրները: Վստահաբար ձեր պայքարի շնորհիվ կարող էք նվաճել ձեզանից խլված իրավունքները թե՛ աշխատատեղերում հավասար աշխատավարձի և թե՛ հասարակությունում կանանց իրավունքները ձեռք բերելու համար:
Պիտի արձանագրել, որ անկախությունից հետո հայ կանայք անդադար պայքարել ու պայքարում են իրենց իրավունքների համար՝ հատկապես տնտեսական բնագավառում: Նրանք դեռ շատ գործ ունեն կատարելու աշխատավորական ու աշխատավարձ ստացողների անկախ արհմիությունների ստեղծման ու հզորացման գործում, քանի որ գործատուները հաճախ խոչընդոտներ են ստեղծում այդ ուղղությամբ և դժբախտաբար իշխանությունը անկախ արհմիությունների գոյացման գաղափարախոսություն չունի իր էության պատճառով:
Կեցցե Հայ կանանց պայքարը արդար հասարակություն ստեղծելու ուղղությամբ:
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 8 Մարտի, 2021 թ