Սովորենք անցյալի անհաջողություններից և նոր տարում կերտենք նոր հաջողություններ

30 Դեկտեմբերի 2020

2020 թվականը հայ ժողովուրդի համար եղավ ողբերգության տարի, հայ ժողովուրդի դարավոր թշնամու՝ Թուրքիայի և համաշխարհային իմպերիալիզմի ծրագրումով և Ադրբեջանի միջոցով հարձակման ենթարկվեց Արցախը: Արցախին պարտադրված պատերազմում նահատակվեցին և վիրավորվեցին հազարավոր հայորդիներ: Պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը ունեցավ տարածքային ու տնտեսական հսկայական կորուստներ:
Հայ Ձախ Ֆորումը համբերություն է ցանկանում նահատակների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում պատերազմում վիրավորներին:
Մենք հավատացած ենք, որ ապագայում միայն համայն հայության միասնական պայքարով հնարավոր կդառնա Հայաստանի տնտեսության զարգացումը, արդարաության հաստատումը և Հայոց բանակի հզորացումը:
Սիրելի հայ ժողովուրդ՝
Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը միասնաբար պայքարել հանուն հզոր Հայաստանի: Ապագան սկսում է նոր տարուց: Հուսանք նոր տարին լինի հաջողության տարի
Շնորհավոր լինի բոլորիս Նոր տարին:

Հայ Ձախ Ֆորում, 30 Դեկտեմբերի 2020 թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ