Եթե կառավարությունը չսթափվի, տնտեսությունը կարող է հասնել ծայրահեղ վիճակի

07 Դեկտեմբերի 2020

Covid, հետո պատերազմ․․․ Մեր տնտեսությունն ի՞նչ վիճակում է՝ ծա՞նր, թե՞ ծայրահեղ ծանր․ «Առաջին լրատվական»-ի հարցին տնտեսագետ Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Ես կհամարեի ոչ թե ծանր կամ ծայրահեղ, այլ դժվարին։ Այսինքն՝ ես դեռևս մեղմ իրավիճակ եմ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող հայտնվել ծանր կամ ծայրահեղ ծանր իրավիճակներում։ Այս պահին դժվարին է, որովհետև դժվարությունները, հատկապես կորոնավիրուսի, այնուհետև պատերազմական իրավիճակի հետ կապված, տեղի ունեցան այն պատճառով, որ բազմաթիվ աշխատողներ հիվանդացան, չկարողացան ապահովել տնտեսական գործունեության ռիթմը ձեռնարկություններում, ինչպես նաև աշխատողների մի մասը մասնակցեց զորահավաքներին, որպես կամավորներ մասնակցեցին պատերազմին և այդ մարդկանց մի մասը վիրավորվել կամ զոհվել է։

 

Այսօր մենք ունենք աշխատուժի որոշակի դեֆիցիտ, գումարած նոր դեֆիցիտային պրոբլեմներ։ Եթե մենք միշտ ասել ենք, որ կրթական համակարգը չի հասցնում ապահովել աշխատաշուկայի պահանջները, չի ապահովում այնպիսի մասնագետներ, որոնց պահանջը շուկայում կա, հիմա դրան գումարվեց նաև այն, որ մարդը ֆիզիկապես բացակայում է, կամ նվազել է մարդկանց թվաքանակը հիվանդությունների, վիրավորների և զոհերի հետևանքով։ Ի փառս պետք է ասեմ, որ բիզնեսը թե՛ կորոնավիրուսի և թե՛ պատերազմի ժամանակ կարողացավ ինքնակազմակերպվել։ Այսինքն՝ փոքր թվով մարդիկ կարողացան գիտակցաբար իրենց վրա վերցնել այն ծանր աշխատանքը, որը նախկինում անում էին ավելի մեծ թվով աշխատողներով։ Ինչ վերաբերվում է ժողովրդի տրամադրությանը, ապա այն ունի մի քանի ենթապատճառներ։ Դրանցից մեկը, բնականաբար, ֆինանսների առկայությունն է, որը կորոնավիրուսի շրջանում նվազել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ