«Որևէ կասկած և տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար: Ես հասկանում եմ նաև և ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ, սուր ձևակերպումով, մեր ժողովրդի դատի առաջ: Բայց որպեսզի դատավորը՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին»,- առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուստի նա կարևորեց արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել. «Մեզանից առաջ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ»: