Հայտարարություն

28 Սեպտեմբերի 2020

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը մեր երկրի ու ժողովրդի համար այս վճռորոշ պահին հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և իր զորակցությունն է հայտնում Արցախի հերոսական ժողովրդին ու մարտունակ պաշտպանական բանակին՝ իր ազատության ու անկախության համար մղվող պայքարում։
Միաժամանակ դիմում ենք մեր գաղափարակից միջազգային ուժերին՝ իրենց ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ինքնորոշված ժողովրդի արդարացի պայքարին։
Ադրբեջանի ռազմական հերթական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը։
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական իշխանությունները << մոռացել են>> , որ աշխարհի ավելի քան 90 երկրներ վաղուց են թոթափել իրենց պարտադրված գաղութային լուծը և տնօրինում են սեփական ճակատագիրը՝ ամրագրված միջազգային իրավունքի նորմերով։
Մեր ժողովրդի պայքարն արդարացի է և հաղթանակն՝ անխուսափելի։
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական
կուսակցության նախագահ Վ․ Սաֆարյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ