Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիությունը

12 Օգոստոսի 2018

Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիությունը: Նախագահ է ընտրվել լրագրող և հրապարակախոս Լևոն Սարդարյանը: Միությունն զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ: Առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն, ինչից հետո արհմիությունը կակսի լիարժեք գործել: Լևոն Սարդարյանը ակնկալում է, որ լրագրողները գործուն մասնակցություն կունենան արհմիության կայացմանը՝ վստահություն հայտնելով, որ այս կառույցը՝ գործակցելով լրագրողական այլ կառույցների հետ, ի զորու կլինի գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք կան լրատվական դաշտում և կկարողանա օգնել լրագրողներին՝ իրացնելու իրենց մասնագիտական շահերն ու իրավունքները:

Աղբյուրը՝ http://kentron.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ