Գազի գինը ԵԱՏՄ-ում պետք է համահունչ լինի, իսկ ներքին գինը Հայաստանում՝ վերանայվի

18 Հունիսի 2018

Նախօրեին ռուսական RT-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,պատասխանելով Հայաստան մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ հարցին, նշել էր, որ Հայաստանը սահմանին էժան ռուսական գազ է ստանումբայց սահմանից մինչև սպառողին հասնելը գազի սակագինը կրկնակի թանկանում է։ Նա ասել էրոր գազի սակագինը ներհայաստանյան հարց է և ինքը մտադիր է զբաղվել դրանով։

Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանի հետ

-Պարո՛ն Սաֆարյանհամաձա՞յն եք վարչապետի այս հայտարարության հետ և ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը։

-Նախ, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, միասնական տնտեսական տարածք ենք ստեղծել, և այդ տարածքում պետք է էներգոկիրների սակագները լինեն համարժեք ու միանման, որ մեզ մոտ թողարկված ապրանքը, որի ինքնարժեքի 50 տոկոսից  ավելին կազմում են էներգոկիրները, մրցունակ լինի։ Հիմա եթե Ռոսաստանում գազի գինն ու էներգոկիրների գինն անհամեմատ ցածր է, քան Հայաստանում, բնական  է, որ մեր արդյունաբերական ապրանքն այնտեղ չի կարող իրացվել։ Սա արդեն ԵԱՏՄ-ի գաղափարախոսությանն է հակասում, միասնական տնտեսական տարածք ունենալու և այդ տարածքում ապրանքերի, ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը մի տեսակ ստվերվում է, և դրա համար պետք է ԵԱՏՄ-ի կոլեգիան այնպիսի նորմատիվներ մշակի,  որ այդ տարածում միատեսակ լինեն էներգեկիրների գները։

-Բայց դա ձեռնտո՞ւ է արդյոք Ռուսաստանին։

-Այդ դեպքում ինչո՞ւ ենք ԵԱՏՄ ստեղծել։ Միության գաղափարախոսությունը պետք է նյութականացվի այս քաղաքականությամբ։

- ՌԴ-ից մատակարարվող գազի սակագինը պե՞տք է համարել միայն ներհայաստանյան հարց և այդ տեսանկյունից մոտենալ խնդրին։

Ռուսաստանից մենք գազը գնում ենք 150 դոլարով, և, բնականաբար, դրա վրա գումարվում են ծախսերը։ Գազի գինը պետք է լինի վերադիր ծախսերին համահունչ, և այստեղ պետք է գազի գինն իջնի մեր ներքին ռեսուրսերի ճշգրտման հաշվին, որովհետև չի կարող  պատահել, որ մենք 150 դոլարով գազը ստանանք և 290-ով վաճառենք, սա աբսուրդ է։ Մենք այդ մասին շատ ենք խոսել, որ գինը պետք է լինի օպտիմալ, բայց այն, որ ՌԴ-ի հետ պետք է 150 դոլարը պահպանել, շատ կարևոր է, որովհետև այնտեղի ներքին գինն էլ գրեթե այդքան է։ Շնորհիվ նրա, որ մեր աշխատուժը ի տարբերություն Ռուսաստնի ավեի էժան է, մենք կարող ենք դեռ մեր ապրանքերը մրցունակ դարձնել։

-Այս օրերին հայկական պատվիրակությունը Իրանում էր՝ կրկին գազի խնդրով։ Դուք ինչպե՞ս եք տեսնում Իրանից գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հնարավորությունը։

- Իհարկե ճիշտ կլինի դիվերսիֆիկացիա ունենալ։ Մենք Իրանի հետ ունենք գազի մատակարարման ծրագիր, և դա մինչև 2028 թվականը գործելու է։ Մենք Իրանից  ստանում ենք տարեկան 400-450 մլն խմ գազ և դրա դիմաց փոխհատուցում ենք էլեկտրաէներգիայով՝ մեկ խմ-ի դիմաց 3կվտ/ժ էլեկետրաէներգիա։ Ժամանակին խոսվում էր, որ իրանական կողմը ցանկանում է ավելի շատ հոսանք գնել Հայաստանից, դրա համար պայմանավորվածություն կար Մեղրու ՀԷԿ-ը կառուցել և այլն։

Նշեմ, որ իրանական գազը շատ կարևոր է մեզ համար հատկապես Նաիրիտ գործարանը  վերագործարկելու համար, որովհետև իրանական գազի մեջ 85 տոկոսն է մեթան գազը, մնացածը հոմոգեներն են, որը տոխնիկապես ավելի նպաստավոր է կաուչուկի արտադրության մեջ գազը օգտագործելու համար՝ որպես հումք, իսկ օրինակ ռուսական գազի մեջ 92 տոկոս է մեթանի պարունակությունը։ 

Բայց ինչ վերաբերում է նրան, որ ռուսական գազը փոխարինվի իրանականով, ես ճիշտ չեմ համարում։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և պետք է պահպանել այն իրողությունները, որոնք կան։ Իրանի հետ պետք է աշխատել բարտերային հիմունքով և պետք չի հրաժարվել ռուսական գազից։

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ