Հայաստանում սոցիալիզմի անհաջողությունից հետո, եկած կուսակցությունների մեծ մասը առաջ քաշեցին ու սկսեցին ստեղծել ըստ իրենց հասկացողության ու մակարդակի կապիտալիստական մի համակարգ, որտեղ մարդուն իրավունք է տրվում կուտակել մեծ կապիտալ ու շահագործել իր համաերկրացիներին: Նրանք իրենց կապիտալի պահպանման ու անվտանգության ապահովության համար պետք է ունենան նաև իշխանություն: Օրինակները շատ են, ովքեր անօրինական ճանապարհով հարստացել են: Մի շարք մարդիկ էլ կապիտալ կուտակելու ամենահեշտ ճանապարհը իշխանության կամ որևէ պետական պաշտոնի հասնելը գտան, որով կարողացան մեծ կապիտալներ կուտակել, նման մարդիկ նաև այդ կապիտալը շատացնելու, կամ ապահով պահելու նպատակով երբեք չեն հրաժարվում իշխանություն ունենալուց և ամեն կերպ աշխատում են ազդեցիկ լինել, դրա վառ օրինակն է Ռոբերտ Քոչարյանը և նման մարդիկ:
Հայ կապիտալիստները դաս վերցնելով միջազգային կապիտալիստական ու նեոլիբերալիստական փորձը, ջանում են, որ մեր ժողովրդի միտքն էլ այնպես ձևավորեն, որ կարծես աշխարհը հենց այդպես պիտի լինի՝ փոքրաթիվ հարուստներ ու բազմաքանակ աղքատներ: Այս գործում նրանց օգնության է գալիս նաև կրոնը և հոգևորականները, ընդ որում «տերն ու ծառան» ընդունված հասկացողություն է և ազգային զգացմունքները, որոնք հաճախ չարաշահվում են հանուն հայ կապիտալիստների շահերի:
Հակասովետական ինստիտուտները միլիարդավոր դոլարներ ծախսեցին ու կարողացան աշխարհի տարբեր ժողովուրդների մեջ սերմանել հակասոցիալիստական տրամադրություն, սրան նպաստեցին նաև անցյալի հատկապես Սովետական Միության կումունիստական կուսակցությունների բազմաթիվ սխալերը:
Հիմա մեզանից յուրաքանչյուրը որպես Հայաստանի բնակիչ այս հարցի առաջ է կանգնած՝ թէ ինչպիսի տնտեսական և քաղաքական համակարգ պետք է ընտրել մեր ապագայի համար, որպեսզի մարդավարի ապրել:
500 տարի կյանք ունեցող կապիտալիստական համակարգի դիմաց գոյություն ունի դեմոկրատիկ մի համակարգ, որը մարդկանց միջև հավասարության ձգտող համակարգ է: Այս երկու համակարգերի մեջ բարդ պայքար է ընթանում: Մենք բոլոր հայաստանցիներս պետք է հիշենք, որ մեր առաջին խնդիրը մեր գոյատևումն է ֆիզիկապես, մեզ անհրաժեշտ է բավարար ուտելիք, մի տանիք, որի տակ լինի ապրել և աշխատանք, որով կարողանալ բավարարել երեխաների ու ընտանիքի մինիմոմ կյանքի պահանջները: Կապիտալիստները երբեք չեն կարող մեզ համար ապահովել այդ պահանջները, որովհետև դրանք հակասում են իրենց շահերին:
Վստահ ենք, որ աստիճանաբար աշխատավոր և միջին դասակարգի խավերը կգիտակցեն այս իրականությունը: Հայ կապիտալիստները աշխատում են հայերին միշտ աղքատիկ վիճակում պահել, որովհետև համոզված են, որ աղքատ ժողովրդին ավելի հեշտ կլինի հսկել, քանզի աղքատ ժողովուրդը ամեն գնով ձգտում է մի կտոր հացի և չի կարող ուսումնասիրել, կարդալ ու գիտակցել նման հարցեր: Այստեղ մեծ պարտականություն ունեն նյութապես ինչ որ չափով բավարարված ուսանողները, երիտասարդությունը և մտավորականությունը, որպեսզի իր ուսումնասիրություններով ու կարդալով ըմբռնի իրականությունը և օգնի իր ազգի աշխատավորներին գիտակցելու իր շահերը:
Ուրեմն եթե ուզում ենք հայ ազգը ապրի նորմալ, պետք է փոխենք իշխող տնտեսական համակարգը, դրա համար պետք է հզորացնենք սոցիալիստական տնտեսական համակարգը ընդունող քաղաքական ուժերին: Ներկայիս հայ սոցիալիստների մեծ մասը համոզված են, որ արդար սոցիալիստական տնտեսական համարգ պետք է ստեղծել, որտեղ քաղաքական համակարգը կլինի դեմոկրատիան և ոչ թէ տոտալիտար միկուսակցական մի համակարգ: Այս հասարակ իրողությունը պետք է հասցնել ժողովրդին ու դա մի քանի ամսվա ու տարվա գործ չէ, անընդմեջ ու կազմակերպված աշխատանք է պահաջում:
Վարդան Ղազարյան