Հատված ՀՀՇ 8-րդ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, 1996թ.
Լեռնային Ղարաբաղի ցանկացած լուծման դեպքում անգամ ոչ մի միջնորդ, ոչ մի ԵԱՀԿ, ոչ մի ՄԱԿ, ոչ ոք ինձ չի կարող հավատացնել, համոզել որ երբևէ Ադրբեջանը կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Ամեն վայրկյան Լեռնային Ղարաբաղի գլխին կախված է լինելու ցեղասպանության վտանգը:
Տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը չպետք է վերածվի որևէ ժողովրդի բռնի տիրապետության հաստատմանը մի այլ ժողովրդի վրա: Մենք նման սկզբունքի, նման պարտադրանքի երբեք չենք համաձայնի: