Վերոհիշյալ ժողովում ժողովրդական հերոսի զայրույթը սթափեցրել է ռուս զինվորներին զինաթափողների ու սպանողների օրինակին հետեւելու կողմնակիցներին եւ նրանք հարկադրված հրաժարվել են իրենց մտադրությունից: Եվ, եթե դաշնակցությունը երբեւէ փոքր-ինչ ապաշխարելու մտադրություն ունենա, ապա, թեկուզ եւ ուշացումով, Ժողովրդական հերոս Անդրանիկին երախտագետ պետք է լինի, որն իր վճռական դիրքորոշու- մով դաշնակցությանը թույլ չի տվել ռուս զինվորներին զինաթափ անե- լու գործում վրաց մենշեւիկների եւ ադրբեջանական մուսավաթականների զազրելի օրինակին հետեւելու եւ իր պատմության էջերը եւս մի սեւ փաս- տով պակասեցնելու համար։ 1917 թ. դեկտեմբերի 17-ին Ստ. Շահումյանը զգուշացնում էր. «Ըստ ազգությունների առանձնանալու եւ ինքնորոշվելու ձգտումը, ազգային տարածքները սահմանագծելու փորձերը, սեփական ազգային զորագն- դերի ստեղծելը,- այս բոլորը կատարվում է սրվող դասակարգային պայ- քարի մթնոլորտում եւ Կովկասում գտնվող կեսմիլիոնանոց ռուս բանակի ներկայությամբ, որը իր հայրենիքից կտրված երեք տարի պատերազմ է մղել հենց այդ ազգությունների շահերը պաշտպանելով: Ռուս զինվորնե- րին առանձնապես շատ է վրդովեցնում այն հանգամանքը, որ ազգային զորամասերը ռուս զինվորների հաշվին են զինվում ու զգեստավորվում։ Հաճախ գնդեր են զինաթափ արվում տեղն ու տեղը ազգային նոր զորա- մասերը զինելու համար»: «Կովկասյան նացիոնալիզմի ամենացավալի հետեւանքը,- մատնան- շում էր Ստ. Շահումյանը,- ռազմաճակատի կազմալուծումն է։ Բնական է, որ քանի դեռ հաշտություն չի կնքվել, զորքերը պետք է պաշտպանեն ռազմաճակատը, սակայն կովկասյան նացիոնալիստների ստեղծած մթնոլորտում կա՞ն արդյոք ուժեր, որոնք կարողանային ռուս զորամա- սերին իրենց դիրքերում պահել... Մենք մատնանշում ենք նրանց քաղաքականության անխուսափելի հետեւանքները եւ, երբ մեր մատնանշումներն արդարանում են, նրանք ուզում են մեր վրա գցել մեղքը։ Բանակին գրգռում եւ ռազմաճակատից շարժում են ոչ թե մեր «ագիտացիան», ոչ թե մեր խոսքերը ձեր նացիր- նալիզմի մասին, այլ ձեր նացիոնալիստական գործերը» (Ստ. Շահում- յան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 57-59): 1917թ. դեկտեմբերի 20-ին «Կովկասյան բանակի ետ քաշվելու ան թիվ» հոդվածում Ստ. Շահումյանը գրում էր. «Ռուսական զորքերի անակնկալ ետ քաշվելը չափազանց ծանր դրություն է ստեղծում Թուր- քահայաստանում: Մենք արդեն գիտենք այս անիծյալ պատերազմի ժա մանակ հայերի կրած հարյուր հազարավոր զոհերի մասին։ Հավանորեն, դրանցից պակաս թվով խաղաղ քրդեր ու թուրքեր չեն ոչնչացել ռազ մական գործողություններից, սովից ու ցրտից: Ռուսական զորքերի ետ քաշվելու լուրն առաջ կբերի հարազատ վայրերից փախած, մի կողմից` թուրքերի ու քրդերի, մյուս կողմից` հայերի շարժում։ Իմանալով իրերի դրությունն այդ դժբախտ երկրում, մենք պետք է հավատացած լինենք, որ այնտեղ մի նոր դժոխք է ստեղծվում, անմեղ խաղաղ բնակչության արյան նոր գետեր են հոսելու: Մեր հեղափոխական բանակը չի կարող անտարբեր մնալ դեպի այդ բնակչության բախտը»: «Մեր բանակը,- այնուհետեւ ընդգծում էր Ստ. Շահումյանը,- չպետք է ենթարկվի նացիոնալիստների պրովոկացիային։ Մեր գիտակից ընկեր զինվորները պետք է բացատրեն զորքին, որ ժողովրդական մասսանե- րը, որ գյուղացիական չքավորությունը, որին նրանք տեսնում են իրենց շուրջը, մեղք չունեն Անդրկովկասյան կոմիսարիատի պարագլուխնե- րի դավաճանության մեջ... Մեր գիտակից ընկերները պետք է զորքի մի մասին պահեն ռազմաճակատում, ինչպես այդ բնակչության շահերից ելնելով, այնպես էլ պետական նկատառումներով եւ սեփական օգուտի նկատառումներով» (Ստ. Շահումյան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 61-62)։ Ես մտածված եմ Կովկասյան ռազմաճակատի մերկացման խնդրի վերաբերյալ այսքան մեջբերում կատարում Ստ. Շահումյանից։ Թող ըն- թերցողն ինքը խորհի, որքանով են ճշմարիտ այն պնդումները, թե Սո- վետական Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված էր մեր- կացնել Կովկասյան ռազմաճակատը: Չէ՞ որ ինքը՝ Շահումյանն այդ կառավարության ներկայացուցիչն էր արտակարգ լիազորություններով։ Եվ նա չէր կարող գործել հակառակ կենտրոնական կառավարության: Ինքը` Սովետական Ռուսաստանի ղեկավար Լենինը, 1918 թ. փետր- վարի 23-ին Կենտգործկոմի նիստում ունեցած զեկուցման մեջ, նկատի ունենալով Կովկասյան ռազմաճակատը, ասել է հետեւյալը. «Այն ամենը, ինչ որ հնարավոր էր անել, այդ չլսված, անչափ հոգնած բանակը պա- հելու համար, այն ամենը, ինչ որ հնարավոր էր անել նրան ավելի ուժեղ դարձնելու համար, արվեց...Վերջին ամսվա ընթացքում բանակի վերա- բերմամբ մենք ասում էինք այն ամենը, ինչ որ կարելի էր անել եւ անում էինք այն ամենը, ինչ որ հնարավոր էր դրությունը թեթեւացնելու համար,- իրականությունը մեզ ցույց տվեց, որ երեք տարվա պատերազմից հետո մեր բանակը ոչ մի դեպքում չի կարող եւ չի ուզում պատերազմել» (Վ. Ի. Լենին, ԵԼԺ, հ 35, էջ 447)։ Վերջապես մի կարեւոր իրողության մասին, որին մինչեւ օրս քիչ ու- շադրություն է դարձվել: Անտանտի պետությունները մեծապես շահագրգռված էին Կովկաս- յան ռազմաճակատից ռուսական զորքի հեռացմամբ: Անգլիայի ներ- կայացուցիչ գեներալ Շորոմը, Ֆրանսիայի ներկայացուցիչ գնդապետ Շարդինեն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սմիթն ամեն ինչ անում էին ռուսական զորքերի հեռացումն իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Շատ փաստերից բերեմ միայն ԱՄՆ-ի հյուպատոս Վիլսբեյ Սմի- թի 1917 թ. դեկտեմբերի 18-ի նամակն ուղղված ՕԶԱԿՈՄ-ի նախագահ Խառլամովին։ Սմիթը, նախ խոստանում էր, որ դաշնակիցները շուտով «մեծ օգնություն ցույց կտան Անդրկովկասի ֆեդերատիվ կառավարութ- յանը» եւ ապա տալիս է հետեւյալ հանձնարարությունը. 1. «Կապի մեջ մտնել Կուբանի եւ Թերեքի պետությունների հետ: 2. Կովկասյան բանակի տրամադրության տակ դնել կազակային ջո- կատներ, որոնք հայկական եւ վրացական զորամասերի հետ միասին պաշտպանության գիծ կկազմեն ռազմաճակատի եւ Թիֆլիսի միջեւ ընկած երկաթուղու տարբեր կետերում, ռազմաճակատից վերադարձող եւ ներքին կարգի համար վտանգավոր զորամասերը զինաթափելու նպա- տակով» (BHeHble OTHOLLGHA B 1918 r., T. 2, crp. 607): Փաստորեն վտանգավոր զորամասերի զինաթափումը կատարվում էր Անտանտի հանձնարարությամբ։ Հեռացող ռուսական զորամասերի զինաթափումը, ինչպես տեղի ունեցավ 1918 թ. հունվարին Շամխորի կայարանում, ուղեկցվել է ռուս զինվորների սպանությամբ։ Այդ կերպ խորանում էր թշնամանքն ու ատելությունը ռուսների եւ Անդրկովկասի Ժողովուրդների միջեւ: Ավելացնեմ, որ վերը նշված Ալեքսանդրապոլում տեղի ունեցած դաշնակցության ղեկավարների ժողովը գումարվել է Անտանտի ներկա- յացուցիչների հանձնարարությունը կատարելու նպատակով, որը, ինչ- պես նշվել է, ձախողվել է Անդրանիկի վճռականության շնորհիվ: Բայց դա բոլորը չէր։ Կար եւս երկու կարեւոր հանգամանք: Առաջին. Նորաստեղծ Սովետական Ռուսաստանի դեմ Հյուսիսային Կովկասում Անտանտի աջակցությամբ ձեւավորվում էին զինված ջոկատ- ներ, որոնց համալրումը նախատեսված էր կատարել Կովկասյան ռազ- մաճակատից վերադարձող զինվորներով: Տուն վերադարձող զինվորների մեծ մասն անտեղյակ էր երկրում կառ տարվող քաղաքական փոփոխություններից։ Միաժամանակ Հյուսիսա յին Կովկասում ձեւավորված նոր ռազմաճակատի պատճառով փակվել էին կենտրոնական Ռուսաստան տանող ճանապարհները։ Տուն վերա դարձող զինվորները հայտնվել են երկընտրանքի առջեւ՝ մնա՞լ Հյուսի- սային Կովկասում, թե՞ ետ վերադառնալ Անդրկովկաս: Սմիթը՝ վերոհիշյալ նամակում Խառլամովին հանձնարարում էր ի մագործակցել Կուբանի եւ Թերեքի կառավարությունների հետ եւ փակել Անդրկովկաս վերադառնալու ցանկություն ունեցող զինվորների ճանա- պարհը։ Կովկասյան ռազմաճակատից վերադարձող զինվորների մեծ մասը համալրել են այդ ժամանակ Հյուսիսային Կովկասում ձեւավորվող Կալե- դինի, Կրասնովի եւ Դենիկինի բանակները եւ դարձել են քաղաքացիական պատերազմի մասնակից։ Ավելին, Անտանտի տերություններն այնքան էին շտապում, որ նույ- նիսկ իրենց նավերը տրամադրել են ռուսական զորքերը Տրապիզոնից Ղրիմի թերակղզի տեղափոխելու եւ այնտեղ գտնվող հակասովետական ուժերը համալրելու համար։ Շարունակելի․․․