Մտահոգված հայ բնակչության ճակատագրով, Շահումյանը նշում էր, որ բեկական հակահեղափոխությունը զենքը ցած չի դնի, քանի որ ստանում է Ժորդանիայի, Գեգեչկորիի, Չխենկելիի պաշտպանությունը եւ զայրույթ հայտնում այն բանի համար, որ վերջիններիս «հանցավոր խաղը բողոքի ու պայքարի չի հանդիպում անգամ «Դաշնակցություն» կուսակցության կողմից, որի ներկայացուցիչներն Անդրկովկասյան կո- միսարիատում նիստեր են ունենում։ Չէ՞ որ այդ հակահեղափոխական վրացական-մահմեդական ազնվականական բլոկին զոհ է գնալու ապս- տամբ մահմեդական գյուղացիության հետ միասին նախ եւ առաջ հայ գյուղացիությունը» (Ստ. Շահումյան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 117): 1918 թ. փետրվարի 6-ին Շահումյանը Սովետական Ռուսաստանի Ժողկոմսովետի անունից վճռական բողոք է հայտնում կատարված հան- ցագործության դեմ եւ նկատի ունենալով, որ ռուս զինվորներից խլված զենքով զինվում են մահմեդական բանդաները, զինվորներին կոչ էր անում «ոչ մի դեպքում զենքը չհանձնել բռանացողներին» (Ստ. Շա- հումյան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 132-133): Շահումյանի զայրույթը, իհարկե, տեղին էր։ Բայց ամբողջ ցավն էլ նրանումն էր, որ կոմիսարիատում նիստերի նստած դաշնակցության ներկայացուցիչները շատ լավ գիտակցում էին, որ, ի վերջո, ռուսական զորքից խլված զենքը մուսավաթականներն օգտագործելու էին հայ ժո- ղովրդի դեմ, սակայն հայեցողական վերաբերմունքից այն կողմ չանցան: Ահա մեկ-երկու վկայություն։ Ս. Վրացյան. «...Զինաթափում չէր այդ (նկատի ունի Շամխորը-Վ.Պ.), այլ զինվորների թալան։ Դժբախտ ու տանջուած, իրենց տան կարօտը քաշող մարդկանցից խլում էին ամեն ինչ, անգամ կօշիկները։ Եւ հենց տեղն ու տեղը ծախում էին։ Աւազա- կախմբերը ծախում էին զենքերը։ Ինչ որ գարշելի բան էր տեղի ունե- նում»: Ավետիս Ահարոնյան. «Մենք՝ հայերս թաթարներու կողմէ ռուսներու դէմ գործուած այս արարքները եւ բռնութիւնները կը նկատենք իբրեւ հա- յու դէմ ուղղված։ Որովհետեւ մեր շահերը նոյնն են, հաւասարապէս շա- հագրգռուած ենք ճակատի պաշտպանութեամբ եւ թաթարները որքան ջանան մեզ հաւաստել, թէ այս շարժումը միմիայն ռուսներու դէմ ուղղ- ված է, գիտենք որ անգամ մը անոնց հետ հաշիւը կարգադրեն՝ հայերը բնաջնջելու պիտի սկսին» («Արեւ», 5 հունիսի, 1969): Ինչ որ ասվում է, իհարկե, ճշմարտություն է, բայց ինչո՞ւ նրանք բարձրաձայն չէին բողոքում, ինչո՞ւ չէին պահանջում պատժել մեղավոր- ներին: Դրա փոխարեն նրանք շարունակում էին համագործակցել Անդրկով- կասի կառավարիչների հետ։ Մի՞թե մեղավոր էին միայն մենշեւիկներն ու մուսավաթականները։ Ո՞վ էր բռնել այդ հայ գործիչների ձեռքը: Ինչո՞ւ նրանք չընդունեցին Ստ. Շահումյանի առաջարկությունն ուժերը համախմբելու եւ հայ ժողովրդի պապենական հողերը փրկելու մասին։ Եզրակացությունը թողնելով ընթերցողին, բերենք մի այլ վկայություն, որը վերաբերում է Անդրանիկին: 1918 թ. մարտի վերջին, երբ արդեն հայտնի էր դարձել Բրեստ-Լի- տովսկի պայմանագրի ընդունումը, Անդրանիկին, որը գտնվում էր Ալե սանդրապոլում եւ զբաղված էր իր բանակի կազմավորմամբ, Ա. Խատիս յանը հրավիրում է ժողովի։ Այդ ժողովն ընդունել է հետեւյալ որոշումը. «Պարսկաստանէն Ռու սաստան անցնող ճակատի ռուս զինուորները Տեվելուեն (Դավալու- Վ. Պ.) անցնելով Ալեքսանդրապոլ կուգային իրենց զենքերով միասին տուն երթալու: Այս ժողովը որոշեց, որ Ալեքսանդրապոլէն Անի քաղաք զիգզակ դարձուած երկաթուղագծին երկաթները վերցնեն եւ կարմիր ճրագներ կախեն վայրաշարժը առաջ չգնալու եւ զինաթափ ընեն զա- նոնց, պատրուակելով, թէ երկրին հանգիստը եւ անդորրութիւնը կը խան- գարեն իրենց ճամբորդության միջոցին: Հակառակ պարագային եթէ ռուս զինւորը զինաթափ չըլլայ, զենքի ուժով, բռին զինաթափ ընեն զանոնց»: Ա. Խատիսյանը խնդրում է, որ Անդրանիկն իր կարծիքը հայտնի ռուս զրնվորներին զինաթափելու մասին։ Զորավարը պատասխանում է զայրույթով. «Այս ի՞նչ ծիծաղելի եւ աղէտաբէր որոշում է, որ կատա- րեցիք դուք առանց անդրադառնալու վաղուան առաջ եկած արդյունքին։ Հայաստանի հողի վրայ ռուս տուն դարձող եւ մեր բարեկամութեան վստահող զինւորը նեղել իր ձեռքը գտնուած զէնքի համար, եւ հակառակ պարագային գինու զօրությամբ զինաթափ ընել զանոնք հայ եւ ռուս ժողովուրդներուն մէջ ահաւոր եւ անկամրջելի խրամատ մը բանալ ըսել է Չէ, ասիկա ինձի համար անհանդուրժելի եւ անտանելի է»: «Դուք ո՞վ էք,- այնուհետեւ զայրացած հարցնում է Անդրանիկը,- կամ ինչո՞ւ համար ռուս զինուորին զինաթափ ընէք պատրուակներ ստեղ- ծելով։ Հոն է մեր դարաւոր թշնամին, զայն զինաթափ ընենք...Ռուսիա մեզի հսկայ ռազմամթերք, հարստութիւն, ուտելիք եւ հագնելիք թողուց, մենք պէտք չունինք անոնց քանի մը հատ հրացաններուն, մենք անոնց բարեկամութեան պէտք ունինք... (ընդգծումն իմն է- ոգիին եւ ազգային առաքինութիւններուն հակառակ արտահայտութիւն Վ. Պ.): Այսպիսի քայլ մը մեր ցեղին, մեր անունին, մեր ասպետական մը պիտի ըլլա։ Ինչո՞ւ զիս կանչեցիք հոս, ես չեմ ուզեր պատասխանա- մացնելով...Մեր միակ բարեկամը Ռուսիան է եւ դուք ձեր աղէտաբեր տուութեան բաժին վերցնել անմեղ արիւններու մէջ, երկու ցեղեր թշնա- ձեռնարկով զանոնք ալ կուզեք հեռացնել մեզմէ» (ընդգծումն իմն է- Վ. Պ.)։ (Զօր Անդրանիկի Կովկասեան ճակատի պատմական օրա- գրութիւն, էջ 186-188): Նկատեմ, որ այժմ էլ, մեր օրերում, Ժողովրդական հերոսի զգուշացումն ուղղված է Հայաստանում արեւմտյան կողմնորոշում ունեցող ու- ժերին, որոնք, անտեսելով պատմության դասերն ու պատմական փորձը, հանդես են գալիս Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքի դեմ։ Տեղին եմ համարում արեւմտյան կողմնորոշում ունեցող այդ ուժերին հիշեցնել Հովհաննես Թումանյանի հետեւյալ միտքը, որը նա արտահայ- տել է 1913 թվականին. «Հաստատ կարելի է ասել` բոլոր հայերը գիտեն ու համոզված են, որ Գերմանիան ու Ավստրիան ավելի քան անտարբեր են եղած դեպի հայկական հարցը։ Բայց մեր մեջ հավատ կա արմատա- ցած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամ- ներ»: «Ինձ թվում է,-շարունակել է Թումանյանը,- մեզ այս քաղցր մոլորութ- յան մեջ են գցել Գլադստոնի, Դիլլոնի, Բերարի, Պրեսանսեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուր- քիայի վատթար կառավարության: Իսկ իրենց պետությունները, որ միշտ եղել են Ռուսաստանի զորացման դեմ Արեւելքում, դրա հետ միասին միշտ էլ դեմ են եղել հայկական հարցին»: Եվ ապա Թումանյանը զգուշացնում է. «Ով վեր է կացել Ռուսաստա- նի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, եւ ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին»: Հանճարեղ մտածող ու փիլիսոփա գրողի մեկ դար առաջ, 1913 թ. գրած հետեւյալ խոսքերն այսօր էլ ունեն արդիական հնչեղություն. «...Եվրոպական մեծ պետություններն աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը։ Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ եւ իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույ- սը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ» (Հովհաննես Թու- մանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երեւան, 1995, to 8-22): Շարունակելի․․․