ՀԱՅԱՍՏԱՆ 1918 (Մաս 4)

06 Հունիսի 2024

 Վահան Տերյանը 1918 թ. հունիսի վերջին գրում էր. «Դաշնակցությունը փոխանակ հեղափոխական Ռուսաստանի հետ դաշն կապելու, դաշն կա- պեց հակահեղափոխական եւ արյունարբու բեկերի ու դավաճան մենշեւիկ- ների հետ։ Արյունարբու իմպերիալիստ Տաճկաստանն էլ հենց այդ էր ու- զում։ Երբ նա տեսավ, որ պաշտոնապես Կովկասը կտրվեց Ռուսաստա- նից, իսկույն եւ եթ զորքը շարժեց առաջ եւ գրավեց Կովկասի հայաբնակ երկրները։ Տաճկաստանն այսպես ասաց՝ քանի որ դուք Ռուսաստանից անկախ պետություն եք, ուրեմն իմ Ռուսաստանի հետ կապված պայմա- նագրերը ձեզ չեն վերաբերվում» (Վահան Տերյան, հ. 3, էջ 480)։ Թվում է պարզ է, թե ում էր ձեռնտու ռուսական զորքերի հեռանալը Կովկասյան ռազմաճակատից։ Ասել, թե դրանից ամենից շատ վնասվում էր հայ ժողովուրդը, քիչ է: Ռուսական զորամասերը զանգվածաբար սկսեցին հեռանալ ռազ- մաճակատից: Սակայն ճանապարհի դժվարությունները, երկաթուղու անկանոն աշխատանքը, ինչպես նաեւ Անդրկովկասյան կոմիսարիատի անբարյացկամ վերաբերմունքը ռուսական զորամասերի հեռանալը վե- րածեցին տարերային երթի՝ հղի անցանկալի հետեւանքներով: Սովետական Ռուսաստանի կառավարությունը գիտակցում էր, թե ինչ վտանգավոր իրադրություն կստեղծվի Կովկասյան ռազմաճա- կատից ռուսական զորքերի հեռանալու, ռազմաճակատը մերկաց- նելու հետեւանքով եւ բոլոր միջոցներով ձգտում էր դա կանխել: Ռազմաճակատը պահելու, այնտեղից զորքերի անկանոն հեռանա- լը կանխելու նպատակով1918 թ. հունվարի 10-ին Սովետական Ռուսաս- տանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ժամանա- կավոր պաշտոնակատար Ալեքսանդր Մյասնիկյանն երեք հեռագիր է ուղարկել Կովկասյան ռազմաճակատի հրամանատարության հասցեով: Առաջին հեռագրում ասվում էր. «Բժշկական շատ հանձնաժողովներում կատարվում են չարաշահումներ։ Որոշ հանձնաժողովներ չեն գործում, որպիսին նպաստում է դասալքությանը, հանցագործությունների զարգացմանը. Հրամայում եմ սահմանել խիստ ու աչալուրջ հսկողութ- յուն բոլոր բժշկական հանձնաժողովների նկատմամբ։ Խորհուրդներին ու կոմիտեներին խնդրում եմ հիմնավորապես հետեւել նշված հանձնա- ժողովների աշխատանքին եւ վերցնել հսկողության տակ նրանց, ովքեր աջակցում են ինքնակամ զորացրմանը, համատարած դասալքությանը» (ՀՀ ԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, 1-ին մաս, թ. 141): Երկրորդ հեռագրով Ալ. Մյասնիկյանը հայտնում էր. «Տեղերից հաղորդումներ են ստացվում զորամասերի, հիմնարկությունների ու վար- չությունների ունեցվածքի կորստի, թալանի եւ ոչնչացման մասին։ Խնդրում եմ տեղական խորհուրդներին ու կոմիտեներին, զինվորական բոլոր կազմակերպություններին խստորեն հետեւել ժողովրդական ունեց- վածքին: Դրա ամբողջության պահպանման համար սահմանվում է խիստ հսկողություն: Հասարակական բարիքի բոլոր գաղտնի ու բացահայտ հափշտակիչները կկանգնեն հեղափոխական տրիբունալների դատի առջեւ» (նույն տեղը, թ, 140): Երրորդ հեռագրով Ալ. Մյասնիկյանը հրամայում էր «ճշտորեն եւ անշեղ կատարել. խորհուրդներին, կոմիտեներին եւ դեմոկրատական կազ- մակերպություններին խնդրում եմ աջակցել, ոչ մի զինվոր չի կարող ազատ արձակվել զենքով ու զինամթերքով։ ժողովրդի համընդհանուր զինումն իրականացվում է համապետական կարգով եւ հանրապետութ- յան ընդհանուր օրենսդրության միջոցով եւ մինչ այդ, ազատ զենքը պետք է գտնվի զինվորական պահեստներում խորհուրդների ու կոմիտեների հսկողության ներքո» (նույն տեղը, թ, 139): Ալ. Մյասնիկյանն այս հեռագրերն ուղարկել էր նաեւ Հայոց ազգային խորհրդին, հույս ունենալով, որ այնտեղ կհասկանան, թե հենց Հայաս- տանին ինչ վտանգ է սպառնում զորքերի հեռանալը ռազմաճակատից եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն զորքը ռազմաճակատում պահելու եւ հեռագրում նշված հարցերին ուշադրություն դարձնելու համար: Սակայն Հայոց ազգային խորհրդում Ալ. Մյասնիկյանի հեռագրերին ուշադրություն չեն դարձրել, մի կողմ են նետել, դրանց վրա մակագրելով «Իր հասցեով չի ուղարկված», գտնելով, որ դա «իրենց չի վերաբերում» (նույն տեղը, թ, 139; Ջ. Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատ տերազմը եւ արեւմտահայությունը, էջ 528)։ Վերացնել Ռուսաստանից անջատվելու ճանապարհի բոլոր արգելքները: Ահա վրաց մենշեւիկների եւ ադրբեջանական մուսավաթա- կանների գլխավոր նպատակը: Իսկ այդ արգելքների մեջ գլխավորը ռու- սական բանակի ներկայությունն էր։ Որքան շուտ հեռանար զորքը, այն- քան արագ վրա կհասներ Անդրկովկասյան երեք ժողովուրդների ազգա- յին խորհուրդների որդեգրած անկախությունը: Հարկավոր էր լարել բոլոր ուժերը եւ Անդրկովկասից դուրս հանել ռուսական զորքերը, որի տակ հասկացվում էր Ռուսաստանը։ Բոլորը մոռացել էին Թուրքիային, կարծես այն այլեւս դադարել էր վտանգա- վար լինելուց: Այսպիսի քարոզչությունը սերմանում էր նաեւ ատելություն Ռուսաս- տանի ու նրա բանակի նկատմամբ։ Մենշեւիկներն ու մուսավաթական- ները չեն բավարարվել դրանով: Նրանք ձեռնարկում են հեռացող զորքի զինաթափում։ Այս պրովոկացիաների հեղինակները չէին սխալվում իրենց հաշիվների մեջ։ Նրանք լավ գիտեին, որ հեռացող զորքը կամա- վոր զենքը չի հանձնելու եւ զինաթափելու ամեն փորձ հանդիպելու էր զորքի դիմադրությանը։ Ուրեմն, թափվելու էր անմեղ արյուն։ Իսկ դա հարմար միջոց էր ռու- սական զորքի նկատմամբ ատելությունն ու թշնամական վերաբերմունքն ավելի խորացնելու համար։ Անդրկովկասյան կոմիսարիատի ղեկավար շրջանների հաշիվները պարզ էին, բոլոր միջոցներով ձգտում էին Ռուսաստանին ներկայացնել որպես Անդրկովկասի ժողովուրդների թշնամու: Ռուսական բանակի զինաթափման առաջին քայլը ձեռնարկվել է 1918 թ. հունվարի 8-ին Շամխորում: Այս հանցագործության կազմակերպիչն ու ոգեշնչողը վրաց մենշեւիկ- ների առաջնորդ Նոյ Ժորդանիան էր, որը Ելիզավետպոլում գտնվող մահմեդական ազգային կոմիտեին ուղարկած հեռագրով կոմիսարիատի անունից հանձնարարել էր զինաթափ անել ռազմաճակատից վերադար- ձող ռուս զինվորներին եւ նրանց հաշվին զինել ազգային գնդերը։ Ժորդա- նիան չէր բավարարվել հեռագիր ուղարկելով։ Նա զրահապտ գնացքով զենք էր ուղարկել Ելիզավետպոլ՝ մահմեդականներին զինելու եւ նրանց օգնելու ռուս զինվորներին զինաթափելու եւ գնդակահարելու համար։ Մահմեդական ազգային կոմիտեն բացահայտորեն Ելիզավետպոլում հավաքում է հազարավոր մահմեդականներ, զինում նրանց եւ գնացքով ուղարկում Շամխոր։ Մի կողմից վրաց մենշեւիկների ուղարկած զրահապատ գնացքը, մյուս կողմից դարան մտած 10 հազար զինված մահմեդականները Շամխորի կայարանում հարձակվում են ու սկսում են գնդակահարել վագոն- ներում նստած ռուս զինվորներին։ Արդյունքում սպանվեցին եւ վիրավոր- վեցին հազարավոր ռուս զինվորներ։ Մահմեդական ազգային կոմիտեի ձեռքն անցավ 15 հազար հրացան, 70 գնդացիր եւ 20 թնդանոթ։ 1918 թ. հունվարի 31-ին ռուս զինվորներին գնդակահարելու փաստի վերաբերյալ հանդես է եկել Ստ. Շահումյանը եւ վճռականորեն մերկացրել է այդ հանցագործությունը կազմակերպող Ժորդանիային, ինչպես նաեւ մահմեդական ազգային կոմիտեի ղեկավարներին, ընդգծելով հետեւյա- լը. «Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Անդրկովկասում գոյություն ունի վրացական-մահմեդական հակահեղափոխական ազնվականական բլոկ. այդ բլոկը գոյություն ուներ նաեւ ցարական ռեժիմի օրով, եւ այդ բլոկի ոգին էր Նիկոլայ Ռոմանովը։ Այժմ հակահեղափոխական ազնվականական բլոկի ոգին է Ակակի Չխենկելին- այս եւս ոչ ոքի համար գաղտնիք չէ» (Ստ. Շահումյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. չորրորդ, էջ 114-115): Շահումյանը չի բավարարվել ռուս զինվորների նկատմամբ գործադ- րած հանցագործությունը բացահայտելով ու դրա կազմակերպիչների ճիշտ հասցեն ու նպատակները ցույց տալով: Շահումյանը զգուշացնում էր, որ մահմեդական բեկերը սիստեմա- տիկաբար նախապատրաստում են հայ-թուրքական կոտորած։ «Բեկե- րի այս ամբողջ ոճրագործական աշխատանքը,- ընդգծում էր Շահումյա- նը,- միաժամանակ հայ-թուրքական կոտորածի նախապատրաստումն է։ Արդեն իսկ հունվարի 9-12 դեպքերի օրերին Ելիզավետպոլի ամբողջ հայ բնակչությունը, Ելիզավետպոլի, Շուշու, Ղազախի եւ այլ գավառների ամբողջ հայ գյուղացիությունը, ապրում էր կոտորածի սպասումի մղձա- վանջային օրեր: Բոլորը զենք էին վերցրել, գյուղերի շուրջը խրամատներ փորել, ամբողջ կյանքը մեռել էր, եւ աշխատավոր բնակչությունը րոպե առ րոպե սպասում էր, թե հայ-թուրքական կոտորածների վարպետները բեկերն ու խաները խաբված գյուղացիներին նորից եղբայրասպան Պատերազմի կտանեն հայ գյուղացիների դեմ» (Ստ․ Շահումյան, նույն տեղը, հ. չորրորդ, էջ 116-117)։ Շարունակելի․․․

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ