ՀՀ կառավարությունը քննարկում է իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով մինչև 2016 թ․ դեկտեմբերի 31-ը հնարավորություն է տրվելու Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր։
Նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։ Նախորդ որոշման համաձայն, նշված երկրների քաղաքացիները օտար պետության մեջ ՀՀ անձնագիր կարող էին ստանալ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։ Այս որոշումն ընդունվել է, հաշվի առնելով այդ երկրներում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Արմենպրեսը։