Անգելա Մերկելն ընտրապայքարին կմասնակցի չորրորդ անգամ

02 Օգոստոսի 2015

Գերմանիայի գործող վարչապետ Անգելա Մերկելն ուզում է իր թեկնածությունն առաջադրել 2017 թ․ կայանալիք համընդհանուր ընտրություններին։ Իր ծրագրերը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Մերկելն արդեն քննարկել է կուսակցության գլխավոր քարտուղար Պետեր Տաուբերի և կուսակցության կառավարման տնօրեն Կլաուս Շյուլերոյի հետ։ Spiegel հանդեսի տվյալների համաձայն, Մերկելն իր մտադրությունների մասին կհայտարարի եկող տարվա սկզբին։

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարությունը ղեկավարում է 2005 թ․-ից։

2015 թ․ մայիսին Forbes ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Գերմանիայի վարչապետին համարում էր աշխարհի ամենաազդեցիկ կինը, իսկ 2014 թ․ նա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքում գրավում էր չորրորդ տեղը։
 
 
 
 
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ