Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակելով իրենց արկածախնդիր ոտնձգությունները միայն կստիպեն Հայկական կողմին էլ ավելի խիստ պատժել ոսոխին և շարունակել կանխարգելիչ ու կործանիչ հարվածները հասցնել հակառակորդի մարտական հենակետերին և ռազմական տեխնիկային։ Այս լավ լուրը գրել է Ա․Զաքարյանը՝ առաջնագծից։
Արցախի մեր ստորաբաժանումները արժանի պատասխան են տվել
Արցախի հյուսիս արևելյան սահմանին մեր ստորաբաժանումները հերթական պատժիչ պատասխան գործողությունների ընթացքում ուղիղ կրակով ոչնչացրել են ադրբեջանական մարտական դիրքերը, ուր ադրբեջանական զինվորները կրկին խուճապահար դիմել են փախուստի` թողնելով անօգնական իրենց վիրավոր և զոհված ծառայակիցներին (քանակը ճշտվում է):
Միևնույն ժամանակ հարավ-արևելյան ուղղությամբ մեր ստորաբաժանումներն ադրբեջանական մարտական հրամանատարական հենակետում ոչնչացրել են մեկ ռազմական մեքենա, հակառակորդին պատճառելով ռազմական տեխնիկայի և մարդկային կորուստներ, մեկ զոհ, մեկ ծանր վիրավոր...